Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցները։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:
Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։
Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։
Մեկնաբանելով զեկույցները՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նշել է․ «Որպես կազմակերպություն, որն ակտիվորեն իրազեկվածության բարձրացման աշխատանքներ է իրականացնում Եվրախորհրդարանի անդամների շրջանում, մեզ համար պարզ է, որ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, շատ լավ գիտի, թե ովքեր են ագրեսորները: Եվրախորհրդարանականներից շատերը նաև հրապարակավ պահանջել են խիստ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այս երկրների դեմ։
Բայց, ցավոք, մենք ականատես ենք լինում Եվրոպական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության մարմինների միջև խիստ անջրպետված դիրքորոշումների: Դա պարզ դարձավ Եվրախորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում, 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը դեռ մոլեգնում էր Ղարաբաղում: Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես եկան խիստ և քննադատական ելույթներով ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի ներկայությամբ: Բայց բառերը կշիռ են ստանում, երբ դրանց հետևում են բովանդակային և համապատասխան գործողություններ: Եվրոպական հանձնաժողովը և կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, երբ ընտրված խորհրդարանականները մտահոգություններ են հայտնում: Հակառակ դեպքում, դա հանգեցնում է հիասթափության, առաջացնում է հարցեր արժանահավատության և ցավոք նաև մարդու իրավունքների ու արժեքների պահպանման վերաբերյալ, ինչով Արևմուտքը հպարտանում է: Այս իմաստով դեռ կա ճանապարհ, որը թույլ է տալիս փոքրացնել խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը»։
Իբրև եվրոպահայ կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության հիմնական իրավունքները։
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.