Միջազգային մեր գործընկերների եւ Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են. այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված է: Բայց բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանը օգտագործում է որոշակի լծակներ, գործողություններ եւ Հայաստանում ունի անսպասելի կամ արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ:
Ես ԱԽ նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարեւոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի: Գուցե այս պրոբլեմն ամբողջ աշխարհում կա, բայց այդ մարդիկ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց: Այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, տարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը: Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան: Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը ընդդեմ ՀՀ-ի»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ. «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սեւով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե յդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:
Այս գործողություններն այլ կերպ քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձեւակերխում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն է: Որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:
Այն լուծումները, որոնք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա այդ թուղթը չի հրապարակի, որովհետեւ կոռեկտ չի, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.