Պետքարտուղարությունը հրապարակվել է Մարդու իրավունքների մասին 2022թ․ զեկույցը, որում մանրամասն անդրադարձ է արված նաև Հայաստանին:
Ըստ զեկույցի՝ մեր երկիրն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտության, խոսքի ազատության սահմանափակման, քաղհասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ հանցագործությունների (ներառում են բռնություն կամ սպառնալիքներ), երեխաների աշխատանքային շահագործման ամենածանր ձևերի դրսևորումների հետ կապված:
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել։
Զեկույցի հեղինակաները գրում են, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից: Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:
Ըստ զեկույցի՝ կան հաղորդումներ առ այն, որ ՀՀ անվտանգության ուժերի անդամները շարունակել են խոշտանգել կամ այլ կերպ բռնության ենթարկել իրենց վերահսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց: Իրավապաշտպանները պնդում են, որ իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է նպաստել խնդրի շարունակականությանը։ Դիտորդները պնդում են, որ իշխանությունների՝ նախկինում հարուցված գործերին հետամուտ լինելու ձախողումը կապված է 2018 թվականի քաղաքական անցումից հետո արդարադատության համակարգի (բացառությամբ բարձրագույն ղեկավարության մակարդակի) կառուցվածքի փոփոխության բացակայության հետ: Իրավապաշտպանները նաև նշել են բազմաթիվ դեպքեր, երբ չարաշահումների համար պատասխանատուները հետագայում բարձրացում են ստացե;, այդ թվում՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո: Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումները շարունակվում էին:
Սահմանադրությունը և օրենքն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նախատեսում են ցանկացած անձի իրավունքը՝ վիճարկելու իր ձերբակալության կամ կալանավորման օրինականությունը դատարանում։ Սակայն նախորդ տարվա ընթացքում եղել են մի քանի հաղորդումներ կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին։
Զեկույցում նաև ասվում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։
Զեկույցի համաձայն՝ խտրականության դեմ օրենսդրությունը կատարյալ չէ և չի պաշտպանում խոցելի խմբերին՝ անդրադառնալով վերջիններիս կյանքի բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ աշխատանքի, բնակարանի, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա, իսկ սահմանափակ առողջական կարողոթյուն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։
Նշենք, որ Պետքարտուղարության զեկույցը դիտարկում է իրավիճակն աշխարհի 198 երկրներում ու տարածքներում՝ ներկայացնելով վստահարժան հաղորդումների վրա հիմնված փաստական և օբյեկտիվ տեղեկատվություն։ Այն որպես գործիք ծառայում է հետազոտողներին, իրավապաշտպաններին, պետական պաշտոնյաներին և բազմաթիվ այլ մարդկանց, որոնք ձգտում են մեծացնել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարումներ թույլ տվողներին։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.