Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ապրիլի 20-ին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ դրա հետեւանքներին:
Ինչպես հայտնում է Turan-ը, մասնավորապես, Միյատովիչը գրում է, որ «անցյալի հաղթահարումը պետք է առաջնահերթություն դառնա հաշտության եւ ամուր խաղաղության ուղին ապահովելու համար», եւ «չափազանց կարեւոր է ապահովել միջազգային մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների մշտական, ազատ եւ անկաշկանդ մուտքը այն վայրեր, որտեղ ապրում է տուժած բնակչությունը՝ ոչ միայն օգնության եւ վերականգնման համար, այլ նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտության զոհերի եւ նրանց ընտանիքների համար»: Հանձնակատարը ափսոսանք է հայտնել Բաքվում «ավարի պուրակի» բացման կապակցությամբ: Նրա խոսքով՝ այնտեղ պատկերված են «մահացած ու մահացող հայ զինվորների» մոմե մանեկեններ:
«Ես կարծում եմ, որ նման պատկերները շատ անհանգստացնող եւ նվաստացուցիչ են: Նման դրսեւորումը կարող է միայն ավելի սրել վաղեմի թշնամանքը, նպաստել անհանդուրժողականության դրսեւորումներին եւ սահմանափակել համայնքների միջեւ իրական հաշտեցման հնարավորությունները»,- գրել է Միյատովիչը:
«Ես կոչ եմ անում օգտագործել ձեր հեղինակությունը եւ հաստատուն դիրքորոշում ցուցաբերել ցանկացած հռետորաբանության կամ գործողության դեմ, որը հանգեցնում է թշնամանքի կամ ատելության հրահրման, եւ լիարժեք քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստող ջանքերին»,- ասված է ուղերձում:
Եզրափակելով՝ Միյատովիչը Ադրբեջան այցելելու պատրաստակամություն է հայտնում է, եթե իրեն «մարդու իրավունքների հետ կապված» բոլոր վայրեր այցելելու իրավունք երաշխավորվի:
Այս կոչին պատասխանել է ոչ թե Իլհամ Ալիեւը, այլ Ադրբեջանի ԱԳՆ-ը: Պատասխանը պատրաստելու համար մի ամբողջ շաբաթ է պահանջվել: Արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել, որ Եվրախորհրդի հանձնակատարը ոչ մի կերպ չի արձագանքել Ադրբեջանի խաղաղ քաղաքների վրա հայկական հրթիռային հարձակումներին եւ տասնյակ մարդկանց մահվան դեպքերին պատերազմի ընթացքում։ Եվրախորհուրդը չի արձագանքում նաեւ ականապատված դաշտերի քարտեզներ ներկայացնելուց Հայաստանի հրաժարվելուն, որի պատճառով ազատագրված տարածքներում տասնյակ քաղաքացիներ են զոհվում եւ վիրավորվում, իսկ հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ: Հաշտեցումը պահանջում է համապատասխան վերաբերմունք անցյալի հանցագործությունների եւ նրանց զոհերի նկատմամբ, ներառյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը եւ վնասի հատուցումը: Եւ հետո մի քանի էջեր մեղադրանքներ:
«Անհիմն է նաեւ հանձնակատարի «ափսոսանքը» Բաքվում ռազմական ավարի պուրակի բացման կապակցությամբ: «Ավարի պուրակը» խորհրդանշում է միջազգային իրավունքի եւ արդարադատության հաղթարշավը: Հաղթանակ ազատության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար պատերազմում: Պուրակը, ինչպես նպանատիպ այգիները աշխարհի այլ անկյուններում, կծառայի որպես վառ հիշեցում այն բանի, որ ռասիզմը, խտրականությունն ու անհանդուրժողականությունը հաջողության շանս չունեն: Դա ներկա եւ ապագա սերունդներին ագրեսիայի եւ անհանդուրժողականության քաղաքականության վտանգների մասին տեղեկացնելու վայր է: «Անմարդկային տեսարաններ» կամ «տագնապալի եւ նվաստացնող պատկերներ» պետք է փնտրել այլ վայրերում՝ Եվրոպայում, որտեղ դրանք վկայում են գաղութացված ժողովուրդների դեմ սարսափելի հանցագործությունների ապացույցների մասին, նշվում է պատասխանում:
Եզրափակելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ի նամակը կասկածի տակ է դնում Միյատովիչի աշխատանքի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչը կարող է բացասաբար ազդել հանձնակատարի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա:
«Նամակը հեռու է անաչառությունից եւ ակնհայտորեն հակասում է «խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստելու» հայտարարված վեհ նպատակին: Ընդհակառակը, դա ոգեշնչում է ռեւանշիստական շրջանակներին՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման փխրուն գործընթացը:
Ադրբեջանը հանձնակատարին կոչ է անում իր մանդատին համապատասխան անաչառ մնալ եւ զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանում:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.