Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը ակնարկել է, որ կան զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել։ Իսկ դրա համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, որը Նիկոլ Փաշինյանն ունի:
«Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք»,- ասել է Պուտինը։
Փաշինյանի լեգիտիմությունը որպես ցավոտ խնդիրների լուծման գրավական առաջինը շեշտել է նաեւ ամերիկացի դիվանագետը՝ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո ընտրվել էր ՀՀ վարչապետ։ Դրանցից ամենատպավորիչը թերևս 2018 թվականի հոկտեմբերի 25-ին էր, երբ տարածաշրջանային այցով ՀՀ էր ժամանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Վերջինս վկայակոչելով Փաշինյանի լեգիտիմության ֆակտորը՝ կարեւորել էր այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Հարցազրույցներից մեկում Բոլթոնն ասել էր, որ ակնհայտորեն ոգևորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխություններից հետո և դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ։
«Երբ նման հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, այն միշտ հնարավորություններ է ընձեռում՝ լուծելու խնդիրներ, որոնք նախկինում գուցե թվում էին դժվար լուծելի»,- ասել էր Բոլթոնն ու ընդգծել, թե հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության բարձր մակարդակը՝ արտահերթ ընտրություններում հաղթանակից հետո վերջինս կունենա բավական ուժեղ մանդատ՝ որոշիչ քայլեր կատարելու համար, այդ թվում՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ավելին՝ հարցազրույցներից մեկում Բոլթոնը նաև հույս էր հայտնել, որ հնարավոր է խաղաղ պայմաններում բացվեն հայ-թուրքական-ադրբեջանական սահմանները։
«Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի»,- ասել էր Բոլթոնը։
Շատերն ակնկալում էին, որ ԱՄՆ-ի կողմից կարելի էր ակնկալել որոշակի ակտիվություն ԼՂ հարցի կարգավորման հարցում, սակայն «կողմերի համար ընդունելի լուծման» տարբերակը վերածվեց պատերազմի ու Հայաստանի կապիտուլյացիայի, ինչից հետո ևս Փաշինյանը խոսում էր թշնամու հետ բաց սահմաններ ունենալու գաղափարի մասին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց ՀՀ-ի դեմ։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները կրակի դադարեցման մասին համաձայնություն ստորագրեցին։ Եռակողմ հայտարարության ստորագրմամբ վերջ դրվեց ակտիվ պատերազմին՝ հայկական կողմի պարտությամբ։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին հանձնվեցին Քարվաճառի, Աղդամի շրջանները։ Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք էլ պետք է ապահովեն արցախցիների անվտանգությունը։ Չնայած նոյեմբերի 9-ի պայմանագրին, հունվարի 11-ին ստորագրվեց երկրորդ փաստաթուղթը, որի հիմնական դրույթներից էր տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը։
Դրանից հետո, սակայն հերթը հասավ ՀՀ սահմաններին։ Ադրբեջանական զորքերը տեղակայվեցին Սյունիքում, Գեղարքունիքում ու հիմա էլ ջանքեր են գործադրվում վերջիններիս այստեղից դուրս բերելու համար։ Դրա համար ևս նախապայմաններ են առաջ քաշվում։
Մայիսի 19-ին համացանցում տարածվեց մի փաստաթղթի լուսանկար, ըստ որի Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել նաև անկլավները։ Հաջորդ օրը Փաշինյանը հաստատեց՝ ստորագրելու է փաստաթուղթը։
«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, 100 տոկոսով, ոչ թե 99,9: Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», — հայտարարել է Փաշինյանը:
Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանին ստիպում են ստորագրել նոր փաստաթուղթ, որի բովանդակության մանրամասների մասին չի խոսվում, սակայն Փաշինյանը կրկին վստահեցնում է, որ ամեն ինչ անում է Սյունիքի անվտանգության և նոր պատերազմը կանխելու համար։
Այս պահին հստակ չէ, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ կկորցնի Հայաստանը։ Հավանաբար, միջպետական նշանակության ճանապարհներ, նաև տարածքներ Տավուշում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.