Հակառակորդը չի մտել մեր սահման: Դա եղել է պլանավորված եռակողմ հանդիպում, քննարկումներ են եղել: ԱԱԾ-ն ամենակարող չէ, որ կարողանա ամեն վայրկյան վերահսկել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի, ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջել են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, կատարել տեսանկարահանումներ։ ՀՀ ԱԱԾ-ն հաստատել էր ադրբեջանցիների այցը՝ նշելով, որ տեսանկարահանումը կատարել են Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում։
Փորձագիտական համայնքն իր վրդովմունքն է հայտնել թշնամու երկրի զինվորականներին սահմանամերձ բնակավայրում նկարահանումներ կատարելու թույլտվություն տալու կապակցությամբ՝ արձանագրելով, թե արդյոք ադրբեջանցիները թույլ կտային հայ զինվորականներին նկարահանումներ կատարել Ադրբեջանում։
«Իհարկե, լավ չէ, որ ադրբեջանցի զինվորականը տեսանկարահանել է, այդտեղ պայմանավորվածության խախտում կա,իրենք իրավունք չունեին նկարահանել: Մնացած պարզաբանումը ԱԱԾ-ն տվել է, որ հանդիպում է եղել համաձայնեցված, ինչի ընթացքում էլ արվել է տեսանյութը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ԱԱԾ պարզաբանումը ամբողջական է և հասկանալի:
Պատգամավորը ընդգծեց, որ ադրբեջանցի զինվորականն իրավունք չուներ տեսանկարահանում անել ՀՀ տարածքում, և տվյալ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի.
«Բացասաբար եմ վերաբերվում այդ նկարահանմանը, ադրբեջանցի սահմանապահ զորքերի ծառայողն իրավունք չուներ նկարահանել տարածքը, բայց արել է, կարծում եմ՝ դա հետևանքներ կունենա իր համար, մնացած մասով էլ ԱԱԾ-ն պարզաբանում տվել է»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ թե ԱԱԾ-ն ինչու՞ է թույլ տալիս, որ հակառակորդը գա և նկարահանումներ կատարի ՀՀ տարածքում, իմքայլական պատգամավորն արձագանքեց, որ ԱԱԾ-ն ամենակարող չէ.
«Ադրբեջանցի զինվորականը կարող է իրենց մեքենայից կամ ռուսական մեքենայից պահը հարմարացրած լինի և հեռախոսով նկարի, այստեղ ԱԱԾ-ն ի՞նչ պետք է աներ, պահեր կան, որ ԱԱԾ-ն ամենակարող չէ, որ կարողանա ամեն վայրկյան վերահսկի: Նրանք այդ իրավունքը չունեին և եթե արել են, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության, և կարծում եմ, սա հետևանքներ կունենա այն ծառայողի համար, որն իրականացրել է նկարահանումը, կարծում եմ սա հետագա քննարկումների և խնդիրների լուծմանը չի նպաստում»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորի կարծիքով, բնական է , որ տեսանյութը բնակիչների շրջանում լարվածություն և անհանգստություն է առաջացրել.
«Մի՛ մոռացեք, որ մեծածավալ պատերազմ է եղել և պատերազմի հետո բազմաթիվ առիթներ կլինեն անհանգստության, տագնապի: Իշխանության խնդիրը կայանում է նրանում, որ այդ բոլոր խնդիրներին լուծում տա և մարդկանց մեջից հանի տագնապի և վախի զգացումը»,-ասաց զրուցակիցը:
Պատգամավորը կարծում է, որ ուժային կառույցներն իրենց առջև դրված խնդիրները լուծում են և Կապանի այս միջադեպը լուսաբանել, պարզաբանել և խնդրահարույց դարձնել ,այդքան էլ տեղին չէ.
«Այդ տեսանյութի մասին այդքան տեղեկացված չի եղել հանրությունը, որքան որ լրատվամիջոցներն են տեղեկացրել: Պատերազմից հետո պետք չի ձև անենք, թե ամեն ինչ նորմալ է: Պատերազմում պարտություն ենք կրել, շատ խնդիրներ են առաջացել և այդ խնդիրները լուծելու համար եռակողմ հանդիպումներ են լինում սահմանապահների միջև, այլ կերպ դա հնարավոր չէ իրականացնել : Վերցնել սա դարձնել մատի փաթաթան, որ այդ հանդիպումը ինչո՞ւ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ճիշտ չէ, ուրեմն այդպես են սահմանապահ զորքերի ղեկավարությունը գտել նպատակահարմար և այդ պահին հանդիպում է իրականացրել, եկեք չխանգարենք և այս ամենի հետևում որևէ բան չտեսնենք»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
ԱԱԾ-ն թույլ է տվել, որ թշնամու զինվորականները մուտք գործեն ՀՀ տարածք ու այդքանից հետո չի կարողացել ապահովել պատշաճ վերահսկողություն՝ թույլ տալով մեր երկրի տարածքում կատարել նկարահանումներ, այդուհանդերձ, իմքայլական պատգամավորը բավարար է գնահատում կառավարության քայլերը սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների անվտանգության ապահովման համար։
«Խնդիրները շատ են և պետք է հաշվի առնել նաև մեր երկրի հնարավորությունները՝ արդյո՞ք մենք մեր հնարավորությունների սահմանում ենք դա անում, իմ գնահատմամբ, այո, մեր հնարավորությունների սահմանում ենք դա անում, բայց պետք է հաշվի առնել, որ բոլոր խնդիրների լուծման համար ժամանակ է պետք, այն խնդիրները որոնք հրատապ լուծում են պահանջում, դրանք լուծվում են հրատապ ռեժիմով, այն խնդիրները, որոնք ժամանակատար են, իհարկե, ժամանակ է պահանջվելու դրանց լուծման համար, որևէ մեկը չի կարող կախարդական փայտիկով պատերազմից հետո առաջացած ահռելի հետևանքները լուծել և այդ լուծումները ժամանակ և ջանքեր են պահանջում, ինչը կարծում եմ կառավարությունը անում է և դեռ պետք է անի»,-ասաց Արմեն Խաչատրյան:
Հ.Գ.Նախկին ոստիկան, ներկայումս իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, թերեւս, քաջատեղյակ պետք է լինի նման հանդիպումների կազմակերպման նրբություններին։ Օրինակ՝ ԱԱԾ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ պետք է լիներ այն մեքենաների մեջ, որոնցում գտնվում էին թշնամու երկրի զինվորականները ու վերահսկեին նրանց գործողությունները։
Այո, ԱԱԾ-ն պետք է իմանար անգամ թե քանի բաժակ ջուր են խմել ու քանի անգամ զուգարան գնացել։ Դա ԱԱԾ-ի պարտավորությունն է ու սեփական անկարողության պատասխանատվությունը մամուլի վրա բարդել պետք չէ։ Եթե անգամ մամուլը չգրի դա չի նշանակում, որ նման նկարահանում գոյություն չի ունեցել ու Ադրբեջանի իրավապահներն այդ տեսանյութը չունեն իրենց տրամադրության տակ։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.