Ադրբեջանի կողմից արցախաիրանական սահմանի բռնազավթումից հետո իրանաադրբեջանական սահմանն իր ողջ երկայնքով վերածվել է լարվածության օջախի։ Այդ լարվածությունը դրսևորվում է թե՛ ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքներով, թե՛ շատ դեպքերում այդ սահմանի երկայնքով հարձակողական գործողություններ ծավալելով, ինչպես Ադրբեջանի նախաձեռնությամբ, այնպես էլ ադրբեջանական «հրավերով» երրորդ երկրների (ինչպիսիք են Թուրքիան և Իսրայելը) մասնակցությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանաիրանական հարաբերություններում առկա լարվածության աճին։
Ոսկանյանից հետաքրքրվեցինք` իրանաադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած փոխհրաձգությունը ևս պետք է դիտարկել այդ լարվածության համատեքստում, թե այն չպետք է փոխկապակցել ստեղծված իրավիճակի հետ։ Իրանագետը չշտապեց որևէ գնահատական տալ միջադեպին, ասաց` նախ պետք է միջադեպի մանրամասները հստակեցվեն, որպեսզի հնարավոր լինի հեռուն գնացող եզրակացություններ անել։
«Ակնհայտ է, որ իրանաադրբեջանական հարաբերություններում` Բաքվի բռնապետական վարչախմբի էյֆորիկ տրամադրությունների պայմաններում և հակաիրանական գործողությունների տիրույթում, ձևավորվել է մեղմ ասած լարված մթնոլորտ և այդ մթնոլորտը բնականաբար պետք է տարբեր կետերում դրսևորումներ ունենա»,- նշեց նա։
Ոսկանյանը չբացառեց, որ ադրբեջանաիրանական սահմանին օրեցօր ավելացող լարվածությունը կարող է հանգեցնել նաև լոկալ բախումների, սակայն լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Մեկ այլ սցենարով այդ լարվածությունը կարող է նաև նվազել, սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսը ժամանակավոր բնույթ են կրելու, քանի որ Ադրբեջան-Իրան հարաբերությունների կծիկն այնքան բարդ է և բազմաշերտ, որ գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ լուծումներ գտնել։ Լուծումներ գտնելը դժվար է, բայց իրանական կողմը տարբեր ճանապարհներով փորձում է զսպել ադրբեջանաթուրքական դաշինքի ախորժակը`
«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման» ներսում սեփական ներկայությունն ավելացնելով` շիաադավան, նաև իրանալեզու էթնիկական խմբերին տեսանելի և ոչ տեսանելի աջակցությամբ, նաև ՀՀ հետ որոշակի ռազմավարական դաշինք ձևավորելու ուղղությամբ ջանքեր է գործադրելով։
«Այդ պետություն կոչեցյալը, և թե՛ նրա էթնիկական մեծամասնության ինքնությունը կառուցվել է երկու հիմնական բաղադրիչի` հակաիրանականության և հակահայկականության շուրջ, հետագայում դրան գումարվել են նաև հակառուսական շեշտադրումներ, և եթե հակահայկականությունը և հակաիրանականությունը վերցնես այդ պետական և էթնիկ ինքնությունից, ապա այդ պետությունը կփլուզվի, ուստի Բաքվի բռնապետական վարչախումբը որևէ այլ «ելք» չունի, քան շարունակելու հակահայկական և հակաիրանական «գործունեությունը», ինչը բնականաբար բերում է զգալի ռիսկերի, վտանգների, մարտահրավերների»,- ընդգծեց Ոսկանյանը։
Այդ մարտահրավերներից մեկն էլ Բերձորի միջանցքի բռնազավթումն է, որ արդեն 26 օր փակ է։ Իրանագետի կարծիքով, պաշտոնական Թեհրանը մարդասիրական հայտարարություններից այն կողմ չի անցնի։ Իրանական պետական շահը չվնասելով` այս հարթակում պաշտոնական Թեհրանը երբեք չի խոսի ազգերի ինքնորոշման մասին, ինչպես մինչև այժմ կսահմանափակվի տարածքային ամբողջականության մասին հայտարարություներով, բայց դա չի նշանակում, թե Իրանի գործողությունները ևս բխելու են այդ հայտարարություններից միայն։
«Թե՛ քաղաքական որոշումներ կայացնողների մակարդակում, թե՛ վերլուծաբանական շրջանակում, թե ՛հասարակական լայն շերտերում բոլորը, կամ գոնե այդ շերտերի առյուծի բաժինը հասկացել է, որ Ադրբեջանը գոյութենական վտանգ է Իրանի համար, հետևաբար այս տիրույթում, եթե նույնիսկ հայտարարություններ էլ չլինեն, ապա իրանցիները պատրաստ են բարձրացնել Հայաստանի, Հայաստանի միջոցով նաև Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակը` տարբեր ոլորտներում զանազան ռազմաքաղաքական համագործակցության միջոցով։ Այլ հարց է, որ Հայաստանը, ի դեմս ներկայիս իշխանությունների, փաստացի հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, չնայած դա սահմանված է նաև ՀՀ տարբեր օրենսդրական ակտերում, բայց անկախ օրենսդրական ակտերից մենք ունենք նաև մեր ազգակիցներին, մեր արյունակիցներին պաշտպանելու բարոյական պարտականություն և այդ բարոյական պարտականությունից հրաժարվելն ըստ էության առնվազն բարոյական չէ»,- շեշտեց վերլուծաբանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումների համատեքստում Ոսկանյանը մեկ լուծում է տեսնում` տարածաշրջանում քաղցկեղային կազմավորում հանդիսացող Ադրբեջան արհեստածին գոյացության վերակազմավորում` մի քանի էթնիկական միավորումների և փոքրիկ պետությունների տեսքով։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայությանը, հաղորդագրություն էին տարածել ադրբեջանաիրանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին։ Նշվում է, որ ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել երկու մարդու ուղղությամբ, որոնք իբր փորձել են խախտել սահմանը։ Նրանցից մեկը վիրավորվել է։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.