Թուրքիայում ընթացող կադրային փոփոխությունները որևէ կերպ չեն ազդելու այդ երկրի արտաքին քաղաքականության վրա․ դեռևս նախորդ շրջանում որդեգրած քաղաքականությունը շարունակվելու է։ Հաշվի առնելով առանցքային պաշտոններում նշանակված մարդկանց անցած ճանապարհը՝ կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան առաջիկա տարիներին շատ ավելի գրագետ ու ուժեղ դիրքից հանդես կգա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց թուրքագետ Նելլի Մինասյանը։
«Տարածաշրջանում խաղացող դառնալու Թուրքիայի մտադրությունը հայտնի է վաղուց և այստեղ դիրքերն ամրացնելու ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել ու տարվում։ Էրդողանը ձգտում է, որ այդ երկրի հետ հաշվի նստեն աշխարհի մակարդակով խոշոր խաղացողները»,-նշում է թուրքագետը։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գերազանցապես խարսխված է երկու ուղղությունների՝ արևմտյան ու արևելյան կողմնոորշումների վրա և, մեծ հաշվով, պայմանավորված չէ լիդերներով։ Կախված նրանից, թե իշխանության գլուխ որ ուղղությանը հարող գործիչ կլինի, առաջնահերթ այդ ուղղությամբ կզարգանա արտաքին քաղաքականությունը, բայց մյուս ուղղությունը ևս չի անտեսվի։
«Եթե նախագահ ընտրվեր Քըլըչդարօղլուն, իհարկե, առաջնահերթ կփորձեր խորացնել Արևմուտքի հետ հարաբերությունները, բայց չէր հրաժարվի Էրդողանի ստեղծած ժառանգությունից։ Բնականաբար, Քըլըչդարօղլուն էլ չէր հրաժարվի Ադրբեջանի, թյուրքական երկրների հետ համագործակցությունից։ Թուրքիան տարբեր հարթակներից փորձում է օգուտներ քաղել․ ինչ-որ բան փորձում է Արևմուտքից ստանալ, որոշ բաներ՝ արաբական երկրներից, և դա նոր երևույթ չէ այդ երկրի քաղաքականության մեջ»,-նկատում է Մինասյանը։
Ռուս-թուրքական՝ վերջին շրջանում նկատվող մերձեցումը, թուրքագետի համոզմամբ,ավելի շատ լիդերային դիվանագիտության դրսևորում է, բայց երբևէ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի չի կարող վերածվել․
«Ռուսաստանի ու Թուրքիայի լիդերներն, ուղղակի, հիմա ակնհայտորեն միմյանց կարիքն ունեն և դա չեն թաքցնում, բայց բացառվում է, որ երկրների մակարդակով այն աստիճան մերձեցում լինի, որ ռազմավարական գործընկերներ դառնան, ավելին՝ նրանք մրցակիցներ են։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ եղել է ու կշարունակի մնալ»։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, թուրքագետը համոզված է՝ սահմանի փակ լինելը չի չեզոքացնում մարտահրավերները․ ինչ-որ մակարդակի հարաբերություններ պետք է լինեն աշխարհագրորեն հարևանությամբ գտնվող երկրների միջև։
«Պետք է իրատեսորեն նայենք կյանքին։ Եթե մտածենք, որ պետք է հասնել զարգացման ինչ-որ մակարդակի, նոր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայելր անել, ապա դժվար թե էդ պահը գա։ Ի վերջո, մեր հնարավորությունները, ցավոք, չեն ավելանում, հակառակը՝ Թուրքիան է ավելի հզորանում։ Իմ համոզմամբ՝ զուգահեռաբար պետք է աշխատել երկու ուղղություներով՝ և՛ մեր հնարավորությունների ավելացման, և՛ հարաբերությունների որոշակի կարգավորման՝ տնտեսական, քաղաքական ուղղություններով։ Իհարկե, այդ կարգավորումը չպետք է լինի մեր ինքնության, պատմական իրողությունները մոռացության տալու հաշվին։ Մի պարզ բան, ուղղակի, անհրաժեշտ է հաշվի առնել․ տարածաշրջանում կա Թուրքիա, որի հետ ունենք 400 կմ-ոց սահման ու կա Հայաստան պետություն։ Մեր գլխավոր անելիքը պետք է լինի՝ ամեն ինչ անել, որ Հայաստանն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի կենսունակ դառնա։ Կենսունակության մակարդակի բարձրացումն է, որ հնարավորություն կտա դիմակայել մարտահրավերներին, իսկ մարտահրավերներ միշտ եղել են, կան ու լինելու են։ Հետևաբար, զարգացման, ավելի կենսունակ դառնալու պրոցեսը շարունակական բնույթ պետք է կրի»,-շեշտում է թուրքագետը։
Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու հնարավորությանը Մինասյանը չի հավատում։ Ասում է՝ թեկուզ ներկա դրությամբ հայտարարեն, որ պատրաստ են Հայաստանի հետ առանց նախապայմանների սահմանները բացել, հարաբերություններ հաստատել, ինչ-որ պահից սկսելու են առաջ տանել իերնց սահմանած նախապայմանները․ որ պահին ինչը նպատակահարմար համարեցին, փորձելու են պարտադրել և ահա այդտեղ է, որ պետք է գործի դրվի խելացի դիվանագիտություն՝ մեր ազգային, մշակութային, պատմական շահերը պաշտպանելու համար։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.