Տիգրան Արզաքանցյանից՝ առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու մեջ մեղադրվող Արտակ Գալստյանին՝ «Վանոյի Արտակին», խոշտանգելու դեպքով իրավապահները քննություն չեն իրականացնում, Գալստյանը պնդում է՝ իրեն խոշտանգել են Նիկոլ Փաշինյանի «դաբրո»-ով, ինչի մասին հայտնել էր ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում փոխանցեց փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը», ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 2023թ. ապրիլի 17-ին՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով։ Քրեական գործի տվյալներով՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։ Քրեական վարույթով պարզվել է նաև Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքացիներից սպառնալիքով գումար շորթելու այլ դեպքեր ևս՝ շուրջ 46 դրվագ։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված, ապա կալանավորված Արտակ Գալստյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է, ինչ ահազանգում են՝ Գալստյանին խոշտանգելու մասին, սակայն իրավապահները որևէ կերպ քննություն չեն իրականացնում այդ ուղղությամբ։ Համենայն դեպս՝ իրավապահ մարմիններից որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել, իսկ Գալստյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց, որ բացարձակ քննություն չի տարվել, պաշտպանության կողմը չի էլ ակնկալում։
«Խոշտանգումը կատարելու պահին, ըստ իմ վստահորդի, Արգիշտի Քյարամյանն ասել է, որ «դաբրո» ունի Նիկոլ Փաշինյանից՝ անգամ մինչև ֆիզիկական ոչնչացում։ Բնականաբար այս պարագայում ակնկալել, որ խոշտանգման փաստով կարող է նորմալ քննություն իրականացվել, միամտություն կլիներ։ Հասկանալի է, որ այս պարագայում, հաշվի առնելով Արգիշտի Քյարամյանի անձը, հատկապես, մտերմությունը Նիկոլ Փաշինյանի հետ և Փաշինյանի ուժայիններում հենարաններից մեկը լինելը, բնականաբար, չեմ ակնկալում, որ այդ ուղղությամբ ընդհանրապես կարող է քննություն իրականացվել»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ հաղորդումը ներկայացրել է ապրիլի 28-ին, սակայն առ այս պահը որևէ արձագանք չկա։ Ըստ փաստաբանի՝ անկախ նրանից, թե քննությունը ինչ կպարզեր հետագայում, առնվազն Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարումը պետք է կասեցվեր, իսկ գործը՝ ՔԿ-ից ուղարկվեր այլ կառույց, որ գոնե հանրության և իրավապաշտպան հանրության մոտ կասկած չառաջանար, որ պետությունն իր պոզիտիվ պարտականությունը փորձում է կատարել։ Արտակ Գալստյանին խոշտանգման ենթարկելը, փաստաբանի փոխանցմամբ, դրսևորվել է՝ հարվածներով, սպառնալիքներով, տեխնիկական միջոցներով կտտանքներ են կիրառվել՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչը զուգորդվել է հայհոյանքով։
«Այդ հայհոյախառը արտահայտությունների ներքո նաև կառույցի առաջին դեմքն արտահայտվել է, որ «իմ հասցեին հայհոյանք հնչեցնողն այս ինչն է», «դու՝ այս ինչն ես», «քեզ պաշտպանողը՝ այս ինչն է», հայհոյանք է տվել, «դու պատասխան ես տալու այն բանի համար, որ ինձ հայհոյում են»։ Այնուհետև տվել են հեռախոս, պահանջել են, որ Արտակ Գալստյանը զանգահարի Վարդան Ղուկասյանին, ինչն արվել է, խնդրել է, որ միայն Արգիշտի Քյարամյանի հասցեին հայհոյանքներ չհնչեն, սակայն, դա տեղ չի հասել, շատ ավելի վատ հայհոյանքներ են հնչել»,- նշեց փաստաբանը։
Ա. Մկրտչյանի վստահեցմամբ՝ խոշտանգված վիճակում Արտակ Գալստյանը բուժզննության ենթարկվել է, առկա են լուսանկարները, բժշկական տեղեկանքը, սակայն, նկատի ունենալով, որ դրանք անձնական տվյալներ են պարունակում, պաշտպանության կողմը չի հրապարակում։
«ՔԿՀ-ն՝ ի հեճուկս Քննչական մարմնի, չգնաց այն ճանապարհով, որ քողարկեր կատարվածը, որովհետև ես Արտակ Գալստյանից երկու րոպե ավելի շուտ արդեն ՔԿՀ-ում էի, մարդիկ ուղղակի պարզ ասեցին, որ կան մարմնական վնասվածքի հետքեր։ Միակ վտանգը, որ մենք ունեցել ենք, դա այն էր, որ ուղեկցողների վրա կարող էր հանիրավի սլաքներ ուղղվեր, դրա համար էլ րոպեների ճշգրտությամբ հայտնում եմ ժամանակը, թե երբ է մարմնական վնասվածքը պատճառվել, հրապարակայնացրել եմ իմ և ուղեկցողների խոսակցությունը, որ, եթե մի օր այս գործը քննվի, թեև կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին այս դեպքով օբյեկտիվ քննություն կարող է իրականացվել, ուղեկցողներին հանրիավի չկասկածեն մի բանում, որն իրենք չեն արել»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ ուղեկցողներն ամբողջ ընթացքում իրենց աչքի առաջ են եղել, որևէ ավելորդություն իրենց թույլ չեն տվել։
ՔԿՀ-ում այժմ Արտակ Գալստյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում, փաստաբանի դիտարկմամբ՝ «անմակարդակ», ինչի արդյունքում չգիտի, թե ինչ տվյալներ են ցանկանում ստանալ։ Բացի այդ, ճնշումներ են իրականացվում նաև Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ, այսօր առավոտյան բերման է ենթարկվել Գալստյանի որդին՝ իբրև հեռախոսն առգրավելու պատճառաբանությամբ, Գալստյանը հոր դեմ ցուցմունք չի տվել։ Փաստաբանի խոսքով՝ եթե ներպետական ատյանում ակնհայտ է, որ անձը խոշտագվում է, սակայն ոչինչ չի ձեռնարկվում, ապա միջազգային կառույցներում պետք է այդ մասին բարձրաձայնել, ըստ այդմ, պաշտպանը իրավաչափ է համարում արտերկրում ի պաշտպանություն Գալստյանի իրականացվող ակցիաները։
Անդրադառնալով Գալստյանի մեղադրանքին՝ պաշտպանը դրանք ծիծաղելի, անեկդոտիկ որակեց, ըստ նրա՝ «եթե մեղադրանք հորինողը ծանոթ լիներ Գալստյանին, շփված լիներ, կհորիներ թեորիապես լինելիք բան»։
«Նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չեմ կարող մանրամասներ ներկայացնել, թեև հազիվ եմ զսպում, որ չպատմեմ, թե ինչ անեկդոտիկ մեղադրանքի հետ գործ ունենք, զարհուրելի։ Որ ասում եմ՝ ոչ պրոֆեսիոնալ նախաքննություն, քննչական մարմին, այստեղ նաև հաղորդում տվողի մտքի թռիչքն է շատ կարևոր, քանի որ նա նկարագրում է այնպիսի բաներ, որոնք շատ հեշտ են ստուգվում, պարզվում է՝ նման բան ոչ միայն չի կարող լինել Արտակ Գալստյանի կողմից, այլև՝ ՀՀ-ում առհասարակ, քանի որ նրա մատնանշած փաստական հանգամանքներից առնվազն մեկը վերաբերում է այնպիսի տվյալի, իրի նկարագրության, որը ՀՀ-ում հայտնի չէ։ Այսինքն՝ «հեքիաթ, հեքիաթ պապս» դրվել է մեղադրանքի մեջ։ Մի քաղաքական ուժի լիդերի կարգավիճակին հավակնող անձը՝ մյուս քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածուի մասին հաղորդում է ներկայացնում՝ անհնարին իրավիճակի մասին»,- նշեց փաստաբանը՝ փակագծեր չբացելով, թե ինչ իրի մասին է խոսքը։
Կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը բողոք ներկայացրել է, կարծում է՝ բողոքը, գուցե, կմակագրվի Արմեն Դանիելյանին կամ վերահսկման ներքո գտնվող այլ դատավորի։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.