Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի «ձեռքբերումները», որոնք պիտի ամրագրվեն ստորագրվելիք խաղաղության պայմանագրում, մոտեցել են մի հանգրվանի, երբ Արցախն այլևս փրկագին է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս․թ․ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում։ Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը։
«Խստորեն դատապարտելով Արցախի ժողովրդի իրավաքաղաքական հավաքական կամքի բեկանման կամ քմահաճ սակարկման որևէ դրսևորում՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․
— Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացված փաստն է։ Արցախի ժողովուրդը ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Ուստի, այդ թվում՝ հայկական կողմից բանակցող Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն։
— 1988թ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և հանուն դրա 1992թ․ պարտադրված պատերազմում որակապես և քանակապես անհավասար պայմաններում Արցախը հմուտ մարտավարությամբ հաջողել է կանոնավոր բանակ ձևավորել, ճեղքել ադրբեջանական շրջափակումը, ստիպել Ադրբեջանին և միջազգային հանրությանը հաշվի նստել իր կամքի հետ։ Հետևապես՝ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում նույն տրամաբանությամբ ինքնակազմակերպվելն ու զուգահեռաբար Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ նախաձեռնելը օրախնդիր անհրաժեշտություն է։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը, ի դեմս հաղթանակած առաջնորդ Սամվել Բաբայանի, վերահաստատում է, որ տեսնում է ինքնորոշման իրավունքի փաստով Արցախն օբյեկտից սուբյեկտի վերափոխելու, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու, արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հիմքերը միջազգայնացնելու հնարավոր նախադրյալներ։
Ըստ այդմ՝ պատրաստակամ է Արցախի համար այս ծայրահեղ ծանր ու ճակատագրական օրերին ստանձնելու պատասխանատվության իր բաժին բեռը։
Արցախը մեր անունն ու պատիվն է, սակայն յուրաքանչյուրիս լուռ համաձայնությամբ այն կարող է դառնալ պատվազուրկ դրոշմ բոլորիս համար։ Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.