«Անօրեն և հակասահմանադրական Փաշինյանի դեմ, ընդդիմությունը պետք է կիրառի նույն զենքերը, ինչից օգտվում է Փաշինյան Նիկոլը: Նրա հետ պետք է խոսել նույն լեզվով, որովհետև նա այլ լեզու չի հասկանում: Հետևաբար, պայքարելով օրենքների ու Սահմանադրության վրա ակնհայտորեն թքած ունեցած մեկի դեմ՝ օգտագործելով օրենքն ու Սահմանադրությունը ոչնչի չես հասնի, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ավելացնելով, որ ընդդիմությունն ու ժողովուրդը հայտնվել են ոչ ստանդարտ իրավիճակում: Երբ ԶՈւ Գլխավոր շտաբը, դրա պետն ու ողջ Զինված ուժերը հայտարարություն տարածեցին, որով՝ դիմելով Հայաստանի և Արցախի ժողովրդին, հայտնեցին, որ մեզ հետ պատահած պարտության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանն ու Կառավարությունն է՝ իրենց ոչ կոմպետենտ և տգետ գործունեությամբ, սրանով նրանք մատնանշեցին նաև, թե ով է պատերազմի ու պարտության հիմնական մեղավորն ու դավաճանը: Միաժամանակ, Գլխավոր շտաբը հայտնեց, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին և, եթե հանկարծ, Աստված մի արասցե, իշխանությունը որոշի ուժի լեզվով խոսել ժողովրդի հետ, ինքը պաշտպանելու է այդ ժողովրդի անվտանգությունը: Սա շատ հստակ ազդակ էր ընդդիմության համար, միաժամանակ, այս հայտարարությունն ուղղված չէր հատկապես և միայն ընդդիմությանը, այլ ողջ հայ ժողովրդին»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Վերջինս նկատում է՝ ընդդիմությունը, հավանաբար, չէր նախատեսել, որ ԶՈւ Գլխավոր շտաբը նման հայտարարությամբ հանդես կգա: Սրանով ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետության երկու շատ կարևոր սուբյեկտներ ունեին միմյանց օգնության կարիքը՝ բանակն ուներ ժողովրդի, իսկ ժողովուրդը (այստեղ պետք է հասկանալ նաև ազգը)՝ ուներ բանակի աջակցության կարիքը: Միաժամանակ, Գառնիկ Իսագուլյանն առաջարկում է հիշել, թե որն է այս պահին իշխանության հեռացման համար պայքարողների միասնական կարգախոսը՝ «Ազգ, բանակ, հաղթանակ»:
Հարցին՝ ի՞նչ էր մնում այսքանից հետո անել ընդդիմությանը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին անմիջապես հայտարարել ոչ թե ընդդիմության, այլ ողջ ազգի առաջնորդ և նրա գլխավորությամբ գնալ իշխանափոխության. «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեր ազգի հրաշալի ներկայացուցիչներից է՝ նա օրինակելի ամուսին և հայր է, անթերի որդի է, միաժամանակ, օրինակելի զինվոր և գեներալ: Այսինքն, այս մարդն իր մեջ կրում է հայ ազգի լավագույն ներկայացուցչի բոլոր հավաքական հատկանիշները: Միևնույն ժամանակ նա ներկայացնում է հայկական բանակը, այսինքն, բանակի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է: Հետևաբար, այս մարդն իր մեջ ամփոփում է և´ ազգը, և´ բանակը: Այսքանից հետ, եթե մենք ուզում ենք դուրս գալ ստեղծված անելանելի իրավիճակից և հաղթանակ ապահովենք, այլևս չպետք է հանդես գանք Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուի բանաձևով, այլ ազգի և համայն հայության առաջնորդի՝ տվյալ պարագայում՝ Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ պետք է առաջնորդվենք, այլ կերպ ասած՝ մենք պետք է համախմբվենք ազգային առաջնորդի շուրջ, ով Օնիկ Գասպարյանն է, ընդ որում, պետք է հստակ գիտակցել, որ մենք այլևս ժամանակ չունենք, մեր ամենագլխավոր ռեսուրսը՝ ժամանակն, արդեն իսկ սպառվել է»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով ՀՀ –ում վարչապետ աշխատող անձի՝ ամեն գնով աթոռին կառչած մնալու ֆենոմենին, այս անգամ, արդեն՝ ուժային կառույցների ներսում փոփոխությունների գնալու գնով, որով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Պետական Պաշտպանության Ծառայության գունդը դուրս բերել Ազգային Անվտանգության Ծառայության գործառույթների շրջանակներից, Գառնիկ Իսագուլյանը խիստ հեգնական նկատառում է կատարում. «Պարզ է, այստեղ անհասկանալի ոչինչ չկա՝ Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ-ն հանում է ԱԱԾ-ի տակից, որ մտցնի Աննա Հակոբյանի տակ»,- եզրափակել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.