«Գաղտնիք չէ, որ հենց այս պահին փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանդիպում է ընթանում Մոսկվայում, սակայն ոչ ոք իրազեկված չէ, թե ինչի՞ շուրջ է նախատեսված այդ հանդիպումը, ի՞նչ են քննարկում այնտեղ երեք երկրների փոխվարչապետերը, այլ կերպ ասած՝ օրակարգը պաշտոնապես հայտնի չէ: Հետևաբար, պետք չէ զարմանալ, որ այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն իր մեջ ամփոփում է գաղտնի, ծածուկ քայլեր, որոնք, ինչպես արդեն տեսանք և հասկացանք նոյեմբերի 10-ին և նար դրանից հետո, որպես կանոն, ազգակործան հետևանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար: Նույն սկզբունքով էլ պետք է վերլուծել գաղտնի պահված հուշագրի առկայությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նախօրեից մամուլում շրջանառվող՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև կնքված հուշագրին, որը մինչ այս պահը գաղտնի էր պահվում հայ հասարակությունից:
Հիշեցնենք՝ նախօրեից հայտնի է դարձել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև ավելի վաղ եռակողմն հուշագիր է ստորագրվել, որը մինչ այս պահը, գաղտնի էր պահվում հայ հասարակությունից: Պարզվում է, որ կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ և դրան հաջորդող ողջ ժամանակահատվածում Հայաստանի իշխանություններն ակնհայտ գաղտնի գործընթացի մեջ են եղել թշնամի պետության հետ, որի մասին ՀՀ-ում վարչապետ աշխատող անձն ու վերջինիս ենթակայությամբ աշխատող քաղաքական թիմը ուղղակիորեն լռել են։ Հուշագրի առկայությունը ԱԺ ամբիոնից չի հերքել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով հարցը քննարկել դռնփակ։
Եռակողմն հուշագրի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկինում Ղուբաթլու) և Կովսականի (նախկինում Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10-ին կնքված կապիտուլյացիայի համաձայնագրով նախատեսված չեն եղել անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերոհիշյալ հուշագրով են կատարվել նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված կարգավորումները:
Անդրադառնալով Մոսկվայում անցկացվող եռակողմ հանդիպման թեմային, Արմեն Մանվելյանը նկատում է՝ քանի որ հանդիպման օրակարգը գաղտնի է, միայն ենթադրել կարող ենք, որ այս պահի Մոսկվայում եռակողմ հանդիպման ֆորմատով քննարկվում է Մեղրիով անցնող ապագա երկաթգծի ճակատագիրը. «Դեռևս չհաստատված, բայց տարածված տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմն առաջարկել է 100 տարով իր վրա վերցնել Մեղրիով անցնելիք երկաթգծի կառավարումը, դրանից բխող բոլոր հետևանքներով: Ենթադրում եմ, որ այս պահին Մոսկվայում քննարկվող հիմնական հարցը սա է: Հասկանալի է, որ թշնամի երկրի կողմից առաջարկված այս ծրագրին նույնիսկ մեկ տարով հավանության տալը կործանարար հետևանք կարող է ունենալ մեզ համար: Հայկական կողմի համաձայնությունը կնշանակի հերթական դավաճանական քայլը, որը կնպաստի նաև երկրի կազմաքանդմանն ու հարավի հետ կապի խզմանը: Այլ կերպ ասած, սա էլ ավելի կխորացնի երկրի հարավում թուրք – ադրբեջանական դաշինքից կախվածությունը, որը, սակայն, հայաստանյան օրվա իշխանությունների հիմնական նպատակն է»:
Արմեն Մանվելյանը նկատում է՝ այն ինչ կատարվում է հիմա, բոլորովին էլ պատերազմում կրած պարտության հետևանքը չէ: Երկրի հիմնահատակ քանդումը քաղաքական հստակ կուրս է, որ իշխանության եկած մարդն, ի սկզբանե պետք է իրականացներ, իր հոգևոր հայրերը նրան հենց այդ նպատակով էին իշխանության բերել: Նույն իշխանության կողմից հրահրած դավադիր պատերազմը և դրա խայտառակ պարտությունը, ըստ Արման Մանվելյանի, ընդամենն ալիբի է, որ հնարավորություն է տալիս ազգադավ ղեկավարին հայտարարելու, թե այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի հետ՝ պատերազմում պարտության հետևանք է: Իսկ ի՞նչ է հիմա, հենց այս պահին կատարվում Հայաստանի հետ՝ գնում է Սյունիքի հանձնման գործընթացը, ասում է միջազգային հարցերով մասնագետը:
Անդրադառնալով գաղտնի հուշագրի թեմային՝ Արմեն Մանվելյանը նկատում է՝ հավանաբար ԱԳՆ-ում նույնիսկ տեղյակ չեն էլ եղել եռակողմ հուշագրի մասին՝ մինչև դրա հրապարակային դառնալը: Արմեն Մանվելյանը հիշում է՝ երբ նոյեմբերի 10-ին, բոլորից գաղտնի խայտառակ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրվեց, ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ ինքը նույնպես տեղեկացված չի եղել նմանօրինակ փաստաթղթի ստորագրման մասին. «Քանի որ Հայաստանում իշխանական համակարգը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչների կողմից և, մեծ իմաստով, կենտրոնացած է մի մարդու ձեռքին, ով ինքն իրեն լիազորել է միանձնյա որոշումներ կայացնելու արտոնությամբ, ապա բոլորովին պատահական չէ, որ այդ մասին երկրի ներսում գոյություն ունեցող մյուս պետական կառույցները կարող են նաև տեղյակ չլինել: Սակայն, տվյալ պահին, ինձ առավել զարմացնում է Պաշտպանության նախարարության լռությունը: Քանի որ պետական սահմանների հսկողության հացը հենց ՊՆ-ի գործառույթն է, իսկ հուշագիրն, ըստ էության, վերաբերում է հենց ՀՀ տարածքների հանձնման գործընթացին, ապա ԶՈւ գլխավոր շտաբը չէր կարող այդ մասին տեղյակ չլինել: Ինչո՞ւ են լռել նրանք՝ հանցակից դառնալով այդ դավաճանական գործընթացին, չեմ կարող ասել, պետք է իրենց հարցնել: Անձամբ ես չեմ հասկանում, թե ինչպես են նրանք հետագայում այս ամենի տակից դուրս գալու»,- ասում է Արմեն Մանվելյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.