Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Խորվաթիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունեցած ելույթները.
«Խոսելով հակամարտության «հիմնարար սկզբունքների» մասին՝ համանախագահները որևէ նոր բան չասացին։ Նրանք բացահայտեցին քննարկվող հիմնարար սկզբունքները։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ սկզբունքների շուրջ։
Դրանցից միայն 5-րդ սկզբունքում է խոսք գնում հարկադիր վերաբնակների վերադարձի մասին, սակայն այստեղ խոսքը Լեռնային Ղարաբաղի և ոչ թե նրան հարակից շրջանների մասին է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար առաջին հերթին ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցությունների «հիմնական քննարկման առարկան» ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, այլ ադրբեջանական հողերի «օկուպացիայի» և հարկադիր վերաբնակների վերադարձի խնդիրները։ «Բոլորը» հասկանում են սա, այդ թվում՝ նաև «հայերը»: Դրա համար էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է» հստակեցվի ամենավերջում։
Բոլորը հասկանում են, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվի խաղաղապահ կոնտինգենտ։ Ոչ՛ հայերը և ո՛չ էլ մենք չենք վստահում միմյանց։ Դրա համար էլ լուրջ քննարկումներ են ծավալվել հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու շուրջ։
Բանակցությունների ժամանակ որոշ դեպքերում առաջընթաց է գրանցվել։ Այդ գործընթացը չպետք է կորստյան մատնել։ Սակայն մի շարք հիմնական սկզբունքների շուրջ բարդություններ կան։ Դրանց շուրջ դեռևս փոխզիջում ձեռք բերված չէ։ Փոխզիջման գնալու համար պետք է գտնել նոր բանաձև և աշխատել դրա վրա։ Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ և միանշանակ է։ Որքան շուտ ձեռք բերվի խաղաղություն, այնքան ավելի լավ»։
Մամեդյարովը հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի ընթացքում ընդգծվեց ստատուս-քվոյի անընդունելիությունը և համանախագահների աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նշել էր, որ հակամարտության կարգավորումը հիմնված է 3 սկզբունքի վրա. ուժի չկիրառում, պետության տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։
Բացի այդ` նա հայտարարել էր, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հակամարտության կարգավորման հետևյալ 6 տարրերի ուղղությամբ.
ա) Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների ազատում
բ) Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում
գ) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական կապի (միջանցքի) ապահովում
դ) Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցում
ե) իրենց տները փախստականների վերադարձի ապահովում
զ) տարածաշրջանում միջազգային անվտանգության և խաղաղապահ գործողությունների անցկացման ապահովում։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.