«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Հանդիպման շրջանակներում նրանք քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Աքարը Հասանովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ հզորացումը վտանգ չի ներկայացնում երրորդ երկրների համար: Իսկ Հասանովը նշել է, թե Ադրբեջանի ԶՈւ-ում բարեփոխումներ են իրականացվում՝ բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու համար։ Հասանովին ընդունել է նաև Էրդողանը։
Շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի մեքենայացված և տանկային ստորաբաժանումներում ուսումնական նոր շրջանի մեկնարկի կապակցությամբ վարժանքներ են անցկացվել։ Իսկ ցամաքային զորքերում շարունակվել են դիպուկահարների պատրաստության դասընթացները։
Մամուլում նշվել է, թե Ադրբեջանի սահմանային ծառայությունը 2021 թ․ ավելի քան 100 սահմանային մարտական կետ է ստեղծել Հայաստանի հետ սահմանին։ Ըստ տեղեկությունների՝ Արցախից գրավված տարածքներում 2021 թ․ բացվել են Պետական սահմանային ծառայության 19 նոր զորամասեր, իսկ ադրբեջանա-հայկական սահմանի՝ Կովսականի (Զանգելան), Սանասարի (Ղուբաթլի) և մասամբ Լաչինի տարածքով անցնող հատվածում բացվել է 104 սահմանային մարտական կետ։ Ադրբեջանա-հայկական սահմանին սկսել են գործել «Էյվազլի» եւ «Ղազանչի» սահմանային անցակետերը»։
Շաբաթվա ընթացքում սկզբից Ադրբեջանի խորհրդարանը, ապա նաև Թուրքիայի խորհրդարանը վավերացրել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»:
Հիշեցնենք, որ 2021 թ-ի հունիսի 15-ին Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագրում հղում է կատարվում նաև շուրջ 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։ Դրանում շեշտվում է, որ երկու երկրները միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերելու երրորդ երկրի սպառնալիքի կամ հարձակման դեպքում։
Forbes ամսագրում վերլուծաբան Փոլ Իդդոնը նշել է, թե Բաքուն ակնկալում է մեծացնել իր փոքր ՌՕՈւ-ի ինքնաթիռների թիվը՝ Թուրքիայից և Վրաստանից ձեռքբերումների հաշվին:
Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանը, որի ներկայիս ՌՕՈւ-ն բաղկացած է ռուսական արտադրության մեկ տասնյակ «ՄիԳ-29» կործանիչներից և մեկ տասնյակ «Սու-25» գրոհային ինքնաթիռներից, հուսով է ձեռք բերել ուսումնամարզական ինքնաթիռներ, մասնավորապես՝ թուրքական երկտեղանի խողովակապտուտակային TAI Hürkus ուսումնամարզական ինքնաթիռներ, որոնք կարելի է օգտագործել նաև որպես թեթև գրոհայիններ:
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Շաբաթվա ընթացքում Բաքվից հերթական ուղևորատար ավտոբուս է ժամանել Ակնա (Աղդամ)։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ մեկնարկել է Ակնա-Վարանդա (Ֆիզուլի) ավտոճանապարհի շինարարությունը: Նախատեսվում է, որ ճանապարհի երկարությունը պետք է կազմի 64,8 կմ։
Ադրբեջանական մամուլում տեղեկություն է շրջանառվել, թե Վարանդա (Ֆիզուլի) — Շուշի երկաթուղու կառուցման նախագծի շրջանակներում Ադրբեջանը շքեղ երկաթուղային կամուրջ կկառուցի: Նախագծի համաձայն՝ միաթեք երկաթուղային կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի 424 մետր, երկու հենասյուներով։
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի, սակայն այդ թեման հսկողության տակ են պահելու։
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղում ադրբեջանական բնակչության հաստատման համար այս տարի կսկսեն բնակելի տների կառուցումը։ Նրա խոսքով՝ Արցախից գրավված տարածքներում կկառուցվի հինգ հիդրոէլեկտրակայան։
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, թե հունգարական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և գյուղատնտեսական նախագծերին մասնակցելու միջոցով։
Հունգարական «Exim Bank»-ի տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Գրիլիժովը նույնպես պատրաստակամություն է հայտնել մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը: Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը հայտարարել է, թե հունգարական «Exim Bank»-ը պատրաստ է 100 մլն եվրոյի չափով արտոնյալ վարկ տրամադրել Ղարաբաղում իրականացվող աշխատանքները ֆինանսավորելու համար։
Ադրբեջանի մշակույթի նախարարությունից հայտնել են, թե հաջորդ տարի Ադրբեջանում կսկսվեն Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմի նկարահանումները։ Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներ են տարվում ֆիլմի սցենարի հետ կապված։
Ադրբեջանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար։ Այդ երկրի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտնել է, հանձնաժողովում ներառված են մասնագետներ, ովքեր տիրապետում են Ալբանիայի պատմությանը, մշակույթին և գրչությանը։
Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը նշել է, թե հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ։
Իսկ Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ում գրել է, թե Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունն Արցախում:
Ադրբեջանում հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ ԼՂ-ում ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառել, որ դա կարող է ռուսական և արցախյան կողմերի «պայմանավորվածության» արդյունք լինել:
Տարածաշրջանային նախագծերի մասին
Էրդողանը հայտարարել է, թե իրենք մեծացրել են Ադրբեջանից գնվող բնական գազի ծավալը: Նրա խոսքով՝ այդ որոշումը թելադրված է Իրանից գազի մատակարարումների դադարեցմամբ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նշել է, թե Թուրքիան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ՝ առավելագույնի հասցնելու Անդրանատոլիական գազատարի (TANAP) ներուժը՝ տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր գազ։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ:
2022 թ-ի փետրվարի 1-ից Ադրբեջանում սկսվել է թյուրքալեզու երկրների առաջին ռադիոյի՝ «Ռադիո TMB»-ի հեռարձակումը։ Ռադիոալիքը Ադրբեջանի բոլոր շրջաններում հեռարձակվում է FM տիրույթում, ինչպես նաև արբանյակային հարթակում։
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Twitter-ի իր էջում գրել է, թե ինքը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին՝ Հարավային գազային միջանցքի միջոցով Եվրոպա գազի մատակարարումների ավելացմանն ուղղված ջանքերի համար։
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին հայտարարել է, թե ԵՄ-ն տնտեսական ներդրումային պլանի շրջանակում Ադրբեջանին կհատկացնի 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ:
ԵՄ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը հայտարարել է, թե ԵՄ-ն ակնկալում է, որ Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալները մոտ ժամանակներս կհասնեն ծրագրված ցուցանիշներին՝ 10 մլրդ խմ-ի:
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, թե Հունգարիան նախատեսում է 2023 թ. վերջին գազ գնել Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ հունգարական ընկերությունը, որը պատասխանատու է գազի տեղափոխման եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար, արդեն բանակցություններ է վարում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR-ի) հետ։
Կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնը (OCCRP) նոր հրապարակում է արել «BP-ն փակում է աչքերը Ադրբեջանի գազային նախագծում կոռուպցիայի վրա» վերագրով, որում խոսվում է «Հարավային գազային միջանք» ծրագրի շրջանակում մի շարք ադրբեջանական ընկերությունների գործունեությունն ուսումասիրելիս հայտնաբերված կոռուպցիայի փաստերի մասին։
Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովն Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազային պահեստները։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի գազի ստորգետնյա պահեստարանների օգտագործումը «Հարավային գազային միջանցքի» շահագործման ժամանակ կօգնի ամրապնդելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
Այլ թեմաներ
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին հայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման գործում:
Գերմանիայում ապրող ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Գերմանիայում Եգիպտոսի և Սերբիայի դեսպանատների առջև ու պահանջել նշված երկրներից հեռացնել «բռնապետ Հեյդար Ալիևի» արձանները»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.