Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտի հետո ԱԱԾ-ն ձերբակալեց մի շարք քաղաքական ու զինվորական գործիչների՝ նրանց վերագրելով Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման գործ։ Դատարանները դեռ այն ժամանակ արձանագրեցին, որ բացակայում է հիմնավոր կասկածը ու գործիչներին ազատ արձակելու որոշում կայացրեց, բայց ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ գործիչ Աշոտ Ավագյանին, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ գործը կարճվել է, նրանց նկատմամբ հետապնդումները դադարեցվել։
Գործի անհեթեթ լինելու հանգամանքը արձանագրելու համար ԱԱԾ-ին պահանջվեց ավելի քան մեկ տարի, երբ դատարաններն ընդամենը հաշված ժամերի ընթացքում էին հասկացել, որ մեղադրանքն արհեստածին է։ Դատարանների կողմից կալանավորման միջնորդությունները մերժելը բավականին «էմոցիոնալ» ընդունվեց գործող իշխանությունների կողմից, անգամ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվեց կարգապահական վարույթ, որը հետագայում կարճվեց հենց ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ մինչև ԲԴԽ հասնելը, իսկ Աշոտ Մինասյանը անգամ մեկ տարի անց կալանավորվեց՝ դատախազաքննչական մարմինների «դակիչ» դատավորի ջանքերով։
Լեգենդար հրամանատարի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ Վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։ Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։
Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով ևս Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ նույնիսկ սպանության և իշխանության յուրացման դրվագներով գործի վարույթի կարճման պայմաններում Մինասյանը շարունակում է մնալ կալանավորված՝ Միհրան Պողոսյանն ընդգծեց՝ դա իրավաբանության և մարդասիրության սկզբունքի հետ ընդհանրապես կապ չունի։
«Եթե մի պահ վերանանք գործի փաստական տվյալներից, այս պահին ունենք 62-ամյա անձ՝ առողջական լուրջ խնդիրներով, որը կալանավորված է միջին ծանրության հանցանք կատարելու կասկածանքով։ Թողնենք մի կողմ՝ վաղը դատարանում ինչ կապացուցվի, մեր իրավական պրակտիկայում հազարավոր են նմանատիպ դեպքերը, երբ անձանց նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց է ընտրված, առավել ևս՝ կան մի շարք դեպքեր, երբ ընդհանրապես խափանման միջոց ընտրված չէ»,- նշեց Պողոսյանը, որի գնահատմամբ՝ այս պարագայում Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելը իրավական չէ, քաղաքական իշխանության քմահաճույքներից մեկն է։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության պատասխանը ստանալուց հետո պաշտպանության կողմը կօգտվի նաև դատախազության կողմից՝ խափանման միջոցի փոփոխման հնարավորությունից. «Կարծում եմ՝ դատախազությունն այս պայմաններում արդեն ողջամտություն կցուցաբերի և կփոխի Աշոտ Մինասյանի խափանման միջոցը»։
Հարցին՝ այս մեկ տարվա ընթացքում, ի վերջո, ինչ գործողություններ են եղել գործով, թե պարզապես «քնեցված» վիճակում է մնացել և կարճվել միայն մեկ տարի անց՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ այժմ դժվար է գնահատական տալը, քանի որ իրենց տրամադրության տակ չունեն վարչապետի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման գործերի ամբողջ ծավալը, քանի որ այդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել և գործից անջատվել է միայն Աշոտ Մինասյանի՝ զենքի մեղսագրված դրվագը։ Այդ դրվագով փաստաբանին հասանելի գործի նյութերից երևում է, որ հարցաքննությունների բովանդակությունը, էությունը խոսում է այն մասին, որ ստանդարտ, ոչ հրատապություն դրսևորող քննություն է իրականացվել, արտառոց ոչինչ չկա։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ ի սկզբանե պնդում էին՝ Աշոտ Մինասյանի մեղքը հիմնավորող ապացույց ընդհանրապես օբյեկտիվ իրականությունում չի կարող լինել։
«Ի վերջո եկանք այն հանգրվանին, որ ծանր հանցակազմերը, որոնք մեղսագրվում էին Աշոտ Մինասյանին՝ կոնկրետ ժամանակահատվածում քաղաքական իշխանության այլ խնդիրներ լուծելու համար էր մեղսագրված՝ 2020թ նոյեմբերյան իրադարձություններից հետո» ,- ընդգծեց փաստաբանը։
Պողոսյանի գնահատմամբ՝ քրեական գործը մեր հասարակական հարաբերությունների շատ ասպեկտների վրա է անդրադարձ ունեցել՝ անվտանգության միջոցառումների խիստ ուժեղացում, դատական համակարգի հետ կապված հարձակման սկիզբն էր հանդիսացել Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը։
«Այդ խնդիրները քաղաքական իշխանությունը լուծեց և քրեական հետապնդումն այդ մասով դադարեցրեց»,- եզրափակեց փաստաբանը։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.