Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով փորձ է կատարվում արժեզրկել ռուս խաղաղապահների դերակատարությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան տարածել է հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, Արցախի զինված ուժերը կրակել են Լաչինի, Խոջալուի, Շուշիի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ընդ որում՝ ադրբեջանցիները հատուկ շեշտում են, թե այդ տարածքում կան նաեւ ռուս խաղաղապահներ։
Փորձագետը նկատեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը սադրիչ հայտարարություններ է անում, քանի որ նշվածները մոտ են բնակավայրերին, և հայկական կողմը միանշանակ չէր կարող նման գործողություններ իրականացնել։
«Ռուս խաղաղապահ զորքերն էլ շատ լավ գիտակցում են, որ հայկական կողմը նման քայլի չի գնա, և սա սադրանք է։ Ադրբեջանը բարձր մակարդակով փորձ է արժեզրկել ռուս խաղաղապահների դերակատարությունը, որովհետև եթե մինչև հիմա նրանք էին կրակում, հիմա ասում են, թե իբր մենք ենք կրակում։ Այսինքն` իրենց տրամաբանությամբ ստացվում է՝ մենք էլ ենք սկսել ռուս խաղաղապահներին բանի տեղ չդնել, և ուզում են ցույց տալ, որ ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետը կարծում է՝ այս ամենն ուղղված է ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս մղելուն կամ առնվազն Ռուսաստանին հակամարտության կողմ դարձնելուն՝ տարածաշրջանում միայն ռուս խաղաղապահների ներկայացվածությունը կասկածի տակ դնելով։
«Նրանց ամբողջ նպատակն այն է, որ կա՛մ պետք է ռուս խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից, կա՛մ պետք է ռուս խաղաղապահների հետ նաև թուրք խաղաղապահներ ընդգրկվեն այդ ծառայության մեջ։ Իրականում սա սադրանք է, որին իրենց հատուկ ձեռագրով գնում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Նրանք մի բան հաշվի չեն առել, որ այնտեղ ոչ թե Հայաստանն է կանգնած, որ ինչպես նախկինում էին փորձում աշխարհին համոզել, թե իբր Հայաստանն է սադրանքների գնացել, այլ ռուսներն են կանգնած և չեն կարող ռուսների հետ այն խաղի կանոններով խաղալ, որով հայերի հետ են խաղացել»,-նշեց փորձագետը։
Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը շատ լավ է գիտակցում՝ չի կարող այնպես լինել, որ ռուս խաղաղապահներն այնտեղից դուրս գան։ Հենց դա է պատճառը, որ նրանք աշխատում են այն ուղղությամբ, որ թուրք խաղաղապահներն այնտեղ գան, բայց փորձագետի վստահեցմամբ չի կարող այնպես լինել, որ թուրք խաղաղապահները հայտնվեն այս տարածաշրջանում.
«Աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ավանդաբար այս տարածաշրջանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, և Ռուսաստանը երբեք չի կարող զիջել տարածաշրջանը։ Հատկապես Արցախի հարցում բավականին խնդրահարույց է, և Ռուսաստանն այստեղ շատ մեծ ներդրումներ է անում, որ այն մնա հայաբնակ ու չհայաթափվի։ Կարծում եմ՝ Ադրբեջանը հաջողության չի հասնի, այլ ավելի կծանրացնի իր վիճակը»,-նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Վերջինս չի բացառում, որ ռուսներն ավելի կկոշտացնեն իրենց դիրքորոշումը, և արգելք չեն հանդիսանա, որ հայերն իրենք կատարեն իրենց բնակավայրերի, գյուղերի ինքնապաշտպանությունը, և ոչ թե զորքերի կրճատման, այլ հակառակը՝ ավելացման ճանապարհով կգնան։
«Այսինքն` չի բացառվում, որ եթե մինչև հիմա ռուսներն ասում էին՝ մենք ենք, հիմա կարող են ասել, որ նաև հայերը պետք է իրենց հետ լինեն, որ պաշտպանեն իրենց բնակավայրերը։ Ռուսաստանը մեծ աշխատանքներ է տանում, որ Արցախում ապրողներն այն չլքեն։ Հետևաբար չի բացառվում, որ այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար նաև լրացուցիչ ուժեր ներգրավվեն, և այդ լրացուցիչ ուժերը շահագրգիռ կողմ լինեն։ Այս դեպքում՝ տվյալ բնակավայրերի բնակիչները, այլ ոչ թե ՀՀ-ից գնացած»,-նշեց փորձագետը։
Հարցին՝ արդյոք այս ամենը գիտակցելով՝ ադրբեջանական կողմը կշարունակի՞ սադրանքների դիմել, Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հաղթող կողմ է, նրանք այժմ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի. այս ժամանակաշրջանում ադրբեջանական կողմն անելու է այն, ինչ խելքներին փչի ու կամենա, և չի բացառվում, որ այդ սադրանքների միջոցով նաև Ռուսաստանին ներքաշեն ռազմական գործողությունների մեջ։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.