Վերջին շրջանում Հայաստանի ջրավազաններում, մասնավորապես Արարատյան դաշտավայրում աճեցվող ձկների անկման դեպքերը ոչ թե կոնկրետ տնտեսվարողների մոտ են գրանցվել, այլ համընդհանուր բնույթ են կրում։ Խոսքը մի քանի հարյուր տոննայի մասին է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ–ի նախագահ Արթուր Աթոյանը։
«Հստակ տվյալներ ունենք, որ վարակը գալիս է Պարսկաստանից, Պարսկաստանից կենդանի ձկներ են բերել , վարակն էլ` հետը։ Տասնյակ տնտեսվարողներից ամեն մեկը օրական մի քանի տոննա ձուկ է թափում, գրեթե ձուկ չի մնացել, բոլորը գնացել են սննկացման»,- ասաց նա։
Աթոյանի խոսքով` ՀՀ ձկնաբուծության պատմության մեջ անկման նման աննախադեպ ցուցանիշ դեռևս չէր գրանցվել, հետևաբար, կարելի է ասել, որ այն իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում։ Նա կասկածներ ունի, որ այս ամենի հետևում կանգնած են մեր թշնամի պետությունները` Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք վարակված ձկնամթերքը Հայաստան են տեղափոխել բարեկամ Պարսկաստանի տարածքով։
«Թշնամի պետություններն այդպիսով մեր ձկնամթերքը միջազգային շուկայում մրցակցությունից դուրս մղելու, նաև կայացած տնտեսական ոլորտը ոչնչացնելու նպատակ են հետապնդում։ Սա լուրջ ուսումնասիրության խնդիր է, բայց ոչ ոք դրանով չի զբաղվում»,- նշեց Աոթյանը։
Վերջինիս խոսքով` ստեղծված իրավիճակում ամենաշատը տուժել են հատկապես փոքր և միջին տնտեսությունները։ Խոշորները, որոնք հնարավորություն ունեն մեծ գումարներ ծախսել և կապ հաստատել միջազգային գիտահետազոտական ինստիտուտների և հեղինակավոր մասնագետների հետ, կարողացել են իրենց ձկնամթերքի մի մասը փրկել անկումից, մինչդեռ փոքրն ու միջինը նման հնարավորություն չունեն։
«Հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումներ են անում, ցուցումներ են ստանում, իրենց հետ մասնագետներ են աշխատում, իրենք էլ այդ ինֆորմացիան չեն հրապարակում, որովհետև ինչքան փոքրն ու միջինը ոչնչանան, այնքան իրենց տեղը շուկայում կընդլայնվի։ Չնայած իրենք էլ են մեծ կորուստներ կրել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Աթոյանի տեղեկություններով` որոշ կազմակերպություններ վարակված և անկած ձկները սառեցրել են, որ ինչ-որ ձևով իրացնեն, իրենց վնասները թեթևացնեն։ Սակայն, այստեղ էլ որևէ ուսումնասիրություն չկա, Աթոյանի համար էլ անհայտ է` հնարավո՞ր է կամ թույլատրվու՞մ է անկած ձկնամթերքը վաճառել։ Զրուցակիցս ասում է` հարցի պատասխանը պետք է տան համապատասխան պետական կառույցները, իրենք նման ուսումնասիրություններ կատարելու հնարավորություններ ու ռեսուրս չունեն, մինչդեռ վերին ատյաններում ոչինչ չեն անում։
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք ՍԱՊԾ։ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բակտերիաներն ու սնկային հիվանդությունները, որոնք զանգվածային անկման պատճառ են դարձել , մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Նրա խոսքով` ծառայությունը տնտեսություններում փորձաքննություններ է սկսել դեռևս անցած տարեվերջին։ Նմուշառումներ են արվել տարբեր տնտեսվարողների տնտեսություններից։ Ամփոփել են դեռևս մեկի արդյունքները, մյուսներինը` ամփոփման փուլում են։
Անկած ձկնամթերքի անկման խմբաքանակը բարձր ջերմային մշակում անցնելուց հետո հնարավո՞ր է այն սննդի մեջ օգտագործել, փորձեցինք պարզել վարակաբանից։ «Վարդանանց» բժշկական կենտրոնի վարակաբան Արմեն Օհանյանը վերահաստատեց Անուշ Հարությունյանի ասածները` ձկների զանգվածային անկման պատճառ դարձած բակտերիաներն ու սնկային հիվանդությունները մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Անկած խմբաքանակը, սակայն, կարող է սննդի մեջ օգտագործել բացառապես բարձր ջերմային մշակման պարագայում։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներն ահազանգում են շուկայում և հատկապես փողոցային առևտրի կետերում անկած իշխան ձկնատեսակի վաճառքի մասին, որի 1 կգ-ն իրացվում է 1500-1600 դրամով` շուկայական 2800 դրամի փոխարեն։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.