«Սասն ծռեր»-ի գործով ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանության համար 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանն արդեն 16 օր է, ինչ հացադուլի մեջ է։ Նա այժմ գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Բիլյանն ունի առողջական խնդիրներ, ինչին ավելացել է նաև հացադուլը, Բիլյանը հիմա վատ վիճակում է և պարտավոր են առնվազն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխել, սակայն չեն տեղափոխում։
«Ո՛չ բուժում են իրականացնում, ո՛չ՝ համապատասխան հետազոտություններ»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսից Բիլյանը գտնվում է մենախցում և ոչ մի կերպ նրան համապատասխան բուժօգնություն ցույց չեն տալիս. «Նախ պետք է հետազոտության տանեն, տեսնեն՝ վիրահատության հարց է, թե ոչ, հատուկ պայմաններում պետք է բուժում անցկացվի, հետո՝ հատուկ պայմաններում վերականգնողական բուժում»։
Պաշտպանական կողմը համամիտ չէ դատական ակտի հետ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը, որով Բիլյանը մեղավոր էր ճանաչվել ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտվել ազատազրկման՝ 25 տարի ժամկետով։ Նշենք նաև, որ վերաքննիչի որոշմամբ՝ Բիլյանը կալանավորվել էր հենց դատական նիստերի դահլիճից։
«Ակնհայտ կոպիտ խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումներով դատավարություն է տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում, սկսած՝ դատական կազմի ընտրությունից, որը կամայականորեն փոխվել է երեք անգամ և հետագա ընթացքը։ Մարդն իրավունք ունի իր նկատմամբ դատավճռի վերանայման, բայց մարդիկ հիմա բռնել են, արդարացման դատավճիռն առանց վերանայելու, ուղղակի 2-3 դատական նիստով անցկացրել են և որոշել են, որ մարդը մեղավոր է, արդարացման վճիռը պետք է բեկանել և վերցնել կալանքի տակ։ Պատվերի մասին է խոսքը»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ Գագիկ Մկրտչյանը մահացած չի եղել, ծանր վնասվածք ստանալուց հետո մոտ մեկ ամիս ապրել է, հետո՝ մահացել, դիտավորյալ սպանության հոդվածի որակումը ճիշտ չէ տրված։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։
Նշենք, որ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանությունը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էր ու ճանաչվել անպարտ։
Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք պահելու, կրելու, պատանդ վերցնելու, հրազեն հափշտակելու, շորթելու եւ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար ։ Նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի 11 ամիս ժամկետով ու ազատ արձակվել նիստերի դահլիճից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Ռուբիկ Մխիթարյանի, 2021թ դեկտեմբերի 10-ին մասամբ բավարարել էր դատախազի վերաքննիչ բողոքը՝ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչելով նաև սպանության համար և վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 25 տարի ժամկետով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Բիլյանը կալանավորվել է հենց դատական նիստերի դահլիճից։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.