Դեռևս հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին:
Այսպիսով՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով կմիանա Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը պատասխանելով Բերձորի այլընտրանքային ճանապարհին վերաբերող հարցին՝ իր զարմանքը հայտնեց ճանապարհի այն հատվածի առնչությամբ, որը Կոռնիձոր գյուղի մոտ հատում է սահմանը՝ անցնելով Հայաստանի տարածք։
«Այդ ճանապարհը, ըստ պայմանավորվածության, յուրաքանչյուր կողմից 2,5 կիլոմետր Հայաստանին պետք է պատկանի, պետք է չեզոք գոտի լինի, և հատվածներում ինչ կա, պատկանում է Հայաստանին։
Սակայն այդ ճանապարհը կառուցել են այնպես, որ ոչ թե Աղավնոյից 2,5 կմ հեռավորության վրա պետք է լինի, և Աղավնոն մտնի Հայաստանին պատկանող տարածքի մեջ, այլ 3,5 կմ հեռավորության վրա։ 1 կիլոմետր ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին։ Դրա վերաբերյալ, ըստ իմ լսած տեղեկությունների, համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, իրենք են որոշել որտեղ լինի ճանապարհը, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին։
Այդ սահմանը հատող մենք ճանապարհ չունենք, արդեն երկու տարի է անցել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ճանապարհը հայկական կողմը չի կառուցել, ոչինչ չի արել։ Ու հանկարծ Ադրբեջանը որոշում է, որ գյուղական ճանապարհը, որը հայկական գյուղերն է իրար միացնում Կոռնիձորը՝ Հին ու Մեծ շեները, լայնացնել ու դարձնել Բերձորի այլընտրանքային ճանապարհ։
Այնտեղ ճանապարհ գոյություն ուներ, ճանապարհը գնում միանում է Բերձորից մինչև Շուշի գնացող ճանապարհին, Բերձորից դեպի հյուսիս-արևելք, այսինքն՝ Բերձորից ավելի հեռու է միանում ճանապարհին։ Իսկ Շուշիի մոտ այդ ճանապարհը պետք է շեղվի և դուրս գա ներկա ճանապարհից և ուղղակի մտնի Ստեփանակերտ։ Սակայն այդ ճանապարհի մասին որևէ մեկը չի խոսում, քանի որ այն լեռնային, անտառային տարածք է, թե երբ այն պետք է կառուցվի՝ անհայտ է»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։
Ըստ քարտեզագետի, Բերձորի այլընտրանքային ճանապարհը նույնքան վտանգավոր է հայ ազգաբնակչության համար, որքան այսօր է վտանգավոր։ Հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է զավթել շրջակա բարձունքները և ցանկանում է վերևից վերահսկողություն իրականացնել։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե չկա հաստատված որևէ նախագիծ, ինչպես են կառուցելու ճանապարհը։
«Կարող էին այդ ճանապարհից օգտվել, բայց Աղավնոյից 2,5 կմ հեռավորության վրա և չհատեին սահմանը, և Աղավնոն մնար Հայաստանի տարածքում։
Մեկ այլ խնդիր էլ կա, նոյեմբերի 9-ի համաձայնագրում 4-5 կետերը, որոնք հանձն է առել Ադրբեջանը՝ ուղղակի չի կատարում, գերիների վերադարձի, զինադադարի ռեժիմի պահպանության վերաբերյալ պարտավորություններն են, իր զինվորներին ՀՀ տարածքից դուրս հանելն է և այլն։ Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները լուռ ու մունջ կատարում են այն ամենը, ինչ իրենց պարտադրվում է, մի բան էլ ավելի շուտ ենք կատարում, քան նախատեսված ժամկետն է։ Իսկ իշխանությունը կարող է պահանջ դնել ու ասել՝ քանի որ այս կետերը չեք կատարում, մենք էլ այդ կետերը չենք կատարի։ Սա միջազգային իրավունք է, եթե մեկը չի կատարում ստանձնած պարտավորությունները, մյուսն էլ կարող է չկատարել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Եթե նման իրավիճակը շարունակվի, ապա 2-3 տարի անց Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա և ի՞նչ սահմաններով, իսկ Արցախը կլինի՞, հարց է հնչեցնում քարտեզագետն ու պատասխանում.
«Արցախի ճակատագիրն է անորոշ, ի՞նչ պետք է լինի։ Եթե այսպես թշնամին ներխուժում է Արցախի տարածք, իսկ խաղաղապահները չեն կարողանում դեմն առնել, կստացվի, որ Արցախն աստիճանաբար պետք է հայաթափվի ու հանձնվի Ադրբեջանին»։
Զրույցի ավարտին էլ Ռուբեն Գալիչյանը մեկ առաջարկ արեց դաշնակցականներին։ Քանի որ Աղավնոյի բոլոր տները կառուցվել են բեյրութահայերի ու լիբանանահայերի գումարներով, և դաշնակցությունն է նախաձեռնել, ապա փողոցում ցույց անելու փոխարեն, թող դիմեն միջազգային դատարան՝ հիմնավորելով, որ այդ գյուղը կառուցել են հայերի համար, իսկ Ադրբեջանն ապօրինաբար տիրանում է դրան»։
Աղբյուրը՝ 168.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.