Այս պահին Եվրոպական միությունը հստակ տեղեկություն ունի 57 գերիների մասով, որոնք բոլորն էլ հաստատված դեպքեր են: Լայն խնդրով դեռ հանդես չի գալիս հայտարարությամբ, որովհետև, վստահ եմ՝ որոշակի տեղեկատվության պակաս ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հայտարարությանը, որով վերջինս Ադրբեջանին կոչ էր անում անհապաղ վերադարձնել 57 հայ գերիներին, և հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ-ն միայն այդ թիվը նշում:
«62 անձ է գերեվարվել նույն հանգամանքներում, որոնցից 5-ն են վերադարձվել: Ես չէի տարանջատի Հին Թաղերից գերեվարված 2 զինծառայողին, հետպատերազմյան ժամանակաշրջանում Հադրութում եղել է 64 անձի գերեվարում: Բայց, եթե զուտ տեղանքով է պայմանավորված, 62 գերիներն են, որ ունեն կարգավիճակի նույնականություն, ուստի նաև հայրենադարձության առումով պետք է միասնական մոտեցում որդեգրվեր: ԵՄ-ի կոչն ուղղված է հավասարության և կարգավիճակի միասնականության ապահովմանը»,- պարզաբանեց Սահակյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՄ-ն ինչո՞ւ տեղեկության պակաս ունի, արդյո՞ք թերացումներ կան պետության կողմից, Սահակյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մյուս գերեվարումների դեպքերը տարբերվող են, անհատական փաստերի ուսումնասիրություն են պահանջում, քանի որ վիճելիությունը կարող է ավելի մեծ լինել: Նախ՝ ԵՄ-ի հետ տարվող աշխատանքը ոչ այնքան ինտենսիվ կարող է լինել, մյուս կողմից ԵՄ-ի կադրային ապահովվածությունը նշանակություն ունի, արդյունքում այդ դեպքերն այնքան էլ ակնհայտ և պարզ չեն ԵՄ-ի համար, որ կարողանա հենց այս էտապում հայտարարություն կատարել»:
Նա ընդգծեց՝ հավասարապես բոլոր շահագրգիռ կառույցների կողմից պետք է հետևողական, դիվանագիտական, քաղաքական աշխատանք կատարվի, բայց, իր խոսքով, որոշակի նրբերանգներ կան:
«Եթե գործընթացում դերակատարներ կան, որոնք արդյունքներ են ապահովել, նոր սուբյեկտների ներգրավումը կարող է բարդացնել իրավիճակը և խճճել, ուստի, այստեղ բազմակի դերակատարումներ ցանկալի չեն, բայց եթե որոշ դերակատարներ ձախողում են, կարծում եմ՝ նոր գործընկերութան միջոցով խնդիրը լուծելու հնարավորությունը պետք է բաց պահել: Հարցը գտնվում է միջազգային իրավունքի տիրույթում: Այն կարող են ապահովել միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ, պետություններ, միջազգային կազմակերպություններ: Այսինքն՝ գործընկերության արենան շատ լայն է, բայց պետք է հաշվի առնել ներգրավված սուբյեկտների, պետությունների խնդիրները և նոր դերակատարների միջոցով չբարդացնել իրավիճակը»,-ասաց Սահակյանը:
Անդրադառնալով պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի հարցին, սակայն դրա համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությանը՝ Սահակյանը նկատեց՝ դա խնդիրներ է առաջ բերել, բայց իրավական, դիվանագիտական ու քաղաքական աշխատանքի միջոցով փորձ է արվում փակել այդ բացը, ինչը գործընթացը դարձնում է ժամանակատար:
«Մենք ժամանակային գործոնով պարտվում ենք, ինչը առանձին դեպքերում արժենում է մարդկային կյանքեր: Մենք արդեն իսկ ունենք արձանագրված դեպքեր, երբ գերեվարված անձինք գնդակահարվել են: Ոչ արագ գործելն անհետևանք չի մնում և կարող է ճակատագրական լինել»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե պատերազմի դադարեցումից ամիսներ անց էլ գերիների թվեր են հայտարարվում, Սահակյանն արձագանքեց՝ թվերի բացահայտումը չի կարող վնասել գործընթացին, ընդհակառակը՝ կարող է աջակցել, նաև՝ այդ թվերին տիրապետում է նաև Ադրբեջանը:
«Մեր լռությունը որևէ կերպ չի կարող ազդել գործընթացի վրա: Լռելը նաև հնարավորություն չի տալիս միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել ու հասկանալ խնդրի լրջությունը, ծավալները, և եթե մենք միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն, ուրեմն՝ պարտավոր ենք նաև տեղեկատվություն տրամադրել և դրա հիման վրա ճնշում գործադրել: Այլ հարց է, որ այս գործընթացում կա զգայուն տեղեկատվություն, և որոշ մանրամասներ այս պահին պետք է մնան կոնֆիդենցիալ: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը կարող են նպաստել գործընթացի արդյունավետությանը»,-ասաց Սահակյանը:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ թվերը չհրապարակելուն, Սահակյանը նշեց, թե երկու պատճառ է տեսնում:
«Առաջինն այն է, որ իսկապես ճշգրիտ ցուցակ կազմելը բավականին բարդ խնդիր է, և տեղեկատվությունն անընդմեջ պետք է ստուգման ենթակա լինի, և, միգուցե, մտահոգություններից մեկն այն է, որ եթե լինեն անճշտություններ, դա դժգոհությունների առիթ կհանդիսանա: Հաջորդիվ՝ ես համոզմունք ունեմ, որ ադրբեջանական կողմը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա և սպառնում, որ եթե որոշ խնդիրներ հանրայնացվեն, եթե միջազգային հանրությունը կոշտ արձագանքի ադրբեջանական ապօրինություններին՝ խնդրի բարձրաձայնման արդյունքում, դա կվնասի բանակցությունների գործընթացին, ուստի համարում եմ, որ ՀՀ իշխանությունները կատարում են ադրբեջանական իշխանությունների պահանջը՝ ադրբեջանահաճո դրվածք են ցուցաբերում: Քանի որ ինքնուրույն ուժ չեն ներկայացնում բանակցություններում, այս պայմաններում անընդհատ ենթարկվում են ազդեցությունների, և ստիպված են պահանջներն ի կատար ածել»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.