Ռուսական Свободная Пресса հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան: Գլխավորն այն է, որ ընդունելով իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության համար, նա հրաժարվում է պաշտոնաթող լինել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի այն պնդումը, թե ադրբեջանական զինուժը շրջապատել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում: Մոսկվան նշել է, որ ռուս խաղաղապահների բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով և անընդհատ շփվում են Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ:
«Այս պարագայում պետք է վստահել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, և ոչ թե Փաշինյանի խոսքերին, որը, ըստ երևույթին, շուտով չի լինի (իշխանության)», -մեկնաբանել է հրատարակության ռազմական թղթակից Դմիտրի Իվանովը, որը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից և Երևանից:
Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանին (ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից) Փաշինյանի հարցազրույցից ընդամենը մի քանի ժամ անց ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի մեղքով «ապակայունացման ռիսկի» մասին: Նրանք Ռուսաստանի ներկայությունը մարտահրավեր են համարել բոլոր պետություններին և կողմերին, որոնք մասնակցում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ռուսական կողմից պատասխանը եղել է դիվանագիտական:
«Ռուսաստանի միջամտության շնորհիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է: Իսկ Նահանգներին խաղաղություն պետք չէ այս տարածաշրջանում: Նրանց պետք է թեժ կետ: Նրանք ԽՍՀՄ-ը չեն քանդել, որպեսզի հետխորհրդային տարածքում հանգիստ լինի», -ասել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը:
Բայց Հայաստանում այս ամբողջ քաղաքական «խառնաշփոթի» մեղավոր Փաշինյանին արդեն մի կերպ են հանդուրժում: Դեկտեմբերի 16-ին այնտեղ տեղի է ունեցել ընդդիմության հզոր երթ:
«Երեքշաբթի օրը (դեկտեմբերի 22-ին) մենք սկսում ենք համընդհանուր գործադուլ և զանգվածային բողոքի ցույցեր ամբողջ երկրում, ժամը 12:00-ին շրջապատում ենք կառավարության շենքը»,-ասել է Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀ երկրորդ և Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին եռօրյա մասնավոր այց է կատարել Մոսկվա: Քաղաքական այս ծանրակշիռ անձի Ռուսաստան այցը, որից այս պահին մեծապես կախված է Հայաստանի ճակատագիրը, չի կարող պատահական լինել: Բացի այդ, Քոչարյանը Փաշինյանի քաղաքական հակառակորդն է:
«Փաշինյանի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները շրջապատված են, սադրիչ է»,- նշել է ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը: -Սա փորձ է արհամարհել մեր խաղաղապահների հեղինակությունը: Պետք է հասկանալ, որ խաղաղապահ գործողությունները երկու տեսակի են լինում. Առաջինը խաղաղության պարտադրումն է, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Հարավսլավիան, որպեսզի Սերբիային ստիպի համաձայնվել Կոսովոյում արևմտյան ուժերի ներդրմանը: Բացի դրանից կան խաղաղության պահպանման գործողություններ: Դրանք են Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան և այժմ արդեն Լեռնային Ղարաբաղը»:
Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները շատ են ցանկանում, որ ռուս խաղաղապահները իրենց փոխարեն կռվեն ադրբեջանցիների հետ: Բայց կան միջազգային կանոններ այն մասին, թե ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն խաղաղապահները: Նրանք չպետք է զենք օգտագործեն հօգուտ կողմերից որևէ մեկի: Խաղաղապահները զենք կարող են օգտագործել միայն իրենց վրա հարձակման դեպքում: Նրանք կարող են հակահարված տալ: Իսկ հակամարտության պայմաններում նրանք պետք է երկու կողմերին առողջ տրամաբանության բերեն իրենց ներկայության բուն փաստով, տեղեկացնեն ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին:
Հետևաբար, երբ Փաշինյանը պնդում է, որ ռուս խաղաղապահները շրջապատված են … ո՞վ կարող է նրանց շրջապատել: Ոչ ոք նրանց հետ չի պատերազմում: Իզուր չէ, որ զորամիավորումը ներկա է միայն պատերազմող կողմերի փոխադարձ համաձայնությամբ (Մոսկվան է պնդել դա): Երբ այդպիսի հայտարարություններ են արվում, դա մի կողմից՝ խաղաղապահության էությունը չհասկանալու փաստ է, իսկ մյուս կողմից՝ ինչ-որ սադրանքի մեջ ներքաշելու փորձ` կամ առանց հասկանալու, կամ չարամտորեն»:
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գևորգ Միրզայանի խոսքերով՝ Փաշինյանը մեծապես վարկաբեկել է իրեն Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն այլևս չկա: Նա հանձնել է այն ամենը, ինչ հնարավոր էր, և անձնական պատասխանատվություն է կրում հազարավոր զոհերի, հսկայական տարածքների կորստի համար: Եթե նա ժողովրդավար քաղաքական գործիչ լիներ, ապա պետք է հայտարարի արտահերթ ընտրություններ՝ ժողովրդի վստահությունը հաստատելու կամ հերքելու համար»,-նշել է Միրզայանը:
«Փոխարենը՝ Փաշինյանը սկսում է կառչել իշխանությունից: Նա չի պատասխանում ոչ մի հարցի, որը քաղաքացիական հասարակությունն իրեն տալիս է Ղարաբաղի մասին: Փոխարենը նա սկսում է աշխատել հասարակությունը պառակտելու ուղղությամբ՝ փորձելով իր մեղքը բարդել ուրիշի՝ ՀՀ նախկին իշխանությունների վրա: Միայն թե նախորդ իշխանության օրոք այսպես չէր, և 2016-ին ռազմական գործողությունները պարտության չհանգեցրին:
Փաշինյանը հույս ունի, որ այս կերպ կկարողանա պաշտոնավարել: Բայց այս փաստարկը երկար չի գործի: Նա ստիպված կլինի այլ մեղավորներ փնտրել: Եվ միանգամայն հնարավոր է, որ նրա արևմտյան ընկերները նրան ասեն, որ Ռուսաստանին պետք է մեղադրել չօգնելու և, ընդհանուր առմամբ, թուրքերի հետ Լեռնային Ղարաբաղը խլելու համար: Բայց Փաշինյանն առայժմ չի կարող նման բան ասել՝ հույսը դնելով Պուտինի վրա»,-ասել է Միրզայանը:
Հարցին այն մասին, թե հնարավոր է արդյոք, որ Մոսկվան ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Քոչարյանին, Միրզայանը նշել է.«Քոչարյանը մեծ հարգանք է վայելում Հայաստանում և Ղարաբաղում: Բայց նա ունի նաև շատ հակառակորդներ: Եթե հիմա ինչ-որ մեկին Հայաստանի ղեկավար նշանակեն, նա կլինի առանց այդպիսի քաղաքական անցյալի մարդ, ոչ հներից: Այդպիսի մարդիկ կան: Ըստ ամենայնի, Քոչարյանի խնդիրն է նրանց անունից խոսել Պուտինի հետ: Նա, Բեռլուսկոնիի և Շրյոդերի հետ միասին, Ռուսաստանի նախագահի երեք անձնական ընկերներից մեկն է, որի հետ նա դեռ շփվում է: Եթե Պուտինը ինչ-որ մեկին վստահում է, դա Քոչարյանն է»-ասել է Միրզայանը:
Հայկական «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը կարծում է, որ Փաշինյանը կփորձի պահել իշխանությունն ԱՄՆ-ի աջակցությամբ:
«Փաշինյանը միանշանակ քաղաքական դիակ է: Նա հեռանկար չունի: Բայց դա չի նշանակում, որ նրա քաղաքական մահը իրավաբանորեն կարձանագրվի: Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել նրա հրաժարականը: Աշխարհաքաղաքական առումով նրա հրաժարականի հարցը ներհայկական չէ:
Ամերիկացիներ կան, որոնք այժմ կմեծացնեն իրենց ներկայությունը, չնայած նրանք երբեք ամբողջությամբ դուրս չեն եկել խաղից: Սա Ջո Բայդենի` նախագահի պաշտոնում ընտրության արդյունքն է: Դեմոկրատական վարչակազմը կմեծացնի իր գործունեությունը Հայաստանում և ընդհանրապես Կովկասում: «Ազատություն» ռադիոյին Փաշինյանի հարցազրույցից անմիջապես հետո Պետդեպարտամենտի «հարվածը» առաջին ահազանգերից մեկն է:
Ի դեպ, մինչ այդ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ: Այս հանդիպումից հետո, մեր տեղեկություններով, խախտվել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք նա ավելի վաղ ձեռք էր բերել ռուսական կողմի հետ: Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է հավասարակշռելով Մոսկվայի և Վաշինգտոնի հակասությունների վրա՝ մնալ իշխանության: Այս դեպքում նա պատրաստ կլինի ամեն ինչի:
Ուստի չեմ կարծում, որ դեկտեմբերի 31-ին նա ինքնակամ հրաժարական կտա: Թեկուզ միայն այն պատճառով, որ դա նրան կսպառնա ֆիզիկական մահվամբ: Ես չեմ զարմանա, որ նա պատրաստ լինի գնալ նույնիսկ քաղաքացիական պատերազմ հրահրելու: Այս հարցում նա հույս է դնում Վաշինգտոնի օգնության վրա: Ավելի ու ավելի շատ ազդակներ կան, որ Միացյալ Նահանգները կարող են օգնել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը մնում է սուր և անկանխատեսելի»,-նշել է Դանիելյանը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.