Հետևելով Հայ Կաթողիկե պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդին օրինակին, որն անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությունը, օրերս իրենց խոսքն են ասել Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Սահակ Մաշալյանը և համայնքի ներկայացուցիչները։ Նրանց հայտարարություններն արվել են հունվարի կեսերին Մոսկվայում Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո, Regnum գործակալության կայքում «Թուրքիան կդառնա՞ Հայաստանի «մեծ եղբայրը»» վերտառությամբ հոդվածում գրում է մեկնաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկին։
Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր Regnum-ը, բանակցությունները տևել են 1,5 ժամ։ Երկու երկրների արտգործնախարարությունները հանդիպման արդյունքները գնահատել են «դրական»՝ դրանք որակելով որպես «կառուցողական»։ Հաղորդվել է նաև, որ «կողմերը նախնական կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների երկխոսության միջոցով»։
Մեկ շաբաթ անց թուրքական Hürriyet թերթը գրել է. «Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը ուրախացրել են Թուրքիայի հայ համայնքին»։ Հրապարակումը մեջբերել է մի քանի կարծիք։ Պատրիարք Մաշալյանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Թուրքիայի քաղաքացիների համար «չափազանց կարևոր է, որ հարաբերություններն օրեցօր բարելավվեն, որպեսզի երկու համայնքները ճանաչեն միմյանց և միասին աշխատեն»։ Հայ-թուրքական երկլեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանձիկյանն ասել է, որ լավատես է երկու երկրների սահմանների վերականգնման հարցում։ Բայց ամենաուժեղ հայտարարությունն արել է «Կարագյոզյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Դիկրաթ Գյուլմեզգիլը, որը շեշտել է, որ «այսուհետ Թուրքիան պետք է աջակցի Հայաստանին բոլոր առումներով», «Թուրքիան պետք է հանդես գա որպես Հայաստանի ավագ եղբայր»։
Այս խոսքերը կարելի է համարել Ռաֆայել Պետրոս 21-րդի հայտարարությունների յուրատեսակ շարունակություն և զարգացում, որը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին իտալական AsiaNews կաթոլիկ պորտալին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների վերականգնման դիվանագիտական նախաձեռնությունը համարում է «դրական»: Նրա խոսքով, «էական տարրն» այն է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման համաձայնագիրը պետք է ձեռք բերվի «առանց նախապայմանների»…
Սակայն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև բանակցություններին դեռևս արձագանք չկա եկեղեցական այնպիսի կարևոր առաջնորդներից, ինչպիսիք են Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նրանց լռությունը սկսում է ինտրիգներ առաջացնել Ռաֆայել Պետրոս 21-րդի և Մաշալյանի, ինչպես նաև Վատիկանի հայտարարությունների ֆոնին, որոնց դիրքորոշումն անուղղակիորեն արտացոլվել է Հայ կաթողիկե պատրիարքի կողմից։
Որոշ նրբերանգներ բացատրվում են կաթոլիկ մամուլում։ Ինչպես նշում է Արտասահմանյան առաքելությունների հայրապետական ինստիտուտի AsiaNews պորտալը, «Հայաստանը կշահի` դուրս գալով տնտեսական և առևտրային մեկուսացումից, որը նրան դարձրել է ամենաաղքատ նախկին խորհրդային հանրապետությունը Հարավային Կովկասում: Թուրքիան կվերականգնվի միջազգային մակարդակով և կկարողանա հետաքրքիր հնարավորություններ ստանալ հատկապես ենթակառուցվածքների ոլորտում. երկիրը դեռ շատ առումներով հետամնաց է»։
Մնում է մեկ խնդիր, այն է՝ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան հրաժարվում է ճանաչել, գուցե հիմնականում տնտեսական պատճառներով: Սակայն ակնհայտ է, որ հարցը միայն տնտեսությունը չէ, թեև այն վճռորոշ դեր ունի։
Երևանի և Անկարայի հարաբերությունների վերականգնումը, երկու երկրների ներգրավվածությունը համատեղ նախագծերում կհանգեցնեն «հայկական գործոնի» ամրապնդմանը Թուրքիայի կյանքում։ Կարելի է սպասել, որ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ փախած հայերի ժառանգները Մերձավոր Արևելքի երկրներից կսկսեն վերադառնալ Թուրքիա։ Բացի այդ, Թուրքիայում այսպես կոչված «ծպտյալ հայերը» կարող են հիշել իրենց արմատները։ 2013 թվականի մայիսին Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ներկայում Թուրքիայում ապրում է 100 000 ծպտյալ հայ։ «Իսկ եթե խոսենք նրանց մասին, ում պապերն ու տատիկները հայ են, ապա նրանց թիվը կարող է գերազանցել մեկ միլիոնը»,- ասել էր Աթեշյանը։
Որոշ հայ հետազոտողներ կարծում են, որ «Օսմանյան կայսրությունում հայերի բոլոր ձեռքբերումները միայն թվարկելը կպահանջի գրել մեկից ավելի գիրք», և որ հենց «հայերն են ստեղծել Թուրքիան»:
«Հայկական գործոնի» վերակենդանացումն այս համատեքստում մի շարք հայ եկեղեցական առաջնորդների և Վատիկանի կողմից կարող է դիտվել որպես Թուրքիան փոխելու, նրան պակաս ազգայնական, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ավելի հանդուրժող դարձնելու և, հնարավոր է, հեռանկարում երկրի դաշնայնացման մասին խնդիր դնելու միջոց, և միևնույն ժամանակ բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական բնութագիրը, ամրապնդել նրա պետականությունը։
Սակայն հարցն այն է, թե ինչպես կարձագանքի սրան հայկական սփյուռքը։ Կիլիկիո Կաթողիկոսի վերջերս տված հարցազրույցում լրագրողները նշել են. «Կարծիք կա, որ առանց անկախ պետության մենք ունեցել ենք ուժեղ (հայկական — Ս.Ս.) սփյուռք»: Նա մի կողմից ընդգծել է, որ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռանկյունին առանձին իրողություններ ու մրցակիցներ չեն, իսկ մյուս կողմից էլ ափսոսանք է հայտնել, որ «Հայաստանի և Սփյուռքի ներկայիս հարաբերությունները փաստորեն ցույց են տալիս լճացած վիճակ», և այն «վերակենդանացնելու կարիք կա, հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված անորոշության ու հուսահատության մթնոլորտում»:
Կարծես թե Կիլիկիո պատրիարքին հարող ուժերը դեռ զգուշանում են Թուրքիայի և Հայաստանի բանակցություններից և դժգոհ են Երևանի կողմից դրանք անտեսելուց, մինչդեռ թուրքահայերը սկսել են դերեր բաշխել «եղբայրական հարաբերություններում»։ Դեռևս իր խոսքը չի ասել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի սփյուռքը։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-գրել է հեղինակը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.