Սա տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. Բենզին են օգտագործել, բայց մանրամասն տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը:
Նա նշեց, որ ընդհանուր ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում:
«Ծնողներից մեկը եկել որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել: Դա արդեն 6-րդ ծնողն էր»,-ասաց նա:
Անդրադառնալով այսօր կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վառարանը, հետո ինքն սկսել է այրվել, ու 5 լիտրանոց տարան նետել է կացարանի կողմը, հրամանատարն ասաց. «Դա միայն վարկած է, ես չեմ կարող ասել, դա միայն քննչական մարմիններից կարող եք ճշտել»:
Հարցին, թե ով է եղել այդ ենթադրյալ սպան, որ բենզինը լցրել է վառարանի մեջ, նա արձագանքեց. «Ո՞վ է ենթադրում, զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք: Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որ ես չեմ կարող բարձրաձայնել: Սա այդ դեպքը չի: Եթե կա մահ, ես չեմ կարող իմ մեջ ստեղծել վարկած ու դա բարձրաձայնել: Վառարանը միշտ էլ վառված է եղել, երեւի կրակը թեժացնելու համար է կիրառվել բենզինը, եթե ելնենք այդ վարկածից: Հիմնականում ջեռուցելու համար օգտագործում ենք ցախ, քարածուխ, գյուղում գազ չկա: Թղթով են հիմնականում վառել»:
Նա անդրադարձավ նաեւ պատասխանատվության խնդրին. «Բանակի թուլացումը կամ զինվորականության ոլորտում որ ասում են բարդակ, դա գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրքում, որովհետեւ ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»:
Դասակի հրամանատարը տրամաբանական չի համարում, որ ազատվել են կորպուսի հրամանատարը, նրա տեղակալը, սակայն չեն հրաժարական չեն տվել ՊՆ նախարարն ու ԳՇ պետը. «Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի եւ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում դուք, ես որպես սպա, երրորդը, որպես պայմանագրային ենթասպա եւ այլն»:
Հարցին՝ չի՞ մտահոգվում, որ այս խոսքերից հետո իրեն կարող են ազատել աշխատանքից, դասակի հրամանատարը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ մտահոգվում, եթե ազատելու լինեին համալսարանն ավարտելուց հետո 10 մլն տուգանքից պայմանագիր ես չէի ստորագրի: Պայմանագիրը 10 տարի է, ամեն տարի մեկ մլն դրամով նվազում է: Դուրս գալու դեպքում պետք է մնացած գումարը վճարեմ:
Կա վաշտի հրամանատար, ծառայության պետ, որոնք ավելի շատ պատասխանատվություն են կրում այս իրավիճակում: Նրանք Ռազմական ոստիկանությունում են, ես չեմ հարցաքննվել»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.