Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Արցախի խնդիրը անորոշ վիճակի մեջ է գցել այս իշխանություններին։ Հասկանալի պատճառներով իշխանությունների այսօրվա պահվածքը հարցեր է առաջացնում, իսկ ընդդիմությունն արձանագրում է այս փաստը։ Արցախի ճակատագիրն այս իշխանությունների համար տեսանելի չէ, այն, փաստացի, լուրջ վտանգ է ներկայացնում իշխանությունների համար։ Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, այս է պատճառը, որ օրվա իշխանություններն անհանդուրժող և ագրեսիվ են դարձել Արցախի հետ կապված յուրաքանչյուր հարցի կամ քննարկման նկատմամբ։
«Եթե ընդդիմությունն արձանագրում է այն փաստը, որ իշխանությունը չունի տեսանելի պատկերացում այն մասին, թե ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան, իսկ իշխանությունը չի կարողանում պատասխանել այդ հարցին, ապա, բնականաբար, հասարակության մեջ կասկածներ են առաջանում, որ այս իշխանությունը կարող է տանուլ տալ Արցախը, ինչպես որ տանուլ տվեց պատերազմը, տնտեսությունն ու պետությունն ու առհասարակ, ամեն ինչ»,- ասում է Երվանդ Բոզոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում միջադեպ էր գրանցվեց՝ ընդդիմության կողմից Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշի տեղադրման կապակցությամբ։ Իշխող ուժի ներկայացուցիչները ոչ միայն հանեցին ԱԺ ամբիոնին ամրացված դրոշը, այլ նաեւ սադրանք որակեցին ընդդիմադիր պատգամավորների այցը՝ Արցախ։
Քաղաքագետը նկատում է՝ իշխանությունները խորը մտահոգություններ ունեն, որ այսօրինակ խնդիրները կարող են լուրջ ազդեցություն թողնել բանակցային գործընթացի վրա, որ այս պահին տարվում է Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. «Արցախի բնակչությունն ինտուիտիվ կերպով զգում է, որ իր շահերը Հայաստանում պաշտպանում է միայն ընդդիմությունը։ Ստացվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունները՝ մի կողմից հայտարարում են, որ Խաղաղության դարաշրջան են բացում, մյուս կողմից, թշնամու կողմը պահանջում է, որ Խաղաղության դիմաց Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը հայտարարում է, որ ընդունում է այդ պահանջը, բայց, միևնույն ժամանակ փորձում է սրան միացնել նաև այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Բոլորովին վերջերս, ռուսական կողմից՝ ԱԳ նախարար Լավրովի միջոցով տեղեկացանք, որ Մինսկի խումբն, ըստ էության, այլևս գոյություն չունի, սակայն, ադրբեջանական կողմը մերժելով սա, շարունակում է ճնշումներ բանեցել հայաստանյան իշխանությունների վրա՝ ճանաչելու իր տարածքային ամբողջականությունը, ներառյալ նաև Արցախը։ Սա է իրավիճակը»,- ասում է Բոզոյանը։
ՀՀ գործող իշխանություններն, ըստ քաղաքագետի, հայտնվել են փակուղու մեջ, որովհետև, այս պահի դրությամբ, նրանք չեն կարող նման քայլի գնալ՝ հասկանալով և պատկերացնելով հասարակական լուրջ ընդվզումների հեռանկարը։ Այս ամենը հաշվի առնելով, իշխանությունների վարքը դառնում է լղոզված, իսկ պահվածքը՝ ագրեսիվ։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ այն պարագայում, երբ այդ երկրի ղեկավարը անթաքույց կերպով հայտարարում է՝ նույնիսկ Խաղաղության պայմանագրի ստորագրումը չի կարող երաշխավորել Արցախի և Հայաստանի սահմաններին ռազմական բախումների հավանականությունը, Երվանդ Բոզոյանը պատասխանում է՝ անկախ ամեն ինչից՝ կոնֆլիկտները հավերժ չեն կարող լինել, սակայն, հանուն խաղաղ համակեցության հեռանկարի՝ դրանք կարող են լուծվել, եթե լինի պատմական կոմպրոմիս։ Այսինքն, ինչ – որ բան պետք է զիջի հայկական, ինչ – որ բան՝ ադրբեջանական կողմը, որովհետև խաղաղությունը միայն բարի կամքի դրսևորում չէ. «Երբ հայաստանյան նախկին իշխանությունները, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, բարձրաձայնում էին՝ տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևի մասին, սա պատմական կոմպրոմիսի վառ օրինակ էր։
Այսպիսով, ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սրա դիմաց՝ որոշակի տարածներ հանձնվում էր ադրբեջանական կողմին։ Իհարկե, նույնիսկ այս պարագայում, երկու կողմերում էլ կլինեին դժգոհություններ, սակայն, այդ դժգոհությունները կկոմպենսացվեր նրանով, որ երկու երկրների միջև խաղաղություն կկնքվեր։ Խոսելով այսօր ստեղծված իրավիճակի մասին, պետք է նկատել՝ եթե չկա այսօրինակ երկկողմ փոխշահավետ տարբերակ, ապա ի՞նչ խաղաղության մասին է խոսում այս իշխանությունը։ Կապիտուլյացիայի ենթարկված իշխանության պարագայում խաղաղության մասին խոսելն, ուղղակի, անիմաստ է։ Անհրաժեշտ է բանակցողի, տվյալ պարագայում՝ հայաստանյան իշխանությունների փոփոխություն։ Այսօր ստեղծված իրավիճակը բալանսավորվում է բացառապես և միայն Արցախում առկա ռուսական զորամիավորման ներկայությամբ։ Եթե այն չլինի, ապա Հայաստանը կկլանվի հարևան երկու պետությունների կողմից և սա միանշանակ է»,-ասում է քաղաքագետը։
Անդրադառնալով 2013 — 2016 թվականներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջերս արված հայտարարության մասին, թե առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման՝ որևէ երկարատև կարգավորում հնարավոր չէ, Երվանդ Բոզոյանն ասում է՝ նկատառումը ճիշտ և տեղին է.«Սա տրամաբանական ճշմարտություն է։ Այլ հարց է՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս իշխանությունը՝ Արցախի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ։ Իրականությունն այն է, որ այս իշխանություններն ավելի շուտ փորձում են այդ խնդիրը բարդել միջնորդների ուսերին, այսպիսով՝ հրաժարվելով նաև պատասխանատվության իրենց բեռից։ Սա է խնդիրը»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.