ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի Իսլամական հանրապետությունում մասնակցել են «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Հունվարի 20-ին անցկացվող ֆորումի առաջին հատվածում Թեհրանում գտնվող առաջին տիկինները հանդես են եկել ելույթներով և քննարկել համագումարի ավարտին հուշագիր կնքելու մանրամասները:
Աննա Հակոբյանը ևս, ելույթով է հանդես եկել, գործընկերներին ներկայացրել է Հայաստանում կանանց ներգրավածությանը մակարդակը` քաղաքական ոլորտից մինչև առողջապահություն, կրթություն և անգամ Զինված ուժեր:
Վարչապետի տիկինը ներկաներին վստահեցրել է, որ այսօրինակ միջոցառումները ավելի են կարևորվում ժամանակակից աշխարհում, որտեղ մեծապես արժևորվում է կնոջ դերը: Նման համագունարները նպաստում են նաև տարբեր գործունեություն ծավալող կանանց հավաքվել, քննարկել, լուծումներ գտնել:
Աննա Հակոբյանը գործընկերներին է ներկայացրել նաև խաղաղություն հաստատելու նպատակով իր ստեղծած «Կանայք հանուն արդարության» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը:
Նախաձեռնությանը խանգարեց Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը: Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները`44-օրյա պատերազմից մինչև Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիա, պահվող գերիներ, անհետ կորածներ, չդադարող հարձակումներ, հերոսների պղծված մարմիններ, հողին չհանձնված նահատակներ, վարչապետի տիկինը ներկաների ուշադրությունը հրավիրել է վերջին օրինախախտմանը` ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհի փակմանը, 120.000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից: Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից` իր խոսքում ընդգծել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկնոջ խոսքով, այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:
Աննա Հակոբյանը ներկաների ու աշխարհի բոլոր կանանց առաջարկել է միանալ խաղաղություն հաստատելու արշավին և միասնականության կոչ արել:
Ելույթի ավարտին Աննա Հակոբյանը ողջունել է նախատեսվող հուշագրի կնքման ու ասոցիացիա կազմելու նախաձեռնությունը, հույս հայտնել, որ փաստաթուղթը շուտով սեղանին կլինի և դետալային քննարկման հնարավորություն կտա բոլորին:
Համագումարի առաջին մասում ելույթ են ունեցել մասնակից բոլոր առաջին տիկիններն ու բարձրաստիճան կին պաշտոնյաները, այդ թվում նաև համագումարի նախաձեռնող կողմը, ի դեմս ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի: Իրանի առաջին տիկինն իր խոսքում ընդգծել է, որ համագումարի և կանանց նպատակը տղամարդկանց հետ մրցակցելը չէ, այլ գործակցելը: Նրա խոսքով, ի վերջո այդ գործակցության արդյունքում է կայանում «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»:
Դոկտոր Ալամոլհոդան նշել է, որ իրենց նպատակը խտրականության դեմ պայքարն է, իսկ գլխավոր ցանկությունը աշխարհում արդարության, խաղաղության, բարեկամության և բարոյականության հաստատումն է:
Համագումարի առաջին հատվածից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է նաև Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ։ Այս օրերին այնտեղ ներկայացված են բացառապես կանանց ներգրավվածությամբ պատրաստված ապրանքնատեսակներ։ Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով, որտեղ յուրաքանչյուր վաճառող անհատական ներկայացրել է իր արտադրանքը։ Իրանցի կանանց ձեռքբերումների ցուցահանդեսում ներկայացված են գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական արտադրանքներ, սնունդ և այլ սարքավորումներ։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում պատասխանել է նաև իրանական ԶԼՄ-ների հարցերի և կիսվելի ցուցահանդեսից ստացած տպավորություններով։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.