Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպման առաջարկին արձագանքներ եղել են եւ առաջիկայում հնարավոր է, որ արտգործնախարարի, ԱԱԾ տնօրենի, զինված ուժերի ԳՇ պետի հետ տեղի ունենան հանդիպումներ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Ինչպես հայտնել էինք, երեկ տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստը, որը վարել է շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանը: Քննարկման թեման եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը եւ հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը: Վազգեն Մանուկյանը բաց նամակով դիմել էր նաև ԱԳ նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:
«Երեկ այդ առիթով հայտարարություն ենք արել՝ պահանջել ենք հանդիպում ԱԳ նախարարի, ԳՇ պետի և ԱԱԾ տնօրենի հետ, որպեսզի իրենցից պարզաբանումներ ստանանք ստեղծված իրավիճակի հետ կապված, արդեն որոշակի արձագանքներ կան, նշված անձանց հետ հնարավոր է հանդիպումներ լինեն: Հադիպումներից հետո կամփոփենք և հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց Սաղաթելյանը:
Նա վստահեցրեց, որ շարժման պայքարը աննահանջ է, շարունակվելու է ավելի մեծ թափով, քայլերի, գործողությունների, ակցիաների վճռականության և համառության պակաս չի լինելու: «Բոլոր ուղղություններով աշխատանքները լայն թափով շարունակվելու են, նաև մարզային այցելություններ են լինելու»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.