Yerkir.am-ի զրուցակիցն է արեւելագետ-թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։
-«3+3» ձեւաչափի շրջանակներում Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը հանդիպել են՝ փոխարտգործնախարարների մակարդակով, Վրաստանը հրաժարվել է մասնակցել: Ձեւաչափն ի՞նչ հեռանկարներ է բացում տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, եթե իրապես կարգավորմանն է ուղղված: Անկարա-Մոսկվա կամ Անկարա-Թեհրան զույգերն իրապե՞ս պատրաստ են այս ձեւաչափով հարաբերություններ պարզել: Տպավորություն է, որ տողատակում «3+3»-ը ստեղծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, հակամարտության քննարկման համար, որտեղ թելադրողը Թուրքիան պիտի լինի:
-Այս ձեւաչափը լուրջ արդյունքներ չի կարողանա գրանցել: Վրաստանի բացակայությունը նշանակում է, որ այն դառնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ձեւաչափ: Մենք ունենք արդեն հարաբերությունների կարգավորման եռակողմ ձեւաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան: Հիմա դառնում է ոչ թե եռակողմ, այլ ավելանում է նաեւ Թուրքիան, որը մեզ թշնամի պետություն է: Ռազմավարական առումով՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն իրար հակադիր շահեր: Բայց, տակտիկական առումով, որոշակի ընդհանուր եզրեր գտնում են: Կարծում եմ, որ այս ձեւաչափը չունի հեռանկար, եւ այո, ստացվում է, որ այն ստեղծվել է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համար:
-Գործնականում Ռուսաստանն իր դիրքերը, փաստորեն, զիջում է Թուրքիային: Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպերկինը ձեւաչափը դրական գնահատել՝ նշելով, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա:
-Շատ ճիշտ նշեցիք՝ փաստորեն, Ռուսաստանն իր դիրքերը զիջում է: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկսել է իր դիրքերը տարածաշրջանում զիջել, այլեւս մենաշնորհ չունի․ մինչ այդ ինքն էր բոլոր հարցերը կարգավորում: Ռուսաստանը գտնվում է ծանր պատժամիջոցների ներքո, ստիպված է տարածաշրջանում, որոշ իմաստով, զիջումներ անել Թուրքիային: Ասվածի ամենակարեւոր ցուցիչն ինձ համար այն է, որ երբ Աղդամում ստեղծվեց մոնիթորինգի կենտրոն, այն ստեղծվեց որպես ռուս-թուրքակա,ն եւ սա թույլ տվեց Ռուսաստանը: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ, ռազմավարական առումով, Ռուսաստանը եւ Թուրքիան մնում են հակառակորդներ:
-Ինչո՞ւ Վրաստանը հրաժարվեց անդամակցել «3+3» ձեւաչափին, բոլոր կողմերը կողմ էին նրա անդամակցությանը:
-Վրաստանը սկզբունքորեն չի ընդունում մասնակցություն որեւէ ձեւաչափի, կազմակերպության, միջազգային ծրագրերի, որտեղ կա Ռուսատանը: Վրաստանը համարում է, որ Ռուսաստանն օկուպացրել է իր տարածքը: Այստեղ կա նաեւ Արեւմուտքի գործոնը: Թուրքիան Ռուսաստանին գրավում է այս ձեւաչափով, որ ասում է՝ տեսե՛ք, Արեւմուտքը դուրս է թողնվում մեր տարածաշրջանից: Ռուսաստանը դրական է այս քայլը գնահատում:
— Թուրքիան, լինելով Արեւմուտքի բաղկացուցիչ մաս, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար շատ հավատարիմ դաշնակից, ինչպե՞ս է կարողանում խաղալ տարածաշրջանում եւ սիրաշահել Ռուսաստանին:
-Թուրքիան ե՛ւ ռուսներին է սիրաշահում, ե՛ւ Արեւմուտքին: Վերջիններիս ասում է՝ ես տարածաշրջանում կլինեմ՝ «ձեր աչքերն ու ականջները»: Թուրքիան երկակի խաղ է խաղում եւ երկու դեպքում էլ շահում է:
-Եթե հաշվի առնենք Թուրքիայի՝ տարածաշրջանում գերակա դիրք ունենալու նկրտումները եւ Հայաստանի իշխանությունների կողմից ուղարկված դրական ազդակները, կարո՞ղ ենք ենթադրել, որ որոշ ժամանակ անց Թուրքիան ունենալու է Հայաստանի նկատմամբ վերահսկողություն եւ գործելու է թելադրողի դիրքերից:
-Թուրքիան ակնհայտորեն դրան էլ ձգտում է՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի իմաստով:
-Այս իմաստով՝ Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի ղեկավարությանն ուղարկված դրական ազդակները արդո՞ք չեն բացում մեր պետության դռները թշնամու առաջ:
-Վերջին շրջանում ակնհայտորեն տեսանելի է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բավական սրվել են՝ կապված Ուկրաինայի հետ: Հայաստանի համար շատ կարեւոր հնարավորություն է, եւ մենք պետք է օգտվենք: Ռուսաստանը հիմա վճռականորեն մեր շահերը կպաշտպանի Թուրքիայի դեմ: Կարծում եմ՝ պետք է շատ արագ գործել, որովհետեւ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:
-Եթե Ռուսաստանը, մեղմ ասած, «ձեռքերը լվանա» Հայաստանից՝ ռազմական եւ քաղաքական իմաստներով, ինչպես նաեւ խաղաղապահ զորքը դուրս բերի սահմաններից, Արեւմուտքը պատրաստակա՞մ է Հայաստանին օգնել: Հանուն մեզ՝ ԱՄՆ-ը կգնա՞ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման:
-Ցավոք, ոչ: Իհարկե, դրական մոտեցում կա Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից: Բայց, ինչպես ցույց տվեց Արցախյան վերջին պատերազմը, Արեւմուտքը մեզ օգնելու համար ոչ մի բան չարեց: Կոչեր եղան, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց: Ներկա պայմաններում մեր ստրատեգիական դաշնակիցը Ռուսաստանն է, ուրիշ ոչ ոք:
-«3+2» ձեւաչափով հանդիպումների ժամանակ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերն են նաեւ քննարկվելու: Ի՞նչ եք կարծում՝ Ալիեւը սեղանին կդնի՞ «Զանգեզուրի միջանցք» ունենալու՝ իր համար այդքան երանելի հարցը:
-Այո, նման քննարկումներ նախատեսվում են, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցեր են քննարկվելու, եւ այստեղ շատ կարեւոր է, որ Հայաստանը միջանցք չտալու կամքը պահի եւ շարունակի այն հստակ գիծը, որ ոչ մի միջանցք չպետք է լինի:
-Բայց իրապե՞ս Հայաստանի իշպանություննեը միջանցք չտալու հստակ գիծ ունեն, թե՞ դա հանրության աչքերին թոզ փչելու, շեղելու քաղաքականություն է:
-Հույս ունեմ, որ ոչ թե խաղ է, այլ իսկապես չեն տա: Իշխանությունները կոմունիկացիաների բացելու կողմնակից են: Բայց ես համոզված եմ, որ կոմունիկացիները չեն բացվի, իսկ եթե բացվեն՝ ես խիստ կասկածում եմ, որ դրանք իսկապես նորմալ կգործեն: Հիշում եմ՝ ԽՍՀՄ տարիներին Երեւանից Նախիջեւանով, Ադրբեջանով մինչեւ Բաքու եմ հասել, եւ անգամ խորհրդային շրջանում անվտանգ չի եղել: Վտանգավոր էր, մեզ ուղեկցողներն ասում էին՝ պատուհաններից հեռու կանգնեք․ ադրբեջանցինեը քարերով խփում էին Հայաստանից գնացող գնացքներին: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ի՞նչ կլինի, ոչ թե քարերով կխփեն, այլ կկրակեն:
-Ինչո՞ւ եք վստահ, որ կոմունիկացիաների ապաշրջափակում չի լինի:
-Գործը դրան չի հասնի, քանի որ դա մաս է ընդհանուր ծրագրի: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը կոմունիկացիաների ապաշրջափակումը չէ միայն, նրանց նպատակները շատ ավելի մեծ են, ամբողջ Սյունիքն է: Թուրքիայի պետական ռադիոյի եւ հեռուստատեսության սայթում արտասահմանյան հաղորդումների համար դրել են կոմունիկացիաների քարտեզը, որումղ «կորիդոր» բառը գրված էր ամբողջ Սյունիքի վրա: Նրանք միայն կոմունիկացիայով չեն գոհանա, Սյունիքն են պահանջում: Ընդհանուր առմամբ, Թուրքիան կգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միայն այն դեպքում, երբ համոզվի, որ Հայաստանը դարձել է իրենից կախյալ պետություն: Երբեք Թուրքիայի ներկայիս վերնախավը չի ընդունի Հայաստանին որպես իրեն հարեւան հավասար պետություն:
-Ադրբեջանի նմա՞ն:
-Ադրբեջանը նրանց պանթուրքիստական ծրագրի մի մասն է, Հայաստանը՝ հակառակը, խանգարում է այս ծրագրի իրականացմանը: Թուրքիան պատրաստ չէ մեզ հետ հարաբերությունների կարգավորման: Նրանք շահագրգռված են, որ ռուսական զորքերը Հայաստանից հեռանան, եւ Հայաստանն ընդունի Թուրքիայի գերակայությունը: Որպես մոդել՝ լինելու է 1918թ. Բաթումի պայմանագիրը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.