ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուոլրիքի՝ News.am կայքին տրված հարացազրույցը հետաքրքիր նրբերանգներ ուներ: Այն ինչ որ իմաստով հակակշռում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ մասին արված վերջին հայտարարությանը, ըստ որի Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը: Թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Արտգործնախարար Լավրովը մեկնաբանում էր այն, որպես արևմուտքի կողմից, Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը միայն ռուսական կողմի վրա թողնելու անպատասխանատու քայլ:
Կարծում եմ, որ Ջեյմս Ուոլրիքի հարցազրույցը պատահական չէր արված: Այն նպատակ ուներ հայ հասարակության մոտ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ամերիկյան պատրաստակամության և որոշ մոտեցումների վերահաստատում իրականացնել: Մասնավորապես, նա նշում է, որ.
1. «Եթե տևական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն»: Սա ուղերձ է ՀՀ դավադիր «իշխանություններին», որ Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ դարձնելը և պահանջելը հարցի լուծման միակ բանալին է: Ասել է թե, եթե Արցախի կարգավիճակի հարց չի քննակվում, ապա կոնֆլիկտը խաղաղ ավարտ ունենալ չի կարող, և Ադրբեջանը վախի մթնոլորտ ստեղծելով՝ անընդհատ տարածքներ և տարբեր զիջումներ է պոկելու Հայաստանից:
2. Խոսելով կարգավիճակի մասին, ամերիկացի նախկին համանախագահը նշում է նաև, որ «Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի: Մշտապես կարիք է եղել, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի: Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է և կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել»: Ուոլրիքը հաստատում է (ինչպես նաև ՌԴ նախկին համանախագահ Իգոր Պոպովը), որ նախկին իշխանությունները, բանակցային բոլոր փուլերում քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով իրացնելու և կարգավիճակը լուծելու հարցը:
3. Նա նաև նշում է, որ «…Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատև խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի։» Սա նշանակում է, որ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարագավորուման հնարավորությունները դեռևս ավարտված չեն, և եթե Հայաստանը լրջորեն չզբավի հարցի քաղաքական կարգավորմամբ, ապա նոր պատերազմը կարող է անխուսափելի լինել:
44 –օրյա պատերազմից անցել է ուղիղ 18 ամիս: Նիկոլը և իր քաղաքական տգետների թիմը ոչ մի օգտակար հարց Հայաստանի ու Արցախի համար չեն կարողանում առաջ տանել: Նրանց նպատակը մեկն է. սպասարկել օտարների շահերն այնպես, որ իրենք մնան իշխանության: Այսինքն՝ անեն այնպիսի քայլեր, որով Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի և Բաքվի մոտ ցանկություն չառաջանա իրենց իշխանությունից հեռացնել:
Եթե Հայաստանում իշխանության լինեն պատրաստված և փորձառու քաղաքական ուժեր, ապա Արցախի կարգավիճակի հարցը, ի հեճուկս չուզողների՝ միջազգային հանրությունը, և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց արդեն քննարկելիս կլիներ: Դա առավել քան հնարավոր է, եթե դու քեզ չես ընդունում որպես կապիտուլյանտ և չես շարժվում թուրք-ադրբեջանական օրակարգով:
Մենք դրա համար ենք վստահաբար ասում, որ Նիկոլին հեռացնելուց հետո, շատ հարցեր արագ և շահավետ լուծումներ կստանան, և հնարավոր կլինի զգալիորեն բարելավվել Հայաստանի ու Արցախի ջախջախված դիրքերը:
Շատերն ասում են. «դե ի՞նչ անի խեղճ Նիկոլը, ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ու իրանից կախված բան չկա: Ստիպված է ենթարկվել դրսի ուժերին»:
Պատասխանը մեկն է. Նիկոլը պետք է անհապաղ հրաժարական տա, հանուն Հայրենիքի, հանուն ՀՀ քաղաքացիների կյանքերի: Այլապես, կապիտուլյացված Նիկոլով մեր երկիրը չի ունենալու խաղաղ ապագա, և դա առավել քան ցայտուն երևում է:
Իսկ այսօրվա քաոտիկ աշխարհում, եթե Հայաստանն ունենա նոր, քաղաքականապես ամուր և փորձառու իշխանություն, ապա հենց համաշխարհային խառնաշփոթը կարող է լավ հնարավորություն դառնալ երկրի շահերն առաջ տանելու համար, երբ ունես կողքիդ կանգնած դաշնակից և ունես քո իրավիճակը շատ լավ հասկացող բարեկամ պետություններ:
Աշխարհը հասկանում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի ելքն առնվազն անարդար էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք չունեին խախտել ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ տարվող խաղաղ կարգավորման և ինքնորոշման իրավունքի իրացման նախապատրասված գործընթացը: Բոլորը լավ հասկանում են, որ անարդար են եղել հայ ժողովրդի նկատմամբ և չեն ցանկանում, որ այս պայքարից շահած դուրս գա միայն Ադրբեջանն ու Թուրքիան:
Քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհը միայն մի բան չի հասկանում. առ այսօր ի՞նչ գործ ունի կապիտուլյացված և թրքահպատակ իշխանությունը Հայաստանի կառավարման ղեկին: Սա հայ ժողովրդի խնդիրն է և հանուն երկարատև խաղաղության` այսօր այն պետք է լուծվի»,-
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.