Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում ինժեներական աշխատանքներ են իրականացրել ու վրաններ տեղադրել մարտի 3-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՊՆ-ից՝ ըստ էության ընդունելով, որ տեղյակ լինելով ադրբեջանցիների՝ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայվելու մասին չեն նախազգուշացրել տեղի բնակիչներին՝ նրանց հսկողության տակ փոխանցված տարածք չգնալու ու գերեվարումից խուսափելու համար։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ադրբեջանցիների՝ Ներքին Հանդում տեղակայվելու մասին գյուղացիները իմացել են հովիվից, որը փնտրելով արոտավայրում մնացած անասուններին՝ հանդիպել էր ադրբեջանցիների վրաններին։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մարտի կեսերին։ՊՆ-ն շտապեց հայտարարել, թե նշված հատվածը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։
«Փաստինֆո»-ն մարտի 15-ին գրավոր հարցում էր ուղարկել ՊՆ՝ խնդրելով հայտնել, թե ՀՀ զինված ուժերը երբ են արձանագրել, որ արդբեջանցիները տեղակայվել են Ներքին Հանդ գյուղի տարածքում, Եւս քանի դիրք կա, որոնք հանձնվել են ադրբեջանցիների հսկողությանը, սակայն նրանք դեռ չեն կահավորել ու ցանկացած պահի կարող են իրենց զինված ուժերին տեղակայել։ Արդյոք տարածքի բնակչությունը զգուշացվել էր ադրբեջանցիների տեղակայման մասին, թե, ի վերջո, ո՞ր հատվածներով է անցնում պայմանական սահմանը՝ օրինակ թշնամու կողմից չգերեվարվելու համար։
Սահմանամերձ դարձած Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի, Սյունիքի մարզերում կա՞ն արդյոք դիրքեր, որոնք փաստացի հանձնվել են ադրբեջանցիներին, երբ ու քանի դիրք է հանձնվել։
ՊՆ-ի պատասխանն առավել քան մտահոգիչ է՝ կասկածի տակ դնելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։ Նախ նշել են, թե «Հանրապետության սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի ու Արարատի մարզերում ադրբեջանական կողմին երբեւէ որեւէ դիրք չի հանձնվել։ ՀՀ ԶՈՒ կողմից նշված հատվածում տեղադրված են մարտական դիրքեր ու իրավիճակը վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից»։ Եւ սա այն դեպքում, երբ 2020 ըվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի մի շարք ռազմավարական բարձունքներից հետ են քաշվել մեր ստորաբաժանումները ու թշնամին տեղակայվել է։ Ավելին, 2021 թվականի մայիսին ներխուժել են Սյունիքի, Գեղարքունիք ու դիրքավորվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ոչ միայն զրկելով գյուղացուն իր դաշտերը մշակելու ու անասուններին արոտի տանելու հնարավորությունից, այլ նաեւ կրակային թիրախի տակ պահելով իր տանը ապրող հայ գյուղացուն։
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հրաժարվել է հայտնել, թե եւս քանի դիրք կա, որոնք այսօր գտնվում են թշնամու վերահսկողության տակ՝ ուղղակի չպատասխանելով այդ հարցին։ Փոխարենը նշել է, որ «2022 թվականի մարտի 3-ին ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից նախկինում սարքավորված խրամատում իրականացվել են ինժեներական աշխատանքներ, տեղադրվել վրաններ»։ Ընդ որում՝ ՊՆ-ն կրկին խուսափել է ասել, իսկ երբ է թշնամին այդտեղ խրամատավորվել։ Ավելին, փաստացի ընդունել է, որ Ներքին Հանդի բնակիչները չեն նախազգուշացվել ադրբեջանցիների տեղակայման մասին ու թե որտեղով է անցնում ենթադրյալ սահմանը՝ հարվածի տակ դնելով նրանց կյանքն ու անվտանգությունը։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո» հարցմանն ի պատասխան ՊՆ-ն չի հայտնել գյուղացիներին նախազգուշացնելու մասին։
Եթե Հայաստանն ունենար գլխավոր դատախազ՝ վստահաբար անմիջապես կհարուցեր քրեական գործ ու կհանձնարար ԱԱԾ-ին քննության առարկա դարձնել ՊՆ-ի իրավասու անձանց գործողությունների իրավաչափությունը։ Բայց Հայաստանը չունի գլխավոր դատախազ, այլ միայն քաղաքական ինչ-որ խմբակի շահերի սպասարկող անձ,որից որեւէ ակնկալիք ունենալը ուղղակի միամտություն է։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.