Ադրբեջանցիներն ամրացնում են դիրքերը՝ հատկապես նրանք, որոնք 2022թ. սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո դրել են զավթած տարածքներում։ Նրանց շարժից հասկացվում է, որ ինչ-որ բանի են պատրաստվում։
Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու։ Ճիշտ է՝ Վարդենիսի ուղղությամբ կուտակումներ կան, բայց ես հակված եմ կարծելու, որ հիմնական ուղղությունները լինելու են Սյունիքն ու Երասխը։ Վարդենիսով ուզում են շեղել մեր ուշադրությունը։ Ցավալին այն է, որ էստեղ ինչ-որ «խաղաղության դարաշրջանից» են խոսում. թշնամին ինչի է պատրաստվում, մենք ինչով ենք զբաղված…»,-ահազանգում է Ավետյանը։
Այն, որ թշնամու սպասվող հերթական ներխուժման մասին որոշակի ինֆորմացիա ունեն պատկան մարմինները, Ավետյան գրեթե վստահ է։ Ասում է՝ նրանք սեպտեմբերյան ռազմական գործողությունների մասին էլ են տեղյակ եղել, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մարդկանց չեն նախազգուշացնում սպասվողի մասին։
«2022թ. սեպտեմբերյան ռազմագործողություններից առաջ անգամ հովիվներն էին զգում, խոսում, որ թուրքերը ներխուժման են պատրաստվում, ինչպե՞ս կարող էին պատկան մարմինները չիմանային…»,-նկատում է Ավետյանը։
Ստեղծված իրավիճակում հասարակության մի ստվար հատվածի տրամադրություններին ու պատկերացումներին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը ցավով նկատում է՝ մարդիկ կորցրել են թասիբը, ոչխարի հոտի նման ուզում են խաբված լինել։
«Որ կառավարությունն է մարդկանց փորձում էշի տեղ դնել, էլի ինչ-որ տեղ հասկանալի է, բայց որ մարդիկ են իրենց էշի տեղ դնում, դա արդեն ահավոր է…Եթե վարդենիսցին մինչև հիմա չի գիտակցել, որ Քարվաճառը դարպաս էր, իր թիկունքն էր պահում ու ասում է՝
«Արցախն ինչների՞ս է պետք, դե տալիս է, թող տա», էլ ի՞նչ սպասես էդ մարդուց …»,-ասում է Ավետյանը։
Գյուղատնտեսական սեզոնի բացմանը եթե մի քանի տարի առաջ բոլորն անհամբերությամբ էին սպասում, ապա հիմա, Ավետյանի խոսքով, մարդիկ չեն ուզում հողը մշակել։
«Մի հասարակ բան. եթե մինչև վերջին տարիները կարտոֆիլի դաշտերը հսկայական տարածություններ էին զբաղեցնում, ապա հիմա կարտոֆիլ ենք ներկրում։ Անասնապահությամբ հայտնիկ Սոթքում անասնագլխաքանակը շուրջ 80 տոկոսով նվազել է։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մեկն ուզում է տնական կաթ առնել, մտածում է, թե գյուղում ով կով ունի…»,-ասում է Ավետյանն ու հավելում՝ երկրի, պետության մասին մտածողները շատ քիչ տոկոս են կազմում. զգալի մասը մտածում է՝ ինչպես սպասվող հերթական աղետից ապահովագրի իրեն ու իր ընտանիքը։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.