Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդիների վիճաբանության և ծեծկռտուքի արդյունքում՝ Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրանքը լուրջ է՝ սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ի հավելումն՝ ապօրինի հրազեն և զինամթերք պահելն ու իրացնելը, և այլն, և այլն։ Սակայն մարզպետի որդին չկա, անհետացել է։ «Ինչու՞» հարցի պատասխանը մարզպետ հայրն ունի, այն է՝ «Երբ ճիշտ քննություն կատարվի, ինքը կներկայանա»: Փաստորեն, մենք գործ ունենք մի փաստի հետ, երբ մարզի ղեկավարը կասկածի տակ է դնում իրենց իսկ իշխանության նախաքննական մարմնի օբյեկտիվությունը և այդպիսով ընտրում ինքնադատաստանի ճանապարհը։
Հետաքրքիր է, որ այս նույն մարզպետը «ճշտի ասպետ»-ի դեր չէր ստանձնել այն բոլոր դեպքերում, երբ իր ղեկավարած մարզի՝ մեկը մեկից ազդեցիկ, ժողովրդի սերն ու հարգանքը վայելող, իրենց գործերով հարգանքի արժանի, հերոսական ճանապարհ անցած համայնքապետերն էին ներկա իշխանությունների հրահանգով կալանավորվում ու ազատությունից հանիրավի զրկվում։ Ընդ որում, օրենքի և իրավունքի «պահապաններն» այդ ապօրինություններն իրականացնում էին հրապարակային, Սյունիքի իրական պաշտպաններին ասֆալտին փռելով, պատերին ծեփելով։
Այդ բոլոր գործողությունների ժամանակ մարզպետը լուռ էր, քաղաքական վրեժ լուծող իշխանության կամակատար էր, բացարձակ չէր մտածում օրենքի և իրավունքի, մարդու իրավունքների խախտումների մասին, չէր մտածում, որ սահմանամերձ համայնքներն անգլուխ էին մնում, իսկ թշնամին իր ղեկավարած մարզում տեր ու տնօրեն էր դառնում․․․ Քայլ առ քայլ՝ մարդկանց տներին է տիրանում, արոտավայրերն իրենով անում, Սև լճին է տիրանում և բոլոր բարձունքներին, գյուղացիների անասունները գողանում, զինվորներ գերևարում, արտագաղթի ալիք բացում․․․
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան, ինչպես նաև՝ Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյան ու ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյան․․․
Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ օրենքն ու դատական ատյաններն իր և իր ընտանիքի կողքո՞վ պիտի անցնեն, այլապես՝ մարզի ղեկավար լինելով հանդերձ՝ սամասուդի կանոններո՞վ կգործեն։ Իսկ ի՞նչ ասել է՝ «պետք է օբյեկտիվ քննություն կատարվի»։ Օբյեկտիվն այն կլինե՞ր, եթե իրենց համար շահեկա՞ն լինե՞ր։ Իսկ միգուցե մարզպետն այն կարծիքին է, թե իր որդու արյունն ավելի՞ կարմիր է, քան ասենք՝ հերոսական ճանապարհ անցած Առուշ Առուշանյանի՞նը, որ անազատության մեջ է բացարձակ անհիմն։ Միայն նրա համար, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել հանուն անվտանգ սահմաններ ունեցող Սյունիքի և անկախ Հայաստանի․․․
Ցավոք, նախկին և ներկա մարզպետների որդիների ծեծկռտուքներից, ռազբոռկաներից չձերբազատված սյունեցիները շարունակում են մնալ գերյալի կարգավիճակում, թեպետ մի տարբերություն, այնուամենայնիվ կա, նախկին մարզպետը՝ Ս․Խաչատրյանը, թույլ չէր տա, որ ադրբեջանցին Սյունիքի սահմանը խախտեր ու 1000 ազերի զինվոր վրան խփեր Սյունյաց հողում։
Փաստորեն, ներկա մարզպետը հանուն որդու պաշտպանության պատրաստ է արդարադատության որոշման դեմ գնալ ու «փախցնել» տղային, մինչդեռ, հանուն ազատ Սյունիքի կամ՝ ապահով սահման ունեցող համայնքներում ապրելու սյունեցիների իրավունքը նրա համար արժեք չունի՞։ Այսինքն, մարզպետի համար գործում է բացարձակ անձնական շա՞հը։ Իրականում՝ հենց ա՛յս է ներկա իշխանության մոտիվացիան՝ զուտ անձնական շահ։ ՈՒրիշ ոչինչ։
Իսկ մեր ոստիկանությունն էլ իր չափն ու սահմանը գիտի՝ հազիվ գետնին է տապալում զոհված զինվորի հորը՝ Գեղամ Նազարյանին, պատերազմի ժամանակ վիրավորված Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, իր ոտքով ՀՔԾ գնացած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, իսկ ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող Սյունիքի մարզպետի որդուն գտնել չի կարողանում, որ փռի ասֆալտին ու կալանավորի։ Ինչպես մարզպետն է ասում՝ սպանության փորձ գործով հետախուզվող իր որդին Երեւանում է՝ իր գործերով։ Սյունիքը հանձնելու գործում Փաշինյանին ծառայություններ մատուցած մարզպետի որդին այսօր այլեւս արտոնյալի կարգավիճակում է. Կարեւորը գիտի՝ կարող է նաեւ մարդ սպանել, դա հո իշխանություններին քննադատել չէ….
Ի՜նչ հող, ի՜նչ հայրենիք, ի՜նչ երեկ ու այսօր հանուն հայրենիքի կռվող, ցավոք, նաև՝ նահատակվող հերոսներ․․․
Աղբյուր` Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.