Արցախից եկող տեղեկությունները բավականին քիչ են և լիարժեք պատկերացում կազմել դեռևս հնարավոր չէ։ Միակ բանը որ հայտնի է, դա այն է, որ գործող նախագահը եթե հրաժարական տա, դա չի նշանակում, որ միաժամանակ պետք է ցրվի Ազգային ժողովը, այլ նշանակում է, որ նոր նախագահ պետք է ընտրեն։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Արցախում հնարավոր սահմանադրական փոփոխություններին։
«Եթե մենք անգամ մի կողմ ենք դնում ներիշխանական ճգնաժամը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ Արցախում տեղի էր ունենում, 1-1.5 օր ընդհանրապես հայտնի չէր, թե Արցախը նախագահ ունի՞, թե՞ արդեն բոլորը հրաժարական են տվել։ Սա ոչ միայն դրանով է պայմանավորված, այլ նաև կա պետականությունը պահպանելու անհրաժեշտություն ու չպետք է մեկ անձի հրաժարականով պայմանավորված ամբողջ պետական համակարգը փլուզվի։ Իսկ ավելի գլոբալ կարող ենք թեմայի մասին խոսել, երբ ամբողջական փաթեթը ներկայացվի»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելուն և դա համեմատելով Արցախի շուրջ իշխանությունների վարած քաղաքականությանը` քաղաքագետը նշեց․
«Սրանից շատ պարզ կարող ենք հասկանալ, թե որոնք են այս իշխանությունների համար առաջնահերթություն։ Առաջնահերթություն է իշխանությունների համար Թուրքիայի հետ ձևավորել հարաբերությունների այնպիսի մակարդակ, որի շրջանակներում կստանան իրենց պաշտոնավարումը անվերջ երկարաձգելու երաշխիքներ՝ հենվելով արտաքին լեգիտիմության վրա։ Այդ երաշխիքները ոչ կարող է տալ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը, հետևաբար տրամաբանական է, որ իրենք փորձելու են թուրքերի հետ որոշակի համակարգ ստեղծել, դրա համար էլ իրենց օգնությունն են ուղարկում։ Բայց ոչ միայն Թուրքիայի պետական մակարդակով չի նշվում, որ Հայաստանը օգնություն է ուղարկել, այլ նաև հայկական հումանիտար օգնությունը, որը հասել է Թուրքիա, իրենք ներկայացնում են մի դրվագ, որ այդ օգնությունը մի հուշարձանի ֆոնին է, որը նվիրված է «ցեղասպանության զոհերին», որը իբրև հայերն են իրագործել։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի կողմից դիվանագիտական հաշվարկները շարունակվում են։ Իսկ Արցախի մասով Հայաստանը չի խառնվելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, որովհետև Պրահայում Հայաստանը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, և կարծում են, որ այլևս ոչ մի կերպ չպետք է խառնվեն այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Արցախում և իրենք կարող են ազդել մոտեցման փոփոխությանը։ Դրա համար ոչինչ չեն անում, Արցախ հումանիտար օգնություն չեն ուղարկում»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով` այն ինչ մտածում են իշխանության վերին էշելոններում, այդ ամենը Գուրգեն Արսենյանը հրապարակայնացրել է․
«Նրանք 90-ականներից էլ դրա կողմնակիցն էին, որ հանձնենք Արցախը՝ ավելի լավ կապրենք։ Իրենք չեն հասկանում, որ նման մոտեցումներով վտանգի են ենթարկում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և տարածքային լեգիտիմությունը։ Մեր անվտանգային համակարգի խարիսխը Արցախի Հանրապետությունն է։ Իրենք երբ ասում են` Արցախը հանձնենք, դա նշանակում է փլուզել անվտանգային երաշխիքները։ Երբ Գուրգեն Արսենյանն ասում է հանձնենք, որ լավ ապրենք, դա նշանակում է, որ իրենք կամ այս խնդիրները չեն գիտակցում, կամ միտումնավոր մարդկանց խաբում են, որպեսզի երկարաձգեն իրենց պաշտոնավարումը»,- նշեց նա։
Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի դեմ բերված մեղադրանքներին, քաղաքագետը նշեց, որ երկուսի դեպքում էլ փաստերը, որոնց հիման վրա իշխանությունները քրեական գործերը են հարուցել, ավելի շուտ են հայտնի եղել իշխանություններին․
«Բայց քանի որ վերջերս ողբերգական դեպք եղավ, հրդեհվեցին 15 զինծառայող, որովհետև ոչ պատշաճ պայմաններում էին բնակվում, տրամաբանական է, որ իշխանությունները, որոնք շատ լավ տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, մանիպուլյացիայի արվեստին, իրենք հրապարակայնացնում են դա հիմա ուշադրությունը շեղելու համար։ Նրանք այս գործերը հրապարկում են այն ժամանակ, երբ իրենց պետք է»,- եզրափակեց քաղաքագետը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.