Գաղտնիք չէ, որ դրսից ուղղորդված գումարներն ազդում են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, գործակալական ցանց է ստեղծվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ահազանգել էր, որ 2018թ.-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, սակայն ԱԱԾ-ն ոչ միայն չի զբաղվել այդ հարցով, այլև հայտարարել է, որ իրենք այդտեղ անելիք չունեն։
Արմեն Մանվելյանը նկատեց՝ կոնկրետ այդ փաստը պետք է քննվի, սակայն բացառված չէ նաև գումարների փոխանցումը պաշտոնական հիմնադրամների և տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով. «Պարզ է, որ այս ամենը գործում է դրսի ուղղորդված ֆինանսավորմամբ։ Նույնիսկ կարիք չկա, որ Ադրբեջանն ուղղակիորեն գումար փոխանցի, կարող է հիմնադրամների միջոցով Հայաստանի տարբեր կառույցների ֆինանսավորել, որոնք հակապետական, ընդդեմ Հայաստանի քաղաքականություն են վարում»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ դա վստահաբար արվում է Հայաստանի անվտանգային վիճակի վրա ազդելու նպատակով։
Արմեն Մանվելյանի խոսքով ԱՄՆ-ում կա «Ազդեցության գործակալական ցանցի մասին» օրենք և ցանկացած ՀԿ, որը դրսից է ֆինանսավորվում, հայտնվում է Արդարադատության նախարարության հատուկ վերահսկողության ներքո. «Նրանք գիտեն, թե այդ կառույցներն ում կողմից են ֆինանսավորվում և ինչի վրա են ծախսվում այդ գումարները։ ՀԿ-ները պարտավոր են հաշվետվություն տալ։ Մինչդեռ Հայաստանում նման օրենք չկա և տարբեր ՀԿ-ներ ընդհանրապես ոչ մի հաշվետվություն չեն տալիս։ Այսինքն` բարձիթողի վիճակում է»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Դիտարկմանը՝ նշանակում է ԱԱԾ-ն տեղյակ չէ՞, թե Հայաստանում գործունեություն ծավալող ՀԿ-ներն ինչ են անում, Արմեն Մանվելյանը նկատեց՝ հնարավոր է, որ ԱԱԾ-ն զբաղվում է այդ հարցով, բայց օրենսդրական մակարդակում Հայաստանում նման օրենք չկա, որով հնարավոր կլինի վերահսկել այդ կառույցներին. «Ժամանակին մի խումբ իրավաբաններ փորձեցին նման բան ձեռնարկել, բայց դա ընդամենը խոսակցության մակարդակում մնաց, քանի որ այսօրվա իշխանությունները երբեք նման օրենք չեն ընդունի։ ՀԿ-ները, որոնք տարբեր տեղերից են ֆինանսավորվում, ստիպված կլինեն հաշվետվություններ տալ, ինչը նրանց կողմից ցանկալի չէ»,-նշեց փորձագետը։
Վերջինս համոզված է, որ նման հետազոտություններն իշխանության կողմից համաձայնություն ստանալու դեպքում կարող են իրականացվել. «ԱԱԾ-ն այսօր նրանց համար է աշխատում, ոչ թե պետության։ Այդ կառույցը գործող վարչախմբի շահերի պաշտպանությամբ է զբաղված»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Փորձագետը վստահ է, որ ընտրություններին ընդառաջ նույնպես կլինեն նման ուղղորդված գումարների փոխանցումներ, քանի որ Հայաստանում կան ծայրահեղական խմբեր, որոնք հակառուսական քարոզ են իրականացնում, ընդհուպ ռուսական ռազմաբազայի հեռացման պահանջով կամ էլ պահանջում են ծառայության ժամկետի կրճատում. «Այդ խմբերը միշտ էլ ֆինանսավորվելու են դրսի ուժերի կողմից»,-հավելեց Արմեն Մանվելյանը։
Նշենք, որ տարբեր քաղաքական գործիչների գնահատականներով՝ Թուրքիան ու Ադրբեջանը հարյուրավոր միլիոն դոլարների հասնող հատկացումներ են արել՝ առաջիկա արտահերթ ընտրություններում Փաշինյանի քարոզարշավի համար։ Խոսքը 130-300 մլն դոլարի մասին է։
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.