«Արեւմուտքի համար չափազանց կարեւոր է, որ Իրանը չդառնա ատոմային տերություն, որի հայտը նա երկայացրել է: «Ուրանի հարստացման միջուկային օբյեկտները, որոնք գոյություն ունեն Իրանում, Արեւմուտքի համար ռազմական թիրախ են: Առաջին խնդիրը, որն Արեւմուտքը լուծում է՝ Իրանին արգելելն է՝ դառնալ ատոմային տերություն, քանի որ դրանից հետո Մերձավոր եւ Միջին արեւելքում մի քանի պետություն եւս նման հայտ են ներկայացնելու, իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն էականորեն փոխվելու է» ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:
Նրա խոսքով, այս տեսանկյունից ամենաշահագրգիռ պետությունն Իսրայելն է, որ ռազմական, դիվանագիտական ու քաղաքական առումով առավելագույնս ներկայացված է Ադրբեջանում եւ Թուրքիայում: «Եթե անհրաժեշտ պահը գա եւ Իրանի միջուկային օբյեկտները իսրայելական օդուժի կողմից ռմբակոծվեն, չեմ բացառում, որ Հայաստանն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելի ռազմաօդային ուժերին»,-կարծում է Նահապետյանը:
Նրա խոսքով, երկրորդ խնդիրը, որ ուզում է լուծել Արեւմուտքն Իրանի հետ կապված, դա Իրանի կառավարման համակարգի փոփոխությունն է: Նահապետյանը հիշեցնում է՝ շահի ժամանակ ամենահարուստ նավթագազային երկիր Իրանը բենզին արտադրել չէր կարողանում, դա արգելված էր: «ԱՄՆ-ին պետք է այդպիսի Իրան, իսկ որպեսզի դա տեղի ունենա, Իրանում պետք է իշխանափոխություն լինի, իշխանափոխության համար լավագույն միջոցը, որին Արեւմուտքը տիրապետում է, անջատողականությունն է՝ պատմական Հայաստանի մաս կազմող Ատրպատականի հատվածում, որտեղ այս պահին ապրում են ազգությամբ ազերիներ, որոնք Ադրբեջանում իշխանության գտնվող կովկասյան թաթարների հետ ոչ մի արյունակցական կապ չունեն: Մյուս անջատողական տրամադրությունը, որ տարիներ շարունակ ԿՀՎ-ն սնուցել է, դա Բելուջստանն է: Այստեղ հնարավոր է գունավոր հեղափոխության մեթոդաբանությամբ եւ գործիքակազմով անջատողական տրամադրություններ հրահրվեն ու շատ կարեւոր է, որ այդ սցենարի դեպքում, Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ու Ռուսաստան տանող՝ Իրանի համար կյանքի ճանապարհ հանդիսացող ճանապարհը փակվի: Առաջին էտապը հավաքական Արեւմուտքը լուծեց՝ Մեծ Բրիտանիայի կառավարմամբ իրականացրեց 44-օրյա պատերազմը եւ այս պահի դրությամբ 104 կմ՝՝ Արաքսի հովտից, հայտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իսրայելի վերահսկողության ներքո, մնացել է Մեղրի-Ագարակը՝ 42 կմ-ը»,-ասում է փորձագետը՝ հավելելով, որ Արեւմուտքի համար այս հատվածը շատ կարեւոր է, ու քանի որ ռազմական ճանապարհով այն վերցնել հնարավոր չեղավ, հիմա փորձ է արվում դա վերցնել դիվանագիտական ճանապարհով:
«Այսինքն, Հայաստանը ստորագրում է այպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի պայմանագիր եւ դրանով այդ տարածքը դառնում է որեւէ պետության ու հատկապես Հայաստանի պետական ինստիտուտների հսկողությունից դուրս տարածք, որին դեմ են Ռուաստանը եւ Իրանը, որի ահմար դա կյանքի ճանապարհ է: Սրանով է պայմանավորված Իրանի կոշտ դիրքորոշումը: Նախորդ շաբաթ Իրանի հոգեւոր առաջնորդի, նախագահի , հեղափոխության պահապանների կորպուսի, անվտանգության խորհրդի հանձնաժողովի կողմից եւ մեջլիսում հարցի քննարկման ժամանակ լրջագույն հայտարարություններ եղան, որ Իրանը չի բավարարվի միայն քաղաքական մեթոդներով»:
Հայկ Նահապետյանը պատահական չի համարում, որ Իրանը եւ Ռուսաստանը մի շարք պայմանագրերով եւ համաձայնագրերով դառնում են ռազմավարական գործընկեր, որից հետո չի բացառվում նաեւ՝ ռազմավարական դաշնակից, եթե Իրանը դառնա ԵԱՏՄ եւ Շանհայան կազմակերպության անդամ:
Նահապետյանի խոսքով, այդ նույն ճանապարը կյանքի ճանապարհ է նաեւ Հայաստանի համար , մինչդեռ գործող իշխանությունը այն աճուրդի է հանել: «Հավաքական Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն այս տարածաշրանում երկու թիրախ ունի՝ ՌԴ-ն եւ Իրանը: Ռուսաստանի դեմ առավելագույն լարումներ են հրահրում, որպեսզի տարածաշրջանի երեք պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բախում առաջանա, այսինքն, երկրորդ ճակատի բացում: Սա առավելագույն ծրագիրն է, նվազագույնն այն է, որ այս տարածաշրջանից ռուսական զինակայությունը դուրս գա»:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը այս սցենարի դեպքում կորցնելու է Իրանին կապող սահմանային ճանապարհը եւ դառնալու է բանանային անկլավային պետություն՝ շրջապատված թուրքական աշխարհով:
«Կարծում եմ, որ ցանկացած հայ կարող է ուսումնասիրել 107 տարի առաջվա մեր պատմությունը՝ հասկանալու համար, թե դա ինչ կնշանակի: Օսմանյան կայսրությունում հայերը ապրեցին մի քանի 100 տարի, բայց վերջնարդյունքում մենք ցեղասպանվեցինք, ուստի, նրանք, ովքեր կարծում են , թե Թուրքիայի հետ բիզնես շահեր են զարգացնելու, սխալվում են, դա կլինի այնքան, որքանով, ինչ-որ ժամանակ հետո Թուրքիայի ղեկավարությունը հարմար պահն օգտագործելով, այս տարածաշրջանն ամբողջովին իրենով է անելու՝ չենք լինելու Աջարիա, դա լինելու է առաջին փուլում, երկրորդ փուլում՝ ուղղակի, թուրքական պետության մաս»,-եզրափակել է Հայկ Նահապետյանը:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.