Մեծ դավադրություն եմ տեսնում 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ-ի կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, — «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Նրա արձանագրմամբ՝ մենք պարտվել ենք ոչ թե ադրբեջանական բանակին, այլ՝ մեզ։ «Մեր բանակը պարտվել է բունկերին՝ հրամանատարական բարձրագույն կետին, որն ուղղակի սղոցել է, կոտրել է մեր բանակի ողնաշարը»,- ընդգծել է բանախոսը։
Օբյեկտիվ քննություն լինելու դեպքում պետք է հարց բարձրացվեր, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի կինը բունկերում, ինչո՞ւ է այնտեղ հայտնվել, ովքե՞ր են եղել բունկերում։ «Իսկապես՝ «բարդակի» են վերածել բունկերը՝ հրամանատարական բարձրագույն կետը, որը չափազանց գաղտնի պայմաններում պիտի գործեր»,- ասել է գործիչը։
Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է նաեւ մի քանի հաստատված ինֆորմացիաների. «Ընտանեկան կապալի՝ Նիկոլ Փաշինյան եւ կին, քաղաքական նպատակն է եղել, որպեսզի կարողանան հարավային ուղղությամբ, որի մեջ մտնում էր այդ «Լելե-թեփեն», հակագրոհ կազմակերպել, որը զուտ ավանտյուրա, արկածախնդրություն է եղել։ Քանի որ այն շատ պետք է եղել Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը եւ քպականներին, որպեսզի կարողանան կազմակերպել այդ հակագրոհը եւ հաղթանակ արձանագրեն»։ Մինչդեռ, ըստ նրա, բոլոր հայտնի գեներալները շատ պարզ բացատրել են, որ հակացուցված է այդ հակագրոհի կազմակերպումը, որովհետեւ բարձունք վերցնելու համար պետք է 3-5 անգամ ավել մարդուժ եւ նույնքան էլ զինտեխնիկա ունենալ։ Եւ որ ամենակարեւորն է՝ պետք է ունենալ շատ ուժեղացված երկրորդ պաշտպանական գիծ, սակայն գրոհը կազմակերպելիս որեւէ չափորոշիչ ապահովված չի եղել։
«Այդ հակագրոհը՝ «Լելե-թեփեի» ուղղությամբ, կազմակերպվել է հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին արդեն Նիկոլ Փաշինյանը РБК ռուսական հեռուստաընկերությանը տվել է հարցազրույց եւ այնպիսի մի պաթոսով, ոգեւորությամբ է խոսել, կարծես հաղթանակը գրեթե գրանցել ենք՝ ասելով, թե ինչ լուրջ օպերացիա են կազմակերպել։ Եվ դա հնչում էր այնպես, որ վաղը մենք հաղթանակի շքերթ պիտի կազմակերպենք»,- նշել է բանախոսը՝ ավելացնելով, որ իր տեղեկատվությամբ այդ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանն ստացել է «քպականներից, տիկնոջից եւ տիկնոջ կողմից բարոյական աջակցություն ցուցաբերած՝ սերժանատացրած գեներալներից։ Ոչ բոլոր գեներալներն են համաձայնել այդ հիմարության հետ, որը ռազմական արվեստի բոլոր կանոններով հակացուցված է եղել։ Եվ դա ջարդեց մեր բանակի ու մեր պաշտպանության ողնաշարը»։
Իսկ քննիչ հանձնաժողովի խնդիրը, ըստ Ռ.Հակոբյանի, այն է, որ կարողանա մեղավորներին դարձնել անմեղ եւ անմեղներին՝ մեղավոր։
Նա ուշադրություն է հրավիրել բունկերում քպականների ներկայության վրա, որոնք որեւէ կապ չեն ունեցել բանակի հետ, այսինքն՝ նրանք այնտեղ էին, որպեսզի հետագայում, եթե հաղթանակեինք, ասեին՝ «բա, մենք բունկերում գիտեք ինչեր ենք արել»։
Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ ի սկզբանե խնդիր է դրված եղել արգելել նախկին երկու նախագահների մուտքը՝ բունկեր։ Ավելին, այնտեղ չպետք է մտնեին նաեւ հաղթած գեներալները՝ ի դեմս Խաչատուրովի, որն իր ամբողջ էությամբ զինվորական է։ Այսինքն՝ մարդիկ, որոնք հաղթանակ են ապահովել եւ Արցախն անգիր գիտեն։
«Մեր ողբերգությունը մենք այսօր բարդում ենք ինչ-որ պետությունների վրա, որ մեզ չեն պաշտպանում։ Մենք ողբերգության մեջ ենք, որ ամեն օր պարտվում ենք ինքներս մեզ։ Մենք պարտվել ենք մեր դավաճանների, մեր սրիկաների, Չարենցի ասած՝ մեր ապիկար ղեկավարների պատճառով։ Մեր բանակը պարտվել է իր գլխավոր հրամանատարին, բունկերին, վարչապետի կնոջը, վարչապետի թիմին»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.