․
Առաջին պատճառն այն է, որ Հայաստանը, որպես պատերազմում պարտված կողմ, շատ քիչ լծակներ ունի «2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված «Հայտարարության» կամ համաձայնագրի իրագործման մեջ:
Երկրորդ պատճառը պայմանավորված է նրանով, որ «Հայտարարության» տեքստը հստակ չէր, հիմնական մանրամասները դուրս են մնացել՝ առաջացնելով անորոշություն:
Երրորդ խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես պարտված կողմի բարոյալքված ղեկավար, անկարող է լուծել կամ նվազագույնի հասցնել պատերազմի պատճառած վնասը: Նրա անարդյունավետության պատճառներն են՝ պատերազմի ընթացքում ունեցած անհաջողությունները և վարչապետի պաշտոնավարման ողջ ընթացքում նրա վատ կառավարումն ու անփորձությունը:
Հայաստանի համար միակ ճիշտ ուղին այն է, որ Փաշինյանը իր կամքով հրաժարական տա՝ առանց որևէ ճնշման, ցույցերի և վտանգավոր առճակատումների: Չնայած սարսափելի է, որ պատերազմի ընթացքում Հայաստանը պարտվել է արտաքին հզոր թշնամիներին, սակայն շատ ավելի վատ է, երբ հայերն են թշնամաբար վերաբերվում իրար նկատմամբ։ Նրանք, ովքեր ասում են, որ ոչ ոք չի կարող փոխարինել Փաշինյանին, վիրավորում են հայ ժողովրդին: Ոչ մեկն անփոխարինելի չէ: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում կան շատ գրագետ և խելացի հայեր, որոնք կարող են լիիրավ կառավարել Հայաստանը: Նոր ղեկավարը չպետք է լինի ոչ ներկայիս իշխանության մաս, ոչ էլ անցյալի։ Հայ ժողովուրդը կընտրի Փաշինյանի իրավահաջորդին ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Հայաստանին թարմ ուժ է անհրաժեշտ․․․
Վերադառնալով 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրին՝ տարօրինակ է, որ դրա մի շարք դրույթների համար սահմանվել էին հստակ ժամկետներ, ինչպիսիք են՝ հայկական զորքերի դուրսբերումը Արցախի հարակից տարբեր տարածքներից, բայց համաձայնագրի 8-րդ կետի՝ «ռազմագերիների պատանդների և այլ պահվող անձանց ու մահացածների մարմինների փոխանակման» վերաբերյալ, որոշակի վերջնաժամկետ չկար: Փաշինյանը նախքան համաձայնագիրը ստորագրելը պետք է պնդեր վերջնաժամկետի մասով: Հազարավոր հայ ընտանիքներ հայտնվել են ծայրահեղ ողբերգական իրավիճակում՝ չիմանալով՝ իրենց սիրելիները ողջ են, թե մեռած: Միևնույն ժամանակ, հայ ռազմագերիներից շատերը խոշտանգվում են ադրբեջանցի պաշտոնյաների կողմից՝ ի խախտումն Ժնևի կոնվենցիայի: Ադրբեջանցի զինվորներն անամոթաբար տեսագրել են գերեվարված հայ զինվորների ու խաղաղ բնակիչների գլխատումը կամ ականջների կտրումը և ոտքերի ու ձեռքերի անդամահատումը։ Սա շարունակական ռազմական հանցագործություն է, որը պետք է ներկայացվի միջազգային դատարաններին:
Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո փոխանակեցին փոքրաթիվ գերիների: Մնացած գերեվարված հայ զինվորների թվաքանակն ու ճակատագրերը մնում են անհայտ:
Երկարատև ու հիասթափեցնող սպասումից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները վերջապես հանդիպեցին Մոսկվայում 2021 թ․ հունվարի 11-ին՝ որոշումներ կայացնելու երկու հիմնական կետերի վերաբերյալ. 1) ռազմագերիների և պատանդների փոխանակում. 2) Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ ըստ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի գրասենյակի արած հայտարարության:
Ապշեցուցիչ է, որ մոսկովյան հանդիպումից հետո երեք ղեկավարները նոր համաձայնագիր ստորագրեցին, որում նշված էր միայն 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը՝ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը»: Սա նշանակում է, որ Հայաստանը կկարողանա օգտագործել երկաթգիծը, որն սկսվում է Հայաստանի հյուսիսից, անցնում է Նախիջևանը և դուրս գալիս Հայաստանի հարավում՝ դեպի Իրան։ Հայաստանը կարող է նաև օգտագործել երկաթգիծը, որն անցնում է Ադրբեջանի հիմնական տարածքով՝ հասնելով Բաքու, ապա Մոսկվա: Մյուս կողմից, Ադրբեջանը ունենալու է երթուղի Հայաստանի հարավով՝ Նախիջևանը կապելով Ադրբեջանի հիմնական տարածքին: Տրանսպորտային ուղիներում բարձր մակարդակի հանձնաժողովներ ստեղծելու համար շատ կարճ ժամկետներ սահմանվեցին`առանց նշելու ոչ ռազմագերիների փոխանակման, ոչ էլ Արցախի վերջնական կարգավիճակի մասին: Զարմանալիորեն, գագաթնաժողովի հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց. «Այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է: Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք [բանակցությունները] այս ուղղությամբ: Հուսով եմ ՝ կկարողանանք հնարավորինս շուտ հասնել կոնկրետ լուծման: Ցավոք, անհնար է բոլոր հարցերը լուծել մեկ հանդիպման ընթացքում»: Մոսկվայի հանդիպումը երկրորդ պարտությունն էր Հայաստանի համար:
Փաշինյանի մեկնաբանությունները պետք է անընդունելի լինեն բոլոր հայերի համար՝ անկախ նրանից՝ սատարում են նրան, թե ոչ: Ինչպե՞ս կարող էր նա չորս ժամ նստել նախագահներ Պուտինի և Ալիևի հետ և չպնդել ռազմագերիների անհապաղ փոխանակման համար: Հրադադարից անցել է երկու ամիս, և ոչ ոք չգիտի, թե երբ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը կրկին կհանդիպեն այս կարևոր հարցը լուծելու համար: Այսպես չի կարելի պաշտպանել Հայաստանի շահերը, նույնիսկ հաշվի առնելով պարտված երկրի ծանր վիճակը: Փաշինյանը հանդիպման ժամանակ պետք է հստակացներ, որ թիվ մեկ առաջնահերթությունը գերիների փոխանակումն էր: Եթե գերիների փոխանակման մասին մի քանի օրվա ընթացքում որոշում չկայացվի, նա կհրաժարվի նրանց հետ ցանկացած այլ հարց քննարկելուց: Ինչպե՞ս կարող են Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, քանի դեռ հայ բանտարկյալները տանջվում են Բաքվի բանտերում և ենթարկվում չարչարանքների: Բացի այդ, ոչ նոյեմբերյան համաձայնագրում, ոչ էլ դրան հաջորդած մոսկովյան հայտարարությունում նշված չէր, թե ովքեր են վճարելու Հայաստանի տարածքով Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին կապող ճանապարհի և երկաթուղու կառուցման համար:
Մինչ Հայաստանի վարչապետը բանակցում է թույլ դիրքերից, ադրբեջանական կողմը դառնում է էլ ավելի կոշտ՝ նախազգուշացնելով Հայաստանի ղեկավարներին՝ չայցելել Արցախ, այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարարը գնացել էր այնտեղ: Ադրբեջանը պնդել է, որ դա 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտում է, չնայած համաձայնագրում նման արգելք չկա: Բացի այդ, Ադրբեջանը հայտարարել է, որ հայ ռազմագերիները կդատվեն որպես «ահաբեկիչներ», հետևաբար՝ փոխանակման ենթակա չեն։ Չնայած պատերազմից հետո Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, Հայաստանի ղեկավարները պարտավոր են հզոր պայքար մղել երկրի շահերը հնարավորինս պաշտպանելու համար: Հայաստանի ղեկավարները որքան ստրկական լինեն, այնքան ադրբեջանցիներն ու թուրքերն ավելի պահանջկոտ կդառնան:
Ցավոք, կարծես թե Փաշինյանը ինքն իրեն համոզել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կխթանի Հայաստանի տնտեսությունը: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա այդպես է։ Որևէ հայ կարո՞ղ է իրեն ապահով զգալ Ադրբեջանի տարածքով ճանապարհորդելիս կամ ապրանքներ ուղարկելիս: Ո՞վ է նրանց պաշտպանելու: Ավելի խնդրահարույց է Հայաստանի համաձայնությունը՝ թույլատրել Ադրբեջանին ճանապարհային և երկաթուղային հաղորդակցություն երկու երկրների միջև՝ թույլ տալով Թուրքիային անցնել Նախիջևան, իսկ Հայաստանի հարավային շրջանով հասնել Ադրբեջանի հիմնական տարածք, այնուհետև դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններ: Սա Թուրքիայի պանթուրանական դարավոր երազանքն է, որը շուտով կարող է իրականություն դառնալ: Նման երթուղին կարող է խարխլել Հայաստանի ինքնիշխանությունը և վտանգել նրա գոյությունը: Հայ ժողովուրդը և նրա կառավարությունը պետք է ամեն ինչ անեն՝ խոչընդոտելու այս պանթուրանական կապը: Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանի տարածքը հատելու հնարավորություն տալը բացարձակապես կապ չունի Արցախյան պատերազմի հետ, և այդպիսի դրույթը չպետք է ներառվեր 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրում:
Ես վախենում եմ, որ Հայաստանի անկումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է մի վարչապետի կողմից, որը գլխավոր պատասխանատուն է հայկական հողերի կորստի և հազարավոր զինվորների մահվան համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.