Անցյալ շաբաթ Հայաստան մեկնելիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տեղեկացրեց իր գլխավոր օգնականներին. «Ես պատրաստվում են նռնակ պայթեցնել»։ Դրանով նա բացահայտեց վճռականորեն գործելու իր պատրաստակամությունը, եթե Թուրքիան շարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը:
Ժամանելով Երևան՝ նախագահ Սարկոզին հանդես եկավ համարձակ հայտարարությամբ Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հավաքված լրագրողների առջև. «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը ճանաչվել է Ֆրանսիայի կողմից։ Հավաքական ժխտումն ավելի դատապարտելի է, քան անհատականը»։ Այն հարցին, թե Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժող օրենք, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց. «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը, ընդունի իր պատմությունը բոլոր մութ և պայծառ կողմերով, ապա ցեղասպանության ճանաչումը բավարար է: Սակայն, եթե Թուրքիան դա չանի, ապա, անկասկած, մենք ստիպված կլինենք ավելի հեռուն գնալ»։
2007 թվականին, երբ Սարկոզին դեռ նախագահի թեկնածու էր, խոստացավ պաշտպանել Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը։ 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանում արդեն իսկ հաստատվել էր նման օրինագիծ։ Սակայն, չնայած իր խոստմանը, նախագահ Սարկոզիի կուսակցությունը մայիս ամսում արգելափակեց օրինագծի ընդունումը։ Չնայած Ֆրանսիայի կառավարությունը արգելեց Հոլոքոստի ժխտումը 1990 թվականին, նա միևնույն քայլը չարեց Հայոց ցեղասպանության կապակցությամբ, թեև Ֆրանսիան ճանաչել էր այն 2001 թվականին։
Ֆրանսիահայերը վրդովվել էին Սարկոզիի դավաճանությունից։ Երգիչ Շառլ Ազնավուրը հրապարակավ զգուշացրել էր նրան, որ նա կկորցնի 500,000 ֆրանսիահայերի աջակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրություններին։ Անցյալ ամիս, Ֆրանսիայի ՀՅԴ–ն հայտարարեց, թե պաշտպանելու է սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդի՝ նախագահի հավանական թեկնածությունը, այն բանից հետո, երբ նա խոստացավ, որ իր կուսակցությունը, որը վերջերս Սենատում մեծամասնություն է կազմում, կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը արգելելու մասին օրինագծի օգտին։ Հասարակական կարծիքի հարցումներում Հոլանդը այժմ առաջատար դիրքերում է Սարկոզիի նկատմամբ։
Անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ընթացքում նախագահ Սարկոզին մի քանի կարևոր պատգամներ փոխանցեց։ Նա վստահեցրեց հայերին, որ մտադիր է պահել իր նախկին խոստումը, այն է՝ ընդունել Հայերի ցեղասպանության ժխտման օրինագիծը, զգուշացրեց Թուրքիային դադարեցնել Հայոց ցեղասպանության հերքումը, և ընդգծեց իր դրական վերաբերմունքը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցում հայերի դիրքորոշման նկատմամբ։
Ֆրանսիայի նախագահի այցը Կովկասի երեք հանրապետություններ ակնհայտորեն ի օգուտ Հայաստանի էր, որտեղ նա մեկ գիշեր անցկացրեց, մինչդեռ Ադրբեջանում և Վրաստանում մնաց ընդամենը երեք ժամ։ Այդ երկու երկրներում իր կարճատև այցով նա պարզապես փորձեց ստեղծել անկողմնակալության տպավորություն։
Սարկոզիի առաջին այցը Հայաստան լի էր տոնական միջոցառումներով ու ջերմ ժեստերով. նա ծառ տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրին` թողնելով հետևյալ գրառումը հուշամատյանում. «Ֆրանսիան չի մոռանում», նախազգուշացրեց Թուրքիային, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչև տարվա վերջ, արտասանեց «ցեղասպանություն» բառը հայերենով, որը նախագահ Օբաման հրաժարվել է օգտագործել, մոմ վառեց Էջմիածնում, մերժեց Թուրքիայի անդամակցությունը Եվրամիություն, բացեց Շառլ Ազնավուրի` դեպի Արարատ լեռը նայող թանգարանը և Հայաստանին նվիրաբերեց Ռոդենի թանկարժեք մի արձան:
Ի վերջո, աշխարհի մեծագույն ղեկավարներից մեկը համարձակվեց Թուրքիայի լկտի ղեկավարներին իրենց տեղը դնել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն զայրացած արձագանքել է` ասելով, որ Ֆրանսիայի նախագահը պետք է նայի իր երկրի գաղութատիրական անցյալին և ոչ թե պատմության դասեր տա Թուրքիային: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սառը ընդունեց Ֆրանսիայի նախագահին Բաքու կատարած այցի ժամանակ: Ալիևի օգնականը հայտարարեց, որ իր երկիրը չի կիսում Սարկոզիի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարծիքները։ Դավութօղլուի՝ Ֆրանսիայի դեմ անհանդուրժողական խոսքերը կարողեն հրահրել Ֆրանսիայի Սենատին ընդունել ցեղասպանության ժխտման դեմ նոր օրենքը:
Ֆրանսիայի հայերն այժմ անհամեմատ լավ դիրքերում են։ Նախագահի երկու առաջատար թեկնածուներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանել ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, այլ նաև աջակցել այլ հայամետ նախաձեռնություններին։ Անկախ այն հանգամանքից, թե երկու թեկնածուներից ով կհաղթի հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, հայերը օգտվելու են։
Սակայն, հաշվի առնելով քաղաքական գործիչների չիրագործված խոստումների երկար շարքը, Ֆրանսիայի հայերը չպետք է հավատք ընծայեն նրանց խոսքերին։ Երկու թեկնածուների համար էլ պետք է հստակ լինի, որ հայերը կսատարեն այն թեկնածուին, ով կաջակցի ցեղասպանության ժխտման մասին օրինագծի ընդունումը ՄԻՆՉԵՎ հաջորդ ապրիլի նախագահական ընտրությունները։ Հիանալի կլիներ, եթե երկու թեկնածուներն էլ հանձնարարեին իրենց կուսակցական սենատորներին կողմ քվեարկել այս օրինագծին ՝ ֆրանսիահայ համայնքին տալով հաճելի ընտրություն երկու հայանպաստ թեկնածուների միջև:
Ֆրանսիայի և Ամերիկայի հայերը պետք է փոխեն իրենց ավանդական, սակայն ձախող մոտեցումը. աջակցել թեկնածուներին՝ հավատալով նրանց խոստումներին` հուսալով, որ դրանք կարդարացվեն ընտրություններից հետո։ Պետք է լինի մի նոր ռազմավարություն. միայն նախագահի ընտրվելուց և խոստումները կատարելուց հետո է, որ համայնքը նոր նրան սատարի։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ Կարինե Գևորգյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.