ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» (ԴԳԳԿ) ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչի կողմից 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող մայրապետի և մեկ այլ անձի օժանդակությամբ դիակի դատաբժշկական փորձաքննություններ կատարելու դիմաց շուրջ 60 հանգուցյալների ազգականներից ընդհանուր առանձնապես խոշոր չափի 2.100.000 ՀՀ դրամի առերևույթ կաշառք ստանալու դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում մեղադրյալները ցուցմունքներ են տվել այն մասին, որ գումարը վերցրել են ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննության կամ դիահերձման համար, այլ դիակի մշակման և դիմահարդարման դիմաց: Այսինքն՝ աշխատանքային պարտականությունների մեջ չի մտել դիակի մշակումը, դիմահարդարումը, շորերը հագցնելը և դագաղի մեջ տեղադրելը: Դրանք եղել են լրացուցիչ ծառայություններ, որի դիմաց դիակատերերից վերցրել են 10.000 ՀՀ դրամից մինչև 35.000 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ ԴԳԳԿ ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունն իրականացնում է տնային մահերի դիահերձման, դիակների բալզամացիայի, դիակների հուղարակավորության նախապատրաստական աշխատանքների, բժշկական հետազոտությունների իրականացման ձեռնարկատիրական գործունեություն:
ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում կատարված՝ նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, ԴԳԳԿ ՊՈԱԿ կանոնադրության, ՊՈԱԿ-ի և աշխատակիցների միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք կարևոր խնդիրներ չունեն հստակ կարգավորումներ և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են իրականացվում դրանց վերաբերող գործառույթները:
Մասնավորապես, պարզ չէ, թե աշխատանքային պայմանագրերով նախատեսվող «դիակի մշակում» կատարելու պարտականությունը ինչպիսի կոնկրետ գործառույթների համակցություն է նախատեսում, կամ՝ ինչ կարգով, ինչ չափորոշիչների հիման վրա են սահմանվում վճարովի ծառայությունների տեսակները, դրանց վճարների չափերը, որոնք են այդ վճարովի ծառայությունները, ինչ իրավական ակտերով են սահմանվում, այդ տեղեկատվությունը որքանով է հասանելի քաղաքացիներին, ինչ կարգով են կազմակերպվում և իրականացվում վճարումները, ում կողմից է վերահսկվում վճարովի ծառայությունների կատարումը և վճարների գանձումը և այլն: Պարզ չէ նաև, թե հեռավոր բնակավայրերում վճարովի ծառայությունների համար ինչ հնարավորություններ են ստեղծված, ինչպես են այնտեղ կազմակերպվում վճարովի ծառայություները:
Մեկ այլ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ թեև ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N 11-Ն հրամանով չիդենտիֆիկացված դիակների պահպանման համար ապահովվում է -150 -250 C ջերմաստիճան, հերձարանում և նախահերձարանում դիակների պահման սենյակի և սանհանգույցի պատերը մինչև առաստաղ պետք է լինեն կաֆելապատ, սակայն հիշյալ հրամանը ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտորն ՊՈԱԿ-ին չի վերաբերում: Վերջինիս կողմից դիակների պահպանության պարտավորություն կամ պահպանության պարտադիր պայմաններ սահմանող որևէ իրավական ակտ առկա չէ:
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնակնում առանչվում է ոլորտային նշված հիմնահարցերի չկարգավորվածությունից բխող կոռուպցիոն ռիսկերի, իսկ դիակների պահպանության պարտադիր պայմանների սահմանումը և տեխնիկական հնարավորությունների առկայությունը խիստ կարևոր է, ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնոդրագրեր է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին:
Դրանցով բարձրացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման և հավելյալ վճարովի ծառայությունների մատուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու և հնարավոր հանցավոր չարաշահումների տեղիք տվող կարգավորումների անորոշությունները վերացնելու նպատակով սահմանել ինչպես ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելիս դիահերձման գործընթացում կոնկրետ գործառույթների համակցությամբ պարտավորությունների, այնպես էլ հավելյալ վճարովի ծառայությունների, դրանց տեսակների, վճարների չափերի վերաբերյալ համապատասխան կարգեր:
Բացի այդ, կարևորվել է դիակների պատշաճ պահպանման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դրանց պահպանությունն իրականացնելու պարտավորության համապատասխան կարգի սահմանման, ՊՈԱԿ-ը դիակների պահպանության համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և այլ պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.