«Երբ Թուրքիայի ԱԳ նախարարը, հենց այդ հանդիպումից առաջ, հատուկ հանում է իր փողկապն ու գնում հանդիպման, ապա սա անթաքույց և բացահայտ անարգանք է Հայաստանի և Հայաստանը ներկայացնող պաշտոնյայի նկատմամբ։ Այն, ինչ խոսվեց այդ հանդիպումից հետո՝ տեսախցիկների առաջ, ձևական և դատարկ արարողակարգ էր, որ պետք է արվեր, իսկ, թե իրականում ի՞նչ են խոսել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները, մենք այդ մասին չգիտենք, մեզ այդ մասին չեն ասի։ Անձամբ ես, այդ հանդիպումից սպասում եմ ամենավատթարագույնը, որ կարող է տեղի ունենալ մեր երկրի ու մեզ հետ, —«Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ վերլուծելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։
Նրա փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանի ու Չավուշօղլու ջերմ ձեռքսեղման լուսանկարը նայելիս տպավորություն է, թե մեկը վաճառող է, ով գոհ է իր վաճառքից, մյուսը գնորդ, որին լիարժեք կերպով բավարարել է իր գնումը. «Մեկը վաճառել է իր երկիրն ու պատիվը, մյուսը՝ գնել իր դարավոր երազանքը։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, ներառյալ վերջին հանդիպումը, մեզ առիթ է տալիս մտածելու, որ առաջիկայում մենք կհայտնվենք մեր երկրի համար վատթարագույն իրավիճակում, որը կարող է նաև ճակատագրական հետևանքներ ունենալ մեզ համար։ Ինչ վերաբերում է թուրքական կողմի գործելաոճին՝ որքան էլ խոսեն, թե գոյություն չունեն նախապայմաններ, որոնք այդ երկիրը պատրաստ է պահպանել՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ և, այսպես կոչված, խաղաղություն հռչակելու համար, ես չեմ հավատում դրան։ Մենք գիտենք, ինչ է նշանակում՝ խաղաղություն թուրքի հետ։ Ուզո՞ւմ ես խաղաղ ապրել թուրքի հետ՝ պատրաստվիր պատերազմի։ Բոլորովին այլ հարց է, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ պատերազմը մեզ համար՝ այս պահին, աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին, վերաձևավորումների այս փուլում»։
Թուրքագետը մտահոգություն է հայտնում՝ չի բացառվում, որ Թուրքիայի առաջարկած, այսպես կոչված, նախապայմաններից շատերը, գուցե, արդեն իսկ, ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից. «Ինձ վախեցնում է այն հայտարարությունը, երբ ասվում է, թե Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները խաղաղության մասին համընկնում են։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ մի կողմը, բառացիորեն, մուրում է այդ խաղաղությունը, մյուս կողմը՝ չի դադարում կրակել ու սպանել Արցախի խաղաղ բնակչությանը, սպառնում է հասնել մինչև Երևան։ Պատկերացումների համընկման մասին հայտարարություն անող Անդրանիկ Քոչարյանին ուզում եմ ասել, որ իր խոսքից հետևության ենք գալիս՝ ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի նպատակները, փաստորեն, նույն մոտեցումներն ունեն Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի հիմնախնդրի առնչությամբ։ Սա այլ բան չէ, քան պարզ դավաճանական քաղաքականություն, որ վարում է այս իշխանությունը մեր թշնամու հետ»։
Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Ադրբեջանն այնքան էլ հետամուտ չէ սահմանազատման հետ կապված խնդրին, փոխարենն, իրենք են առավել հետաքրքրված դրանով, և, եթե հանկարծ, այդ սահմանազատումը կատարվի, այն էլ այն քարտեզներով, որի մասին խոսվում է, սա, ըստ թուրքագետի, այլ բան չէ, քան թշնամու կողմից լավ մտածված թակարդ, որի վերջնական արդյունքն է՝ խաչ քաշել Արցախի վրա, ամբողջությամբ։
Անդրադառնալով Արարատ Միրզոյան — Չավուշօղլու հանդիպման հետևանքներին, Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ սա կարող է պատճառ հանդիսանալ՝ նոր պատերազմի բռնկման, որի վտանգը, բառացիորեն, ամեն վայրկյան կախված է մեր պետության գլխին. «Եթե դա տեղի ունենա, ապա սկսող կողմն Ադրբեջանն է լինելու, իր ռազմավարական գործընկեր՝ Թուրքիայի սադրիչ գործողությունների ֆոնին։ Ի դեպ, Ադրբեջանը պատրաստ է վերսկսելու պատերազմը, նրա կողմից հնչվող ռազմատենչ հայտարարությունները պատահական կամ հենց այնպես արված սպառնալիքներ չեն։ Ի՞նչ կանի ՀՀ վարչապետը՝ նման սցենարի զարգացման պարագայում, նա պարզապես կհայտարարի՝ բա մի քանի գյուղի համար արժե՞պատերազմ սկսել, ինչի հետևանքով, տարածքները կհանձնվեն ադրբեջանական կողմին»։
Ավելին, նա կարծում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ եւս կան պայմանավորվածություններ, որոնք կբացահայտվեն ավելի ուշ. այս թեմայով սպասում է ամենացավալի և անցանկալի բացահայտումներին, որ կարող են տեղի ունենալ ապրիլ 24-յան ոգեկոչման նախօրեին։
Ամփոփելով զրույցը, թուրքագետն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 կետից բաղկացած պայմանավորվածության թեմային.«Սա այլ բան չէ, քան վերջնագիր, որ Ադրբեջանը ներկայացրել է ՀՀ իշխանություններին, վստահ լինելով, որ հիմնական պահանջները բավարարվելու են, հաշվի առնելով այս իշխանությունների պատրաստակամությունը՝ առանց որևէ խոչընդոտի հանձնել Հայաստանն ու Արցախը, ինչն էլ արվում է վերջին տարիների ընթացքում»։
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, որ տարածվեց ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, որ պատասխանել են Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.