Դոլարի ու եվրոյի փոխարժեքը հայկական դրամի համեմատ շարունակում է գահավիժել, փոխարենն աճում է ռուբլու գինը։ Վերջին ամիսներին դրամը արժևորվել է մոտ 20 տոկոսով, ինչը նշանակում է՝ արտարժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացները պետք է հանգեցնեին նրան, որ Հայաստանում գնաճի որոշակի զսպում տեղի ունենար, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը ներկրվում է, իսկ դրանք դոլարով են գնվում։
Այդուհանդերձ, մեր երկրում գները շարունակում են բարձրանալ, ինչը քաղաքացիներին ստիպում է վերանայել առևտուրը՝ կրճատել ցանկը կամ ապրանքները փոխարինել ավելի էժան ապրանքներով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության համար։
Գնաճը հատկապես բացասաբար է ազդում արտահանողների և դոլարով գումար ստացողների վրա։
Ի՞նչը նպաստեց դրամի արժևորմանը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը մի քանի գործոններ է առանձնացնում:
Նրա խոսքով՝ դոլար-դրամ փոխարժեքը շուրջ 20%-ով փոփոխության է ենթարկվել, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ արժութային շուկայում տեղի են ունեցել որոշակի ֆունդամենտալ փոփոխություններ։
Դրանք, ըստ տնտեսագետի, պետք է երկու խմբի բաժանել։ Առաջինը պայմանավորված է նրանով, որ ուկրաինական իրադարձությունների ու արևմտյան սահմանափակումների հետևանքով Հայաստան են ժամանել մեծ թվով ռուսաստանցիներ, իսկ դա իր հերթին ավելացրել է փոխանցումների հոսքը դեպի Հայաստան։
Դրամի արժևորման հիմնական փուլը, Հայկ Բեջանյանի գնահատմամբ, սկսվել է Հայաստան արտարժույթի հոսքերի մեծացմամբ։
«Տրանսֆերտների ծավալներն ավելացել են, իսկ դա հանգեցրել է մեր երկրում արտարժույթի ծավալների ավելացման։ Որքան շուկայում ավելանում է արտարժույթի քանակը, այդքան դա որոշակի ճնշումներ է ունենում փոխարժեքի վրա։ Մեր երկրում վարում են լողացող փոխարժեքի քաղաքականություն, որի պայմաններում դրամի փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում` արտարժույթի առաջարկի ու պահանջարկի փոխազդեցությամբ»,- ասաց տնտեսագետը։
Դրամի արժևորման համար գործոն է նաև տուրիստական սեզոնը, զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Այդ գործոններով պայմանավորված՝ մեծացել է դոլարի քանակը մեր երկրում և նվազել է դրա արժեքը։
Հայկ Բեջանյանի խոսքով՝ մյուս գործոնը կապված է ռուսական ռուբլու կայունացման հետ։ «Ռուս-ուկրաինական համակարտության սկզբնական ժամանակահատվածում ռուբլին բավական խոցելի էր, և փոխարժեքը զգալի անկում ապրեց, բայց վերջին շրջանում ՌԴ վարած քաղաքականոթյան արդյունքում՝ ռուսական ռուբլու կիրառականությունն ավելի բարձրացավ։ Նախ արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանում նվազել է հետաքրքրությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ինչը նշանակում է, որ բարձրացել է ռուբլու նկատմամբ պահանջարկը»,- ասաց նա։
Տնտեսագետը նշեց, որ մեր երկրում նույնպես կա դոլարի նկատմամբ պահանջարկի նվազում՝ հիշեցնելով, որ գազի դիմաց այսօր Հայաստանը ռուսական ռուբլով է վճարում, այսինքն՝ ներքին շուկայում դոլարի պահանջարկը նվազել է, իսկ ռուբլու նկատմամբ՝ ավելացել։ «Բնական է, որ այս ամենն իր ազդեցություն է թողնելու»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է գնաճին, Հայկ Բեջանյանն ասաց, որ փոխարժեքը գնաճը խթանող կամ գնաճը զսպող գործոններից մեկն է: Նրա խոսքով՝ երբ դոլարը արժևորվում է, ներմուծվող ապրանքների գներն անմիջապես բարձրանում են, իսկ այսօր հակառակ երևույթն է. դոլարն արժեզրկվում է, որ բայց գների անկում չի նկատվում։
«Այստեղ պետք է երկու կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Առաջինն այն է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, քանի որ լոգիստիկ շուկաներում լուրջ խաթարումներ են առաջացել, ինչն էլ իր հերթին բարձրացրել է համաշխարհային գները։ Այսինքն՝ ներմուծվող ապրանքների գները կապված են միջազգային գների հետ, հետո նոր փոխարժեքի։ Երբ համադրում ենք միջազգային գների աճն և մեր երկրում փոխարժեքի փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ եթե դրամի արժևորումը չլիներ, ապա գնաճն ավելի բարձր կլիներ, քան ներկայում է»,- ընդգծեց նա։
Հայկ Բեջանյանը նշեց, որ թեև կան որոշակի ապրանքատեսակներ, որոնց միջազգային գները նվազել են, այդուհանդերձ, Հայաստանում սպառողները շարունակում է թանկ գնով այն ձեռք բերել։ Այստեղ, ըստ նրա, գործ ունենք տնտեսվարողների վարքագծի հետ։
«Երբ միջազգային շուկայում գներն աճում են, ապա տնտեսվարողները շատ արագ գները բարձացնում են, իսկ հակառակ պրոցեսի ժամանակ նրանք սպասողական վարքագիծ են որդեգրում, հետո միայն քայլեր են ձեռնարկում ապրանքնների գների էժանացման ուղղությամբ»,- ասաց նա։
Տնտեսագետ խոսքով՝ ստեղծված իրավիճակոմ հատկապես տուժում են արտահանողները, քանի որ որքան արժեզրկվում է արտարժույթն, այդքանով արտահանողները կորցնում են իրենց մրցակցությունը արտաքին շուկաներում։
Այս իրավիճակում ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը։ Տնտեսագետը նշեց, որ Հայաստանում գնաճի նպատակադրման քաղաքականություն են վարում և այս առումով Կենտրոնական բանկն ունի ընտրության երկու տարբերակ։ Մի տարբերակն այն է, որ ճիշտ գնաճային միջավայր ստեղծի, որի համաձայն՝ դրամի առաջարկն ավելացնելու միջոցով փորձի բալանսավորել ֆինանսական շուկայի զարգացումները և ազդել փոխարժեքի վրա։
«Սակայն այս մոտեցումն առանց այն էլ բարձր գնաճային միջավայրում էլ ավելի գները կբարձրանան։ Եթե դրա արդյունքում արտահանողների բեռը կթեթևացնեն, ապա հասարակության ավելի լայն շերտերի մոտ ավելի մեծ խնդիրներ կստեղծվի։ Սա է պատճառը, որ ԿԲ-ն չի գնում այս ճանապարհով։
Մյուս մոտեցումն այն է, որ ԿԲ-ն փորձի շուկայում ավելացած արտարժույթի ծավալները պահի ռեզերվներում և այդպես ազդի փոխարժեքի վրա, սակայն սա այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ նախ պետք է հասկանալ, թե արդյոք այդ հոսքերը կարճաժամկետ բնույթ են կրում, թե երկարաժամկետ»,- նշեց Հայկ Բեջանյանը։
Նշենք, որ այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը հատեց 400 դրամի շեմը։ Հայաստանի բանկերում դոլարը գնում են միջինը 400.88 դրամով, վաճառում՝ նվազագույնը 409 դրամով:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.