Մարդիկ, որպես կանոն, չեն մտածում ինչպես ճիշտ ընդունել հաբերը։ Եւ շատ իզուր, քանզի այդ գործողության մեջ շատ նրբություններ կան։ Պահպանելով դրանք, կարելի է խուսափել դեղորայքի ընդունման հետ կապված բազում տհաճություններից։ Եւ առավելագույնս օգուտ քաղել։
ԻՆՉ ՀԵՂՈՒԿՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱԲԸ
Հաբի վրայից ճիշտ հեղուկ խմելու հարցը բնավ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ասպիրինը, օրինակ, սաստիկ գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, ուստի ընդունել այդ դեղամիջոցը պետք է միայն ուտելուց հետո։ Լուծվող հաբն ավելի լավ է գցել հենց այն քանակությամբ ջրի մեջ, որ նշված է փաթեթավորման վրա, իսկ սովորական հաբը՝ փշրել կամ ծամել եւ վրայից խմել կաթ կամ հանքային ջուր. այդժամ դրա պարունակությունը ավելի արագ կներծծվի արյան մեջ։
Հանքային ջուրը պետք կգա էտազոլ, նորսուլֆազոլ, սուլգին, սուլֆադիմետոքսին ընդունելիս։ Բանն այն է, որ սուլֆանիլամիդները հաճախ առաջացնում են երիկամների խանգարումներ, իսկ ալկալիներով հարուստ ըմպելիքը կարող է ազատել դրանց ավելորդ ծանրաբեռնումից։
Անտիբիոտիկները նույնպես ցանկալի է ընդունել ջրով, այլ ոչ թե, ասենք, կաթով, քանզի կաթը պարունակում է կալցիում, որը, ռեակցիայի մեջ մտնելով անտիբիոտիկների հետ, առաջացնում է դժվար լուծվող միացություններ։ Ի դեպ, սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուրը ամենալավ «ըմպելիքն է» հաբերի մեծամասնությունն ընդունելու համար։
Հյութերը, ինչպես պարզվում է, նույնպես ոչ միշտ կարող են օգտակար լինել։ Օրինակ, գրեյփֆրութի հյութը չի կարելի զուգորդել արյան մեջ խոլեստիրինի մակարդակն իջեցնող դեղամիջոցների, իմունոդեպրեսանտների, էրիտրոմիցինի եւ մի շարք այլ դեղամիջոցների հետ։ Խնդիրն այն է, որ գրեյփֆրութի հյութը խոչընդոտում է օրգանիզմից դեղամիջոցների ելքին։ Որպես արդյունք՝ գերդոզավորում։
Եւ խուսափեք ոգելից խմիչքներից դեղորայքի ընդունման ժամանակ։ Ալկոհոլի զուգորդումը հակագիստամինային պատրաստուկների, ինսուլինի, տրանկվիլիզատորների եւ արյան ճնշումն իջեցնող հաբերի հետ կարող է հանգեցնել քնկոտության։ Անտիբիոտիկները նույնպես պետք չէ խառնել ալկոհոլի հետ, այլապես կտառապեք դեպի գլուխը արյան հոսքից, սրտխառնոցից ու գլխապտույտից։
Տարեց հասակում, երբ ալկոհոլն ավելի երկար է պահպանվում արյան մեջ, այդպիսի զուգակցման հետեւանքները կարող են է՛լ ավելի տհաճ լինել։ Օրինակ, նիտրոգլիցերինը ալկոհոլի ներգործությամբ փոխում է իր ազդեցությունը եւ անհրաժեշտ թեթեւություն չի պարգեւում սրտին։ Իսկ ջերմությունն իջեցնող հաբերը 1-2 գավաթ ալկոհոլի հետ հզոր հարված կհասցնեն ստամոքսի լորձաթաղանթին։
ՊԱՀՊԱՆԵՔ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Հիշեք. մշտապես դեղորայք ընդունելիս պետք է պահպանել որոշակի սննդակարգ։ Այսպես. մարսողությունը բարելավող ֆեստալը, մեզիմֆորտեն եւ ֆերմենտային այլ պատրաստուկները ավելի նախընտրելի է ընդունել անմիջականորեն սնվելու ժամանակ։ Իսկ ասպիրինը չի կարելի խառնել կծու ուտելիքի եւ կիտրոնազգիների հետ. օգտագործել դրանք կարելի է միայն հաբն ընդունելուց մեկ ժամ հետո կամ առաջ։ Եթե չեք հետեւում այս կանոնին, ապա ստամոքսի լորձաթաղանթի գրգռումը ձեզ համար ապահովված է։
Իսկ տետրացիկլինային դասի հաբերը չեն հանդուրժում կաթնամթերքի հարեւանությունը։ Դեղամիջոցն ընդունելուց մեկ կամ երկու ժամ առաջ եւ հետո հրաժարվեք ցանկացած տեսակի կաթնամթերքից, կաթնաշոռից, մածունից։
ԱՄԵՆ ՀԱԲ ԻՐ ԺԱՄՆ ՈՒՆԻ
Անհապաղ օգնության դեղամիջոցներն, իհարկե, ընդունում են անկախ օրվա ժամից. եթե բաձրացել է ջերմությունը կամ ծակոցներ են սկսվել, արդեն չես նայում գրաֆիկների։ Սակայն դեղորայքի արդյունավետությունը, ինչպես վաղուց նկատել են բժիշկները, կախված է նաեւ դրանց ընդունման ժամից։ Այսպես. սրտի համար նախատեսված դեղամիջոցներն ու ասթմայի դեմ պատրաստուկները պետք է ընդունել կեսգիշերին, անտիբիոտիկները՝ ուտելուց մեկ ժամ առաջ, իսկ խոցի դեմ դեղամիջոցները՝ վաղ առավոտյան եւ ուշ երեկոյան, այսպես կոչված, սովածության ցավերը կանխելու համար։
Եւ մի՛ ակնկալեք դեղորայքի վայրկենական ազդեցություն։ Հաբերի մեծամասնությունը սկսում է գործել միայն 40-60 րոպե անց։ Բացի նրանցից, որոնք արագ ներծծման համար դրվում են լեզվի տակ (նիտրոգլիցերին, գլիցերին)։
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿՈՒԼ ՏԱԼ ՀԱԲԸ
Որպեսզի դեղամիջոցն ավելի արագ ընկնի արյան մեջ եւ կատարի իր խնդիրը, Ամերիկյան բժշկական ասոցիացիան առաջարկում է հաբի ընդունման հետեւյալ միջոցը։ Բերանի մեջ մի քիչ ջուր պահեք եւ գլուխը հետ գցեք։ Կուլ տալու պահին թեքեք գլուխն առաջ։ Այնուհետ դեղամիջոցի վրայից մի լիքը բաժակ ջուր խմեք, եթե դրա օգտագործման վերաբերյալ ցուցումներում այլ նշումներ չկան։
Չի կարելի կրծոտել կամ բացել պարկուճները. ժելատինե թաղանթը հորինել են ոչ թե գեղեցկության, այլ դեպի նշանակության վայր՝ աղեստամոքսային տրակտ դեղամիջոցի «տեղափոխումը» ապահովելու համար։
Եւ երբեք մի՛ ընդունեք հաբերը պառկած դիրքով. դրանք կարող են սկսել տարրալուծվել կերակրափողում՝ առաջացնելով այրոցք ու սրտխառնոց։
Առողջությո՛ւն ձեզ։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.