Չորս տարի հետո Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգելը բխում է Ադրբեջանի հետագա գործողությունների ծրագրից, սակայն խաղաղապահներին ԼՂ-ից վերջնականապես հանելու հարցում շատ կարևոր է հենց արցախահայության կարծիքը,այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Նշենք, որ Ադրբեջանի վարչապետը հայտարարել էր, թե խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ապագա ճակատագիրը։
Գառնիկ Դավթյանը նշում է, որ արցախահայությունն իր դիրքորոշմամբ պետք է ցույց տա, թե ինչքանով է կարևոր ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում, և Ադրբեջանի վարչապետի թիրախավորումը պայմանավորված է նաև այս տրամաբանությամբ։ Նրանք փորձում են արցախահայության մոտ տրամադրություն ստեղծել, որ խաղաղապահների դեմ դուրս գան։
«Ադրբեջանցիները փորձում են տարբեր շահարկումներով, «առաջարկներով» արցախահայությանը գրավել, որ վերջիններս ամբողջությամբ ներառվեն Ադրբեջանի կազմում, և ապրեն ոչ թե իրենց անձնագրերով, այլ Ադրբեջանի անձնագրով։ Ոչ ոք չի կարող ասել, թե երեք-չորս տարի հետո Արցախում ինչպիսի իրավիճակ կլինի։ Դա բխում է թե՛ քաղաքական, թե՛ ռազմական նախադրյալներից, դրա համար Ադրբեջանը շարունակելու է այս ընթացքում ռուս խաղաղապահներին Արցախից հանելու իր քաղաքականությունը։ Ամեն ինչ կախված է նաև Հայաստանից ու Արցախից, թե ինչպիսի գործողություններ կիրականացնեն, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մնան»,-նշեց փորձագետը՝ նշելով, որ Ադրբեջանի այս պնդումները պետք չէ միանշանակ ընդունել։
Հարցին, թե արցախահայությունը ինչ կարող է անել, որ խաղաղապահները շարունակեն այնտեղ մնալ, Գառնիկ Դավթյանը նշեց, որ Արցախի բնակիչները պարբերաբար պետք է բարձրաձայնի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառվող ագրեսիայի մասին՝ խաղաղապահների համար ինֆորմացիա ապահովելով։
Փորձագետի խոսքով վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքները, միջադեպերը, այդ թվում քաղաքացիական անձանց սպանությունները պետք է դիտարկել ոչ թե որպես ռուս խաղաղապահների բացթողման հետևանք, այլ այդտեղ տեսնել թուրքական հետքը։
«Մեկ տարվա ընթացքում այնքան պրովոկացիա է եղել, այնքան խաղաղ բնակիչ է մահացել, որ դա ամենավառ վկայությունն է՝ հնարավոր չէ թուրքի հետ ապրել։ Վերջերս Սոչիում հանդիպման ժամանակ Ալիևն էլ խոսեց խաղաղապահների մասին։ Անգամ այս փաստաթղթում ամրագրված կետ կա խաղաղապահների մասին, որը մինչ այդ չկար։ Դա կարևոր հենք կարող է հանդիսանալ Ռուսաստանի համար, հետագայում Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացնելու համար»,-ասաց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետը գտնում է, որ հակառակ պարագայում, եթե խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգվի ու նրանք հեռանան, հայերն այնտեղ միանշանակ չեն ապրի։ Պատմությունը ցույց է տվել, որ միշտ, երբ տարբեր բնակավայրերում հայերն ապրել են թուրքերի հետ, միշտ կոնֆլիկտներ են ունեցել, հետևաբար ակնկալել, որ Ադրբեջանը խաղաղապահների գնալուց հետո արցախահայությանն ինքնավարություն կտա ու պայմաններ կստեղծի, որ նրանք ապրեն այնտեղ, անիմաստ է։ Փոխարենը ադրբեջանցիներն ամեն բան կանեն, որ հայերը հեռանան այդ տարածքից։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.