Հայաստանի իշխանությունների ոչ թափանցիկ աշխատաոճի պայմաններում դժվար է հասկանալ՝ կա՞ արդյոք սեղանին դրված փաստաթուղթ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, սակայն ամբողջական տեսքով դժվար թե նման փաստաթուղթ լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Վերջինս, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որում Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սեղանին դրված կոնկրետ առաջարկների և տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին, ասաց, որ հնարավոր է՝ լինի որոշակի պայմանավորվածություն նման փաստաթղթի կազմման բանակցությունների շուրջ:
«Բաքվի բռնապետի հայտարարություններին պետք է մոտենալ մեծ կասկածանքով, դա կարևոր պայման է: Այս պահին Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից չեն ո՛չ Հայաստանը և ոչ էլ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Պատահական չէ, որ նույն հարցազրույցի շրջանակներում Ալիևը բավականին կոշտ է արտահայտվում Ռուսաստանի հասցեին: Ուստի, ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում էլ խնդիր կա»:
Վարդան Ոսկանյանի կարծիքով որևէ պարագայում ՀՀ-ն չպետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն շատ խնդրահարույց է հենց Արցախի կարգավիճակի առումով:
«Եթե ուշադիր լինեք, Ալիևը խուսափում է «Արցախ» կամ իրենց եզրաբանությամբ «Ղարաբաղ» բառի օգտագործումից: Նույն հարցազրույցում Արցախի Հանրապետության տարածքը կոչում է «ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք»: Այսպես՝ քարոզչական տիրույթում նա փորձում է ստեղծել տպավորություն, թե արցախյան հիմնախնդիրը իբր լուծված է: Բաքվի բռնապետը պարզապես փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և ցույց տալ՝ իբր Հայաստանում հաշտվել են պարտության հետ՝ հիմք ընդունելով ընտրություններում իշխող ուժի հաղթանակը: Մեր դիվանագիտությունը պետք է շատ հստակ աշխատի»,– ասաց նա:
Ըստ իրանագետի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի, իսկ դա նշանակում է նաև Թուրքիայի միջև, մեղմ ասած, կան տարաձայնություններ և դրանք թաքցնել չի լինում: «Ալիևի մոտ զայրույթ է առաջացրել հայկական բանակը սպառազինելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Այս առումով որոշակի պատուհան է ստեղծվել Հայաստանի համար՝ դիվանագիտությամբ ամրապնդելու մեր դիրքերը: Այս պայմաններում Ադրբեջանի հետ որևէ խաղաղության պայմանագիր ստորագրել չի կարելի, քանի որ Բաքվի բռնապետի լկտի պահվածքը տեղ չի թողնում կասկածելու, որ իր վերջնանպատակը Հայաստանը թուրք-ադրբեջանական դաշինքից վասալական կախման մեջ պահելն է»:
Անդրադառնալով Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող «Զանգեզուրի միջանցք»-ին և դրա կարևորությանը, Ոսկանյանն ընդգծեց, որ մի դրական հանգամանք կա, որը պետք է շեշտել. Հայաստանում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը չեն ուզում լսել միջանցքի մասին:
«Ադրբեջանն այսօր խնդիր ունի իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված: Ալիևը այդ միջանցք կոչեցյալը փորձում է որպես պատրվակ բերել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած կոմունիկացիաների բացման պարտավորությունը չկատարելու համար: Քարտեզին նայելով՝ ակնհայտ է դառնում, որ շատ քիչ տեխնիկական աշխատանք է պահանջվում, որպեսզի գործի Երասխ-իրանական Ջուլֆա երկաթգիծը Նախիջևանի տարածքում, այն պարագայում, երբ Մեղրիի հատվածում երկաթգիծ չկա: ՀՀ-ի համար պետք է բացվի նախիջևանյան ուղղությամբ դեպի Իրան ելքը կամ հյուսիսային ուղղությամբ դեպի ՌԴ ելքը՝ Տավուշով: Եթե ապաշրջափակաման այս հատվածները Ադրբեջանին հետաքրքիր չեն, ապա Հայաստանի համար բոլորովին հետաքրքիր չէ Մեղրիով 2 թշնամական պետություններին հաղորդակցության հնարավորություն ընձեռելտը»,– ասաց նա:
Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանը որևէ պարագայում ոչ մի զիջման չպետք է գնա, քանի որ խոսքը մեր պետության լինելիության մասին է:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.