ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական բարձունքների հանձնումը թշնամուն կարծեք թե բացարձակ չի մտահոգում ՀՀ իշխանություններին։ Նրանցից ոմանք հայտարարում են, թե «դա ընդամենը մեկ բլուր է», ոմանք հավաստում են, թե «թշնամին պարզապես մոլորվել է, և որևէ խնդիր չկա», պաշտպանության նախարարն էլ իր հերթին ձայնակցում է, թե ամեն ինչ ընթանում է իր հունով։
Հարց է ծագում՝ ո՞րն է այդ հունը, հատկապես երբ այն անշեղորեն տանում է դեպի Հայաստանի անկախ պետականության կործանում։
Ուշագրավ է նաև այն, որ երկրի փոխվարչապետը հայտարարում է, թե մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին։
Որո՞նք են այդպիսի զարգացումների հավանական սցենարները՝ պատերա՞զմ, հերթական ստորացուցիչ պայմանագի՞ր, թե՞ ընտրությունների չեղարկում։
Անշուշտ լավ է, որ թշնամու մայիսյան քայլերթի ժամանակ մենք զոհ չենք ունեցել, սակայն ուժի և իրավունքի պարտադրանքով գուցե հասկացնեի՞նք, որ ապօրինի են հատել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Ապօրինի սահմանահատումն, այո, մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, բայց պարտավոր ենք նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Եթե չես կանգնեցնում քեզ ընդառաջ եկող թշնամուն, նշանակում է այդպիսի հրամա՞ն ունես։ Մի՞թե մեր իշխանությունների, մասնավորապես Գլխավոր շտաբի պատասխանատուների գործողությունները կամ, ավելի ճիշտ, ակնհայտ անգործությունը չեն պարունակում բացահայտ հանցագործության հատկանիշ։
Տպավորություն է, թե թշնամին պիտի ամեն օր առաջ գա, իսկ մենք հուսահատ բանակցենք։
Վերջապես հարկ է գիտակցել, որ անհնար է բանակցել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու և այդ հնարավոր կատարվելիք փաստից չի փրկի անգամ վարչապետի հերթական խոստովանությունն ու դրան իսկույն ևեթ հետևող բացառումը՝ թիվ մեկ պատասխանատուն ե՛ս եմ, սակայն թիվ մեկ մեղավորը ես ե՞մ։
Մեր անպատասխանատվությունը զավեշտալի զարգացումներ է արձանագրում։ Բավական չէ, որ ինքներս չենք կանխել թշնամու ներխուժումը երկրի սահմաններից ներս, մի բան էլ մուննաթ են գալիս ռազմավարական դաշնակցի վրա՝ նրա վրա կոտրելով մեր անգործությունը՝ այդպես էլ չունենալով տարրական ընկալումը նրա, որ տունդ առաջնահերթությամբ ինքդ պիտի պաշտպանես։
Զավեշտի մեկ այլ դրսևորում։ Ներկա օրհասական իրավիճակում ոմանք կոչ են անում համախմբվել իշխանությունների շուրջ։ Հարց՝
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր տանուլ են տվել պատերազմն ու դեռ իշխանության ղեկի՞ն են,
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր ատում են Արցախը՝ իր «դժգույն ու դժբախտ» դարձած Շուշի քաղաքո՞վ,
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր չեն հարգում Հայ առաքելական եկեղեցին, քարոզում են Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, հարվածի տակ են առել հայ ընտանիքը, քանդել ու քանդում են ուժային կառույցնե՞րը․․․․
Կարելի՞ է արդյոք վստահել մարդկանց, ովքեր սեփական աթոռի նկատմամբ ունեցած պաշտամունքից այն կողմ արժեհամակարգ չունեն, երկիրը վերածել են մանրադրամի,
-կարելի՞ է արդյոք է վստահել մարդկանց, որոնց հրաժարական են պահանջում երկրի բարձրագույն զինվորականությունը, չորս նախագահները, երկու կաթողիկոսները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական ընդդիմությունը, հեղինակավոր այլ կառույցներ ու անձինք։
Մի բան է ակնհայտ։ Եթե ներկա իշխանությունները հեռանային ավելի վաղ, քան ընտրություններն են, չէինք ունենա Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքների թշնամու կողմից բռնազավթման դեպքերը, իսկ քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել, ձևավորվում է համոզմունք, որ նրանք դեռ ունեն հստակ ծրագրված նոր անելիքներ, որոնք հանգեցնելու են նորանոր կորուստների։ Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու։ Մնում է հայտնի ֆիլմի հերոսի պես պահանջել հրապարակել ողջ ցանկը։
Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը աչալրջորեն շարունակելու է հետևել ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակին, բարձրաձայնելու է իշխանության անգործության և դրա պետականակործան հետևանքների մասին»։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.