Ադրբեջանն այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին։ Արդյունքում, Գորիս համայնքի երեք՝ Բարձրավան, Շուռնուխ և Որոտան, գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ, որովհետև այդ ճանապարհների այլընտրանքը դեռ կառուցված չէ։
Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղի բնակիչ, Արցախյան պատերազմի մասնակից Արարատ Աղաբեկյանը՝ հատնի Աշխարհապետ անունով, «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ գլխավոր մայրուղով վերջին անգամ երթևեկել է մաքսակետի տեղադրումից առաջ։ Հիմա ճանապարհով հատուկենտ իրանական բեռնատարներ են անցնում, հայկական մեքենաների տեղաշարժը սահմանափակված է։ Աշխարհապետը իրավիճակի նկարագրության համար փոխաբերություն է օգտագործում, հետևություններն ու մեկնաբանությունը թողնում մյուսներին. «Եթե կարճ՝ «Մնաս բարով Հայաստան, բարի գալուստ Էրմենիստան»»։
Նրա արձանագրմամբ՝ պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխը շրջափակման մեջ է։ Ժամանակ կար՝ այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար, բայց հիմա գյուղ ելումուտը կազմակերպելու համար էքստրեմալ պայմաններով պետք է անցնեն։
«Եթե վերցնենք աշխարհագրական դիրքը, սահմանները, տրամաբանական է՝ շրջափակում է։ Եթե Շուռնուխը շրջափակման մեջ չէ, ապա ի՞նչ է։ Եթե չկա այլընտրանքային տարբերակ, գործող Մ2-ը չի աշխատում, բերեք անտառներով, սարերով, էքստրեմալ ճանապարհով մտնենք գյուղ, դուրս գանք՝ երեխեքով, ուսուցիչներով»։
Չնայած հայտարարություններին, որ Բարձրավան, Որոտան և Շուռնուխ բնակավայրերի համար շրջանցող ճանապարհներ են կառուցվելու, պատրաստ է արդեն Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի հատվածը, սակայն Աշխարհապետը նշում է, որ նոր ճանապարհների կառուցման հույս չունեն. «Էշ մի սատկի, գարուն կգա»։
Նա պատմել է, որ պարբերաբար երթևեկում էր միջպետական ճանապարհի այդ հատվածով, չնայած ադրբեջանական անցակետը մի քանի ամիս է, ինչ տեղակայված է։ Անգամ սահմանված էր երթուղի։ Հստակ ժամեր էին գործում՝ Շուռնուխից Գորիս գնալու համար։ Այսօր ճանապարհը հայկական մեքենաների համար փակ է, միայն իրանցի վարորդներն են վճարի դիմաց երթևեկում գլխավոր մայրուղով։
«Երեկ ժամը 8-ի կողմերը անցակետը անցել եմ ռեյսավոյով։ Արդեն մեր համաքաղաքացիները, գյուղի բնակիչները անունը «ռեյսավոյ» են դրել՝ 7-ի, 8-ի, 9-ի ռեյս։ Գնացել եմ ու հետ եկել Գորիս։ Այսօր հայտարարությունը արդեն տեսանք, տեղեկացանք իրավիճակի մասին, որ արդեն փակ է։ Նույն անցակետը, որ ես երեկ անցել եմ, այսօր փակ է, ընդամենը հատային պարսկական մեքենաներն են անցնում։ Հայկական ոչ մի տրանսպորտ՝ ոչ բեռնատար, ոչ մարդատար չի անցնում, արգելափակված վիճակ է՝ խոսքը Գորիսի ներքևում անցակետի մասին է»։
Շուռնուխում ևս, ինչպես Բարձրավանում, հույս ունեին, որ մայրուղին կրկին կշահագործվի՝ առանց ադրբեջանցիների, բայց կյանքը փոխվեց ու կրկին դեպի վատը։ Ուսուցիչների՝ տեղ հասնելու խնդիր կա։ Գորիսից կենսական նշանակության կարևոր իրեր այլևս չեն կարողանա ձեռք բերել՝ կամ ձեռք կբերեն մեծ դժվարությամբ։ Այստեղ ևս շտապօգնության ծառայությունից չեն օգտվի, գյուղատնտեսական ապրանքներ ձեռք բերելու, արտադրանքը վաճառելու հարցում ևս խնդիրներ կան։ Ճանապարհը երկարում ու բարդանում է, ծախսերը՝ ավելանում։
«Շոուները սպասվում են։ Բարեփոխումներ պետք է լինեին, բայց փաստորեն, լրիվ բացասական է։ Պարալիզացում է, իր ասած ապագան կամաց-կամաց լինում է»։
Խոսելով նաև կառավարության որոշման մասին, որ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր են իրականացվելու հունվարից, շաբաթական երկու անգամ, Աղաբեկյանը նշեց, որ սա կրկին խոսում է այն մասին, որ մայրուղին չի շահագործվի, շատերն էլ գուցե, ընդունեն խայծը, որ կառավարությունը մատուցում է։
«Կուտ է։ Այդ կուտը կեսը կերել է, եթե մի կեսը սթափվեն, վազվռատ կանեն, եթե չէ՝ մնացածն էլ կուտեն այդ կուտը»,- եզրափակեց աշխարհապետը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.