Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մոր նկատմամբ տևական ժամանակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, իրավապահները ստուգել են նրա հեռախոսազանգերը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանից։
Հիշեցնենք, որ զինծառայող Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ փետրվար ամսին, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է համարվում 2021թ մայիսից, երբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում լարված իրավիճակ էր, Ադրբեջանի ԶՈՒ-երը հատել էին ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ մամուլում շրջանառվող տեսանյութերից երևում էր, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք տեղի ունենում։ Զինծառայողի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել հենց ինքը՝ Նորիկ Մկրտչյանը ու հայտարարվել հետախուզում։
2022թ վարույթն իրականացնող մարմինը կասեցրել էր գործի վարույթը՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով, սակայն նոր Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ օրերս նոր որոշում է կայացրել, կասեցված գործը վերսկսվել է, համապատասխանեցվել օրենքին և կրկին կասեցվել։ Փաստաբան Վիրաբյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բոլոր գործողություններն իրականացվել են, ընդհուպ, տևական ժամանակ ստուգել են Նորիկ Մկրտչյանի մոր հեռախոսազանգերը։
«Ստանալով սանկցիան և ստուգելով տեսել են, որ որևէ կապ չկա տղայի հետ, այսինքն, բացառվում է, որ ծնողի օգնությամբ խուսափում է քննությունից, իսկ ծնողի հետ կապ չունենալով, առանց աջակցության ինչպե՞ս կարող է 18 տարեկան զինծառայողը միայնակ գոյատևել։
Բացի այդ, քննչական գործողություններ են իրականացվել, հարցումներ են ուղարկվել ՍԷԿՏ համակարգին, սահմանապահ զորքերից պատասխան է ստացվել, որ մուտք-ելք չի իրականացվել, այսինքն, հանրապետությունից դուրս գալը նույնպես բացառում ենք։ ԿԽՄԿ հարցումների համաձայն՝ նրա անունը գերիների ցանկում չկա։ Այսինքն՝ բոլոր հանգամանքներն ունենք, քննիչը կատարել է բոլոր գործողությունները, որոնք կարող էին բացառել ուղղակի ֆիզիկական ներկայությունը Նորիկ Մկրտչյանի և նրան վերագրվող արարք կատարելու հանգամանքը, բայց մեղադրանքը մնում է նույնը, գործ չի հարուցվում, որ պարզեն, թե ինչ եղավ ի վերջո զինծառայողի հետ»,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ քննիչն ունենալով այս բոլոր տվյալների համակցությունը, ուղղակի չի կատարում իր լիազորությունները, գործով քննություն չի կատարվում զինծառայողի անհետացման ուղղությամբ, չի պարզվում, թե ինչ է տեղի ունեցել Նորիկ Մկրտչյանի հետ, ինչի հետևանքով կապը կորել է նրա հետ։ Լուսինե Վիրաբյանը նշեց՝ ցանկացած վարկածի վերաբերյալ կասկածներ ունեն, դրանք ունի նաև քննիչը, բայց անտրամաբանական է քննություն չիրականացնելը՝ հասկանալու, թե ինչ հանգամանքներում է անհետացել զինծառայողը, այլ ոչ թե՝ ինչ հանգամանքներում է թողել, հեռացել։ Փաստաբանը վստահեցնում է, որ զինծառայողը համածառայակիցների, հրամանատարական կազմի հետ. ծառայության նկառմամբ երբևէ որևէ խնդիր չի ունեցել, ինչի մասին վկայում են նաև ցուցմունքները, միակ խնդիրն այն է եղել, որ դիրքեր բարձրանալիս Մկրտչյանն ունեցել է առողջական խնդիրներ։
«Ցուցմունքներ կան, որ առողջական խնդիրներ են եղել, ներարկումներ են արել, մենք չենք բացառում, որ որոշակի դեղամիջոցներով ներարկումներից հետո ինչ-որ հանգամանքներ են եղել, բայց ի սեր Աստծո, թող ծածկադմփոց չանեն, նորմալ քննություն իրականացնեն, պարզեն և ծնողին հայտնեն զինծառայողի ճակատագիրը, ոչ թե զինծառայղոին մեղադրյալի կարգավիճակ տան և քննության իմիտացիա անեն»,- նշեց Վիրաբյանը։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.