ՀՀ իրավասու մարմինները՝ պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները հանրությունից թաքցնում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող տեղեկատվությունը, այն է՝ նոր սահմանազատումը քանի մարզի, համայնքի վրա է այն ազդելու, որ թվականի քարտեզի հիման վրա են այդ աշխատանքները կատարվում, որքան է կազմում պետությանն ու բնակչությանը պատճառված գույքային վնասը։ Եւ, ի վերջո, նկատի ունենալով, որ Հայաստանը տարածքներ է զիջում Ադրբեջանին՝ արդյոք սա նշանակում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ որ թվականի քարտեզով։ Ավելին, նշված նախարարությունները չեն հերքել, որ Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանազատումներ հավանականությունը։
Այսպես՝ Սյունիքի մարզի բնակիչների անվտանգությունը վտանգի տակ դնող սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել էր, որ սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա, եւ 2020 թվականի դեկտեմբերի 23-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ իրավական հենքի վրա են ՀՀ տարածքում իրականացվում սահմանազատման աշխատանքները (նշենք, որ հարցումներն ուղարկվել էին նախքան սահմանազատումը «բանավոր ըմբռնման» հիման վրա իրականացվելու մասին Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը- խմբ.)։ Խնդրել էինք հերքել կամ հաստատել, որ սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա։
Նաև փորձել էինք հասկանալ, թե կա՞ն արդյոք այլ վիճելի տարածքներ Ադրբեջանի հետ։
Մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, թե գրությունն ուսումնասիրել են ԶՈՒ գլխավոր շտաբում, որի արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ոլորտում աշխատանքները կազմակերպվում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ։ Փաստորեն, ՊՆ-ն չգիտի, թե քանի համայնքում է սահմանների փոփոխություն լինելու եւ որտեղ է որպես սահմանապահ կանգնելու հայ զինվորը։
Իսկ ՀՀ ԱԳՆ-ի 2020 թվականի դեկտեմբերի 28-ով թվագրված, սակայն 2021 թվականի հունվարի 8-ին ստացված գրությամբ նշված գերատեսչությունը եւս խուսափել էր հարցերին պատասխանել՝ ստելով, թե վարչապետը այդ հարցերին անդրադարձել է հարցազրույցներից մեկում։
«Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 27-ին հարցազրույց է տվել Հանրային Հեռուստաընկերությանը, որտեղ մանրամասն անդրադարձել է Ձեր արած հարցադրումներին»,- պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից, ինչն ակնհայտ սուտ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը նշված հարցազրույցում ընդամենն ասել է, որ սահմանազատումն իրականացվում է բանավոր «ըմբռնման» հիման վրա։ Թե ո՞ր թվականի քարտեզի հիման վրա է Սյունիքում որոշ բնակավայրեր ու ճանապարհահատվածի մի մասն անցնում Ադրբեջանին, Փաշինյանը հստակ պատասխան չէր նշել, փոխարենը մեջբերել էր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ դեռևս 2010 թվականին, որով Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի սահմանի հետ:
Բացի այդ՝ ԱԳՆ-ից խնդրել էինք պարզաբանել, որ եթե սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա, ինչպես հայտարարել է Սյունիքի մարզպետը, ապա արդյոք դա նշանակում է, որ ՀՀ-ն այս քայլով ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝1974 թվականի քարտեզի հիման վրա, թե ոչ։ Այս հարցին եւս ԱԳՆ չի պատասխանել ու որեւէ մեկնաբանություն չի տվել։
Թվում էր, թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան կստանանք, այս գերատեսչությունը հստակ կասի, թե քանի մարզի, բնակավայրի են նախազգուշացրել հնարավոր սահմանազատումների վերաբերյալ, կամ գոնե կհերքեր, կասեր, որ հարցման մեջ նշված Վայոց Ձոր, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանազատումներ նախատեսված չեն, բայց ոչ, այս նախարարությունը չի հերքել ու չի փարատել առկա մտահոգությունները։
Քանի՞ ԿՄ ճանապարհահատված է անցել ադրբեջանական հսկողության տակ, քանի՞ հեկտար արոտավայր է կորցրել ՀՀ-ն, որքան է կազմում վնասի գումարը, երբ է նախատեսվում նոր ճանապարհների կառուցումը՝ նախարարությունն անգամ այս հարցերի պատասխանը չունի՝ նշել է, թե դրանք միջգերատեսչական կարգավորման տիրույթում են ու առաջարկել է դիմել ՀՀ կառավարություն։
Ստացվում է մեր երկրում ոչ մի նախարարություն չի աշխատում, չունեն իրենց գործառույթներին վերաբերող հարցերին պատասխանելու լիազորություն ու թերեւս լռելու ու չաշխատելու համար էլ մեր հարկերից ստանում են աշխատավարձ ու պարգեւավճար։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաեւ կառավարություն, որտեղից դեռ պատասխան չենք ստացել։ Ուզում ենք հուսալ, որ այնտեղից էլ չեն ուղղորդի ԱԳՆ, ՊՆ, ՏԿԵՆ։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.