Հասել ենք մի կետի, որ եթե ընդդիմությունը կայծակի արագությամբ կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ չանի իր գործողություններում, ապա վերածվելու է պարզապես զբոսանք իրականացնող մի քանի տասնյակ մարդկանց խմբի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը.
Նրա դիտարկմամբ՝ ընդդիմությունը պետք է նոր շունչ հաղորդի իր գործողություններին, այլապես հաջողություն չի ունենա իր պայքարում, իսկ այս անգամ ձախողումը լուրջ հարված կլինի ընդդիմությանը.
«Էլ նահանջի տեղ չկա, ընդդիմությունը կա՛մ անհապաղ կառուցվածքային և բովանդակային փոփոխություն է անում ու նոր շունչ հաղորդում շարժմանը, կա՛մ ձախողում է, բայց անգամ լուրջ փոփոխությունները 100% երաշխիք չեն, որ շարժումը ռեբրենդինգի կենթարկվի և նոր զարգացում կունենա, քանի որ շատ ժամանակ է կորցրել, իսկ ժամանակի կորուստը մեծապես կարող է ազդել, երբ տեսնում ենք երթերը, նկատում ենք, որ գնալով էապես նվազում է մարդկանց քանակը։ Չպետք է խաբվեն, որ 10 հազար մարդ անընդհատ դուրս է գալիս երթի, կարող են ամեն անգամ դուրս գալ, բայց կարող է 10 հազար մարդը մի քանի օրվա մեջ կտրուկ նվազել»,-ասաց Բադալյանը:
Չնայած ներքաղաքական լարված իրավիճակին՝ երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է՝ թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ չկա:
Արմեն Բադալյանը կարծում է՝ նորմալ է, որ իշխանական ուժի ներկայացուցիչը նման հայտարարություն է անում, հակառակ դեպքում՝ եթե իրենք ընդունեն, որ քաղաքական ճգնաժամ կա, ապա պետք է ընդունեն իրենց մեղքը՝ քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար,.
«Վերջին 30 տարում ոչ մի իշխանություն չի ընդունել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, բոլորն էլ ասել են, թե չկա, բայց սա չի նշանակում, որ այն իրականություն է»,-ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, սակայն ընդդիմությունը չի կարողանում դա պատշաճ ներկայացնել ու նյութականացնել, ինչն էլ հնարավորություն է տալիս իշխող քաղաքական ուժին, նման հայտարարություններ անել.
«Իշխող քաղաքական ուժը փորձում է գտնել ընդդիմության թույլ կողմերը և հարվածել դրանց, իսկ իշխանության թույլ կողմերից չի կարողանում ընդդիմությունն օգտվել, սա է խնդիր»,-ասաց նա:
Նշենք, որ Լավրովի հետ ասուլիսին Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում պատրաստվում են չեղարկել 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2021 հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, կամ պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը:
Մեզ հետ զրույցում Արմեն Բադալյանը նկատում է՝ ընդդիմություն, իսկապես, այս ամենի մասին իր դիրքորոշումը չի հայտնել, ինչից օգտվում է իշխող քաղաքական ուժը և նման հայտարարություններ է անում.
«Իշխող քաղաքական ուժը բազմաթիվ հայտարարություններ է անելու, որ ցույց տա, թե ինքն ավելի լավ դաշնակից է Ռուսաստանի համար, քան՝ ընդդիմությունը, քանի որ իրենք ունեն հստակ ծրագիր, իսկ ընդդիմությունը չունի՝ ըստ իրենց ներկայացրի, իսկ ընդդիմությունն էլ հստակ չի ասել՝ գալուց հետո ինքը չեղարկելո՞ւ է, հաստատելո՞ւ է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, միայն ասել է, որ ավելի լավ է բանակցելու, բայց սա վերացական հայտարարության է»-ասաց Բադալյանը:
Հարցին՝ հաշվի առնելով, որ այդ եռակողմ համաձայնագրի տակ նաև ՌԴ նախագահի ստորագրություն է և, բնականաբար, Ռուսաստանին չի կարող ձեռնտու լինել դրա չեղարկումը՝ արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարարի մոտ նման հայտարարություն անելով ԱԳ նախարարն ակամա «շանս» չտվեց ընդդիմությանը,որ նա իրականում պատերազմի կողմնակից չէ՝ Արմեն Բադալյանն ասաց.
«Իշխանության կողմից տրված բոլոր հնարավորությունները ընդդիմության կողմից չեն օգտագործվում, իսկ մտածել, որ սա մի նոր շանս է, որը կարող էր ընդդիմության կողմից օգտագործվել, ես հակված չեմ այդպես մտածել, իշխանությունը 2018թ-ից սկսած հազարավոր նման հնարավորություն է տվել ընդդիմությանը՝ օգտվելու իր թույլ տված սխալներից՝ լինի դա պատերազմ, Covid-ի դեմ պայքար, հղի կնոջը մեքենայի տակ գցելը կամ տարատեսակ հայտարարությունները, բայց ընդդիմությունը չի կարողանում սրանք նյութականացնել, եթե ընդդիմությունը ուզում է գալ իշխանության, ապա պետք է ապացուցի, ու ինքն ավելի մրցունակ է՝ քան իշխանությունը»,-նշեց քաղտեխնոլոգը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.