Ռոբերտ Նազարյանը վկայակոչեց ՍՈՒ–30ՍՄ կործանիչների հետ կապված առաջին հայտարարությունը, որն արվել էր նախորդ տարվա հուլիսի 15-ին, երբ դիրքային մարտերի ընթացքում վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որում նշվում էր, որ օդ բարձրացող ՍՈՒ–30 ինքնաթիռները գնում են մարտական հերթապահության։
«Տեսանյութից ակնհայտ երևում էր, որ կործանիչներն իրենց վրա չէին կրում համապատասխան սպառազինություն, հետևաբար նման դեպքում ՍՈՒ–30–ը պարզապես չի կարող իրականացնել մարտական հերթապահություն։ Միջադեպը քննարկվեց մասնագիտական շրջանակներում, սակայն հանրային դաշտում մեծ հնչեղություն չստացավ, որովհետև սահմանին ընթանում էին մարտական գործողություններ, երկիրը զբաղված էր պատերազմով, հետևաբար միջադեպը հանրային լայն ընկալում չստացավ»,– նշեց ռազմական վերլուծաբանը։
Նազարյանը նաև հիշեցրեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի տեսակետները, որոնք առնչվում էին պատերազմի թերություններին, սխալներին ու այլ մանրամասներին։ Հակոբյանն իր հերթին հայտարարել էր, որ ՍՈՒ–30-ները գնվել են առանց հրթիռների, և այդ առթիվ ոչ մի հակադարձում չեղավ, ոչ մի պաշտոնական հերքում կամ հաստատում չներկայացվեց։ Փորձագետի կարծիքով` խոսքը վերաբերում է «օդ–օդ» դասի հրթիռներին։
«Ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ կործանիչներն իրոք գնվել են առանց «օդ–օդ» դասի հրթիռների, պարզապես չեն հասցրել դրանք ժամանակին գնել։ Դրանից հետո Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» դասի հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Սակայն ես չեմ կարող դրա հավաստիությունը փաստել, որովհետև տրամաբանական չէ, երբ կործանիչը վաճառում են առանց հրթիռի։ Այդ դեպքում ստացվում է, որ պետությունը մեծ հաշվով գնել է մետաղաջարդոն»,– նշեց ռազմական վերլուծաբանը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին` Նազարյանը շեշտեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը ռազմական ոլորտի հետ առնչվող հարցերում անում է իրարամերժ հայտարարություններ, ինչը վկայում է այն մասին, որ գործ ունենք մարդու հետ, ով գաղափար չունի ռազմական գործի, ռազմական տեխնիկայի մասին, չունի բավարար գիտելիքներ։
Փորձագետի համոզմամբ` կործանիչների գործարքն արդարացված էր, նույնիսկ՝ ուշացած, և անհրաժեշտ է ավելի ընդլայնել մեր ռազմական ավիացիան` հընթացս լուծելով սպառազինության, սպասարկման ու լոգիստիկ բնույթի հարցերը, այլապես նման գործարքները լիարժեք չեն լինի։ Վերլուծաբանի գնահատմամբ` անհրաժեշտ է ունենալ նորմալ բանակցող և ռազմական գործից հասկացող մարդիկ։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սպառազինության թեմային, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների։
Սակայն 2020թ․-ի հուլիսին Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով, և անգամ տեսանյութ էր հրապարակել։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.