ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմեց ժողովրդին:
«Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել, խուսափող էիք, 2016 թվականին խուսափեիք պատերազմից: չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել` տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա: Իսկ ինչու նույնը մեզ չհաջողվեց: Մեզ ասվում էր, քանի որ Հայաստանը նախկինում արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքներ ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող են լինել խոսակցությունները և կոնկրետ ժամկետների նշումով: Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթղթի ստորագրումով:
Նկատի ունեմ, նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին: Եվ ի դեպ, պատերազմի հենց առաջին օրը ԱԺ-ում ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը և ասել եմ` թե ինչ գնով: Բա այն ժամանակ ինչու հայտարարություններ չեք անում, թե համաձայն եք սկզբունքին, թե պետք է կանգնեցնել պատերազմը: Հիմա ի դեպ պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձևով հողերը հանձնելու կողմնակից էին, էհ կողմնակից էիք, հանձնեիք: 2016-ին, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ ապրիլից հետո գիտեիք՝ ինչը, ինչոց է: Ոմանց թվում է, թե 5+2-ը Ադրբեջանը հալած յուղի պես ընդունելու էր: Դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, համաձայնեցվեր:
Արդեն հանրահայտ մեթոդով, որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու` Շուշին, Լաչինը: Եվ ես ապշած եմ ոմանց վրա, ովքեր իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ: Կներեք, Թուրքիան ղարաբաղյան հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետևանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ ՀՀ-ի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են և մտավ Ղարաբաղի հարցի մեջ, սա 10 տարի առաջ է տեղի ունեցել:
Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն: Թե մենք եկանք ու 2 տարվա մեջ բանակը քանդեցինք, մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք կամ ինչու օդը փակ չէր: Օդը «փակ» էր, պարոնայք և տիկնայք, քանի որ 2017 թվականին հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի փակված համարվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում: Այս գնման համահեղինակը, իբր սենսացիոն բացահատում է անում և ասում, թե Սու-30-երի համար ինձ ժամանկին ատկատ էին առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարց, իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկատի՞ եք գնել: Էդ ով կհավատա, որ չաշխատող սարքը 42 մլն դոլարով գնվել է բարի մղումներով և ազնվության շրջանակներում և այս փաստից ուշադրությունը շեղելու համար արդեն մի քանի ամիս թեմա են դարձրել ՕՍԱ-ՕԿՄ համակարգերի ձեռք բերումը մեր կողմից, իբր դրանք անարդյունավետ սարք են:
Նախ այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում, և դրանցով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում իսրայելական Հերմես-900 անօդաչու թռչող սարքը հուլիսյան դեպքերին, և որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա: Հիմա մեր առջև հարց են դնում` ինչու չեք սա գնել բանակի համար: 2.5 տարվա ընթացքում մենք ինչ հասցրել, գնել ենք: 2.5 տարվա ընթացքում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեինք, զինվորի կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ, ՀՕՊ միջոցներ գնեինք, ինքնաթիռներ գնեինք: Այո, մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պիտի գնվեր ու չէր գնվել:
Լավ, մենք 2 տարվա մեջ 20 տարվա չգնածը չգնեցինք, իսկ դուք նախորդ 18-20 տարվա մեջ ինչու չեք գնել, էդ ինչպես է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ ձեռք բերելը, շվեցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարևոր եք համարել, քան 2.5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը, քանի որ մտածել եք, որ օդանավի զուգարանի դուռը փակելիս, որ «օքուփայդ» Է գրվում, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու:
Հիմա էլ ինչ-որ թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր պատերազմի երրորդ օրը ինչ-որ որոշում եմ կայացրել, որը աղետալի հետևանքներ է ունեցել: 15 օր է այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, քանի որ չկա նման որոշում: Հիմա երևի այդպիսի ժամանակներ են` ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել: Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա, վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վարչապետը վաշտի, գնդի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, քանի որ ոմանք խուճապի մեջ ուզում էին դա էլ հանձնել:
Լավ է գոնե, հիմա խոստովանում են, որ այդ պատերազմը հաջորդ ավարտելու շանս կար: Ինչով է կարևոր, նրանով, որ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ, բայց ինչու չեղավ հաջողություն, ինչ կապ ունեն այդ անհաջողությունների հետ այն վկայությունները, իմիջիայլոց, առաջնագծից եկած զինվորների վկայությունները, թե պատերազմի առաջին օրերին ինչ-որ մարդիկ լուրեր են տարածել, թե հողերը ծախած են, կռիվն անիմաստ է, ինչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ ՀՀ-ի քաղաքական որոշակի շրջանակներ դեռ ամիսներ առաջ պատերազմում ներքաղաքական անակնկալներ էին խոստանում, էդ ում հետ էին պայմանավորվել պատերազմի և ներքաղաքական անակնկալների շուրջ, դրանք էլ հո հրապարակային հայտարարություններ են:
Իսկ գլոբալ առումով ի վերջո ուժ չենք ունենալու խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն է, որ ՀՀ-ն առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն, որտեղ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը ու պետության դիմակայության ամբողջ ռեսուրսը կերել, մսխել, քայքայել և տեղափոխել է շվեյցարական բանկեր ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել, դա արել է համակարգը` իր բազմաթիվ շոշափուկներով և այդ համակարգն ամեն օր դիմադրել ու դիմադրում է ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիայի ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած, հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլիացիաների մակարդակում:
Իմիջիայլոց, այդպիսի վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակը իրականում կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, այդ էմոցիաների տակ, որ շատ բաներ չբացահայտվեն այս պատերազմի մասին, բայց դրանք չեն կարող չբացահայտվել: Ամեն դեպքում մեր անցած ճանապարհի ու անհաջողությունների պատմությունը պետք է մանրամասն վերլուծվի և դա պետք է տեղի ունենա առանց մանիպուլացիաների և հանդարտ աշխատանքային պայմաններում և այդ աշխատանքն անպայման կտարվի, իսկ այսօր բոլորս ալեկոծված ենք»,-ասաց նա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.